Աքեմենյան
դամբարաններից Կյուրոսինը կառուցված է միայն: Մյուսները ժայռափոր են ու կրկնում են
Դարեհ I-ինի դամբարանը: 4-ը Պերսեպոլիսի կողքն են. Արտաքսերքսես I, II, III և Դարեհ III-ի անավարտ դամբարանը:
Պերսեպոլիսի
մի կողմում 4 դամբարաններն են: Նախատիպերը
մարական ժայռափորներն են: Ճակատային մասը բնակելի տան պորտիկ է պատկերում: Ապադանայի
գլխավոր պորտիկի նման: Կենդանակերպ խոյակներով, բայց սյուն չի որմնասյուն է: Ներսում
խորշերն են գետնի մեջ, որտեղ թաղումներ են արվել: Վերևում գահն է թագավորի, դիմացը
զոհասեղան է, ամենավերևում` Ահուրա-Մազդան: Գահը պահում են ենթական ժողովուրդները:
Լուսնի ու արևի սիմվոլները կան: Կողքից էլ զինվորներն են: Ենթակաները շրջանակի մեջ
են գահի ոտքերի զարդարանքով արված: Ախցքի դամբարանի նման է այն առումով, որ թաղման
խորշերը կամարաձև են:
Նախշ ի Ռուստամը Աքեմենյան
շրջանում սրբավայր է եղել, ու դեռ մարերի ժամանակ էլ: Համալիր դամբարաններ են: Այստեղ
կան նաև Սասանյան ռելյեֆներ: Զինդան ի Սուլեյմանինի նման մի կառույց էլ կա այստեղ:
4-ն են. Դարեհ I-ինը, Քսերքսեսինը, Արտաքսերքսես
II-ինը և Դարհ II-ինը: Տոհմական են եղել այս դամբարանները սովորաբար,
այսինքն միայն թագավորը չի թաղվել: Մուտքերը 20մ բարձրության վրա են: Ֆասադները խաչաձև են, արտաքուստ
ժայռի մեջ խորացված: Բոլոր ժայռափոր դամբարանները լրիվ նույնն են հարդարանքով: Երեքը
նույն ուղղությամբ են նայում, մյուսը` դրանց կողքի ժայռապատին է: Դարհ I-ը արձանագրություն է թողել իր դամբարանի վրա, ուր ասում
է, որ ռելյեֆին նայելով կարելի է իմանալ թե ինչպես հզոր է եղել նրա իշխ. ու քանի երկրներ
են ենթակա եղել իրեն: Այս առումով սա մանիֆեստի է նման: Ֆասադները մեծ չափսերի են հասնում:
Սրանք մարականներից ավելի հարուստ ու շքեղ են իրենց ձևավորմամբ: Ֆասադների ներքև մասերը
հարթ են թողնված, իսկ վերևի մասում թագավորն է գահին, որը պահում են երկու հարկանի
սեգմենտներով ներկայացված մարդիկ: Սրանք մարմնավորում են Աքեմենյանների կազմի մեջ հայտնված
երկրները: Խաչի ամենավերևում Ահուրա-Մազդան է, որ օրհնում է թագավորին: Միջին մասը
զբաղված է հենց դամբարանի ֆասադով. մեջտեղում մեծ մուտքն է, որի երկու կողմերից պիլյաստրներ
են, որ “արխիտրավն” են պահում: Կրկնակի ցլանման պրոտոմներով խոյակներն ու հիմքերը Պերսեպոլիսինների
նման են: Ներքին տարածության պլանավորումը մարականից տարբեր է: Դռնից մտնում ենք միջանցք,
որի ետին պատին նիշաներ են, իսկ գետնին փորվածքներ մի քանի թաղումներ կատարելու համար:
Այսինքն այսպիսով ամեն դամբարան վեր էր ածվում տոհմային գերեզմանոցի: Ֆասադների ձևավորումը
ինչ-որ չափով պատկերացում է ստեղծում աքեմ. պալատների ու բնակելի տների մասին:
Կաաբա (խորանարդ) ի Զարդուշտ (զրադաշտ) հետագայում կոչվածը դամբարանների մոտ է, Զինդան ի Սուլայմանի ճիշտ
նմանությամբ, որից միայն ֆասադն է մնացել: Երկուսն էլ պլանում քառակուսի աշտարակների
ձևով են, թեթևակի բարձրացող քառաթեք տանիքով: Սա լավ պահպանված է ի տարբերություն դրան:
Երկու գույնի քարով է արված. սև ու սպիտակ: Շարված է սպիտակ կրաքարի խոշոր բլոկերով
և իր շարվաքով կրկնօրինակում է հում աղյուսի շարվածքը, ուղղակի անկյուններն ավելի մասսիվ
են: Կեղծ լուսամուտներով է, որոնք ամեն հաջորդ հարկում փոքրանում են, և երրորդ “հարկիններն”
ամենափոքրերն են: Աստիճանաձև պատվանդանի վրա է: Աստիճանները դեպի դուռն են տանում,
որը պատվանդանից բարձր է: Դռան երեսակալները սև կրաքարից են, որոնք քիվի հետ միասին
փայտյա շուրջկալներ են հիշեցնում: Կառույցը իր պատվանդանով փոսի մեջ է: Ատամնավոր քիվ
ունի: Հստակ քառակուսի է պլանում: Միթրան ժայռում, քարանձավում է ծնվել ու այստեղից
երևի մութ կառույցները լույսի հետ են կապում ու երևի խուլ լուսամուտները դրան են մատնանշում:
Ամբողջ պատի մակերևույթին խորշեր կան անհասկանալի նպատակով: Մի այլ տեսակետով սա գանձարան
է եղել: Բլրի վրա է: Մի մետադրամի վրա էլ, ասես կաաբա ի զարդուշտը պատկերված
լինի, ինչը հետո շարունակել են պատկերել մետաղադրամների վրա, որպես տաճար, մի քիչ ձևափոխելով
տեսքը: Ընդհանուր առմամբ սա նման է իրանական աշտարակաձև տներին, որ դեռ Մարաստանում
էլ կային քաղաքամերձ շրջաններում: Սակայն վերջիններս գլանաձև էին լինում: Մի այլ տեսակետի
համաձայն այսպիսի կառույցները սրբարաններ են ծառայել: Սա պատկերվել է Պարսի տեղական դինաստիայի
կոպեկների վրա: Երբեմն սրա վրա Ահուրամազդային են պատկ.: Երևի սա կրակի տաճար է եղել
կամ Անահիտի, որի պաշտամունքը նույնպես հին ժամ. կրակի հետ է կապվել: Սրա գետնախարսխին
Շապուհ 1ի գրությունն են գտել,
որ կարևոր պատմ. նյութ է: Այն շինության բոլոր 3 կողմերից է եղել: Քուրմ Կարտիրը` զրադաշտ. հաստատողը,
այստեղ նույնպես գրություն է թողել, որտեղից իմանում ենք, որ այս կառույցը անվանել
են “հիմքերի տուն”, այսինքն պետական փաստաթղթերը ու կրոնական դրույթները պահելու տեղ:
Դեռ 12դ համաձայն մի պարսկ. ստեղծագործությունում
տարածքը ուր կառուցել են Կաաբան, կոչվել է “Գրությունների լեռ”, որովհետև այդտեղ պահվել
են Ավեստայի գրությունները: Շապուհի արձանագրությունը 3 լեզուներով է. պարթևական, միջին
պարսկական ու հունական: Սրա մոտակայքում Շապուհի հաղթանակի կապակցությամբ էլի պաշտ.
կառույցներ են կառուցվում ու զոհաբերությունների հատուկ կարգ է սահմանվում: Կարտիրն
իր այստեղի գրության առաջին տողում նկարագրում է իր գործունեությունը, այն որ զբաղվել
է Ավեստայի մեկնաբանմամբ և, որ 80տ բոլոր քրմերի հանդեպ
իշխ. ուներ: Կարտիրն այն մարդն էր, ով զրադաշտականությունը դարձրեց պետական կրոն և
սա իմանում ենք նրա թողած 4 գրություններից:
ԿՅՈՒՐՈՍԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ – Պասարգադից արևմուտք է: Սա մի
ուղղանկյունաձև հուղարկավորման խուց է, որ տեղակայված է բարձր 6 աստիճանանի պլատֆորմ-պատվանդանի
վրա ու ունի երթեք տանիք: Եվ պատվանդանը, և խուցը կրաքարի բլոկերից են, որոնք աստիճանաբար
փոքրանում են շարվածքի շարքերից յուրաքանչյուրում ավելի փոքրանալով: Այսպիսով հեռանկարային,
տեսողական խաբկանք է առաջանում ու թվում է թե այն իրականում ավելի մեծ է: Ըստ մի հույն
պատմաբանի սրա շուրջը խիտ արհեստական աճեցված ծառեր են եղել ու բարձր խոտերի դաշտ:
Հետագայում մուսուլմանները շրջապատեցին պլատֆորմը պալատական տարածքներից բերված սյունաշարով:
Դամբարանի առաջացման մասին տարբեր կարծիքներ կան: Քիվից, աստիճանավոր ցոկոլից ու երկթեք
տանիքից ելնելով ենթադրում են, որ սա մոտ է լիկիական ժայռափոր դամբարաններին: Չնայած
Պասարգադում գտնվել է շատ նման վեցաստիճանանոց մի ստելոբատ, որի վրա հում աղյուսե կառույց
է եղել ըստ ամենայնի: Սա հավանաբար սրբարան է եղել և հնարավոր է, Կյուրոսի դամբարանի
նմանակումն է: