Մ.թ.ա.
518-450թթ կառուցվել է, հետո
էլի կառուցել են: Դարեհն է կառուցել: Կյուրոսից սկսած այստեղ ծիսական տոներ են արվել,
Նովրուզը գարնանային գիշերահավասարի օրը և սա նաև թագավորի երկրպագության օրն էր: Ու
բոլորը իրենց տուրքերով գալիս ներկայանում էին: Ադմինիստրատիվ չի եղել: Պարս նահանգում
է գտնվում, 43կմ հեռու Պասարգատից:
Հարթավայրի վրա է, արևելյանը կողմը միայն բլուրի վրա է: Ամբողջ համալիրը 13-14մետր բարձրությամբ 500x300 հարթակի վրա է: Հին աշխարհի առավել
լավ պահպանված ու լավ ուսումնասիրված հուշարձաններից է: Կան սեպագրեր կավի վրա: Վառել
է Մակեդոնացին իր զինվորների հրահրմամբ: Բնակեցված չի եղել, ինչի շնորհիվ լավ պահպանվել
է:
Պասարգադը
սփռված էր, սա համախմբված է, խիտ, կանոնավոր դասավորված են շինությունները, ազատ տեղերում
եղել են երևի ծառեր, ոռոգելի համակարգ, ջրավազաններ, ինչը մինչև Սասանյաններ ընդունված
է եղել: Հիմնական կառույցները մուտքերով դեպի հյուսիս են ուղղված: Շոշի ապադանայի նման
է սրա ապադանան: Գլխավոր, սյունաշարով դահլիճն ու պորտիկները, իրար հավասար են բարձրությամբ:
Կա ջրահեռացման համակարգ, ոռոգման համակարգ: Աստիճանների բազրիքները աստիճանաձև մերլոններով
են զարդարվել, որ բնորոշ է արևելքին: Ամրոցների աստիճանաձև վերջավորություններն էլ
են մերլոններով զարդարել: Տեղական
մոխրագույն քարից են բոլոր պահպանված շինությունները:Պաշտպանման զարգացած համակարգ
է ունեցել: Քաղաքացիների տները պատերից ներս չէին, այլ դաշտում: Պլանում քառակուսի
էին աշտարակները: Պարսպապատերը թրծած կավից էին, ինչը ջրերից էլ էր պաշտպանում:Հիմքերը
քարից էին, իսկ ներսի կողմից հսկիչների տեղակայաններն էին:
Մուտքը
դեպի տերասա, ուր կառույցներն են սկսվում է հարավից: Այստեղ տոնական աստիճաններն են,
երկու դեմ հանդիման բարձրացող աստիճանավանդակներով, թևերով: Այս աստիճաններով գնում
ենք Քսերկսեսի կառուցած “Բոլոր երկրների դարպասները”:
Համալիրը
կազմող հիմնական կառույցներն են.
-
Բուն մուտքի հանդիսավոր դարպասը
-
Ապադանան
-
Քսերկսեսինը 100սյունանի գահադահիլիճը:
-
Եռամաս դարպասները (տրիպիլոն) պաշտոնական մասը բնակելի
մասից առանձնացնում էին:
-
Տաճարան` երկու պալատներից փոքրիկը, ապադանայի
անմիջապես ետևում:
-
Կա նաև հարեմ, ուր կանայք են եղել: Հարեմի տարածքում հիմա
թանգարանն է:
-
Գանձարան, ուր ողջ նվերներն են պահվել:
-
Արտաքսերկսես
III-ի պալատը
-
Շինարարությունը
կիսատ թողնված դարպասները
-
Համալիրը սպասարկողների հատվածը փոքր, իրար կպած սենյակներով
է, և ետևի մասն է ընկնում:
111 հատ աստիճաններ կան
մուտքի մոտ, որ դեպի պատվանդանն են տանում: Դրանք շատ ցածր են այնպես, որ ձիերով էլ
բարձրանան:
Բուն մուտքի հանդիսավոր դարպասները երեք
կողմից մուտք ունեն, որոնցից մեկը տանում է դեպի կողքի հանդիսավոր դարպասները, որոնք?
անավարտ են թողնվել: Ըստ պահպանված մնացորդների պիտի առյուծներ լինեին դրա պահապան
կենդանիները: Գլխավոր, հենց մուտքի դարպասի վրա արձանագրություն կա, ուր գրած է “Քսերկսեսի”
կամ “Բոլոր երկրների դարպասներ”: Սրա բարձր. 17մետր
է: Թևավոր ցուլերն են սա պաշտպանում, ներսի կողմից մարդացլեր են: Մեջտեղում 4 սյուն
կա: Հողմնահարումից ավազագույն է դարձել: Իսկ նախկինում ներկված է եղել ու ինկրուստացիաներ
են արվել համարյա ամենուր:
�սանյանների ժամանակ էլ Հայաստանում թագաժառանգներ են իշխել:
100-սյունանին Քսերկսեսի գահադահլիճն է: Սա թագավորների
ընդունելության մյուս դահլիճն էր: Սա մեծ ապադանայից ավելի փոքր էր իր մակերեսով ու
ավելի ցածր: Գլխավոր ֆասադը պորտիկ է ունեցել, երկու շարքով կանգնած 16 սյուներից բաղկացած: Պորտիկը կողքերից փավում է քառակուսի
սենյակներով, որոնք նման են իրենց տիպով մեծ ապադանայի աշտարակներին: Ծածկը փայտից
էր, ու դրա համար իրարից հեռու են սյուները, որովհետև ծանր բան չունեին պահելու: Բոլոր
պատերին խորշեր կան, երկուական մուտք ամեն պատին: Խորշերում բան էլ չկա, մոնոտոնությունը
հաղթահարելու համար են հավանաբար: Հնարավոր է, որ աղյուսով պատկերներ են եղել խոշերում,
կամ մի բան են դրել: Տաշած քարը շենքերի հիմքերի (մոտ50մ բարձրության) համար էր ու դռների պատերի: Սյուները բոլորը քարից են
եղել: Մնացածը աղյուսով են արել: Ներկված են եղել սյուները: Ու էլի կենդանակերպ խոյակներով:
Գրիֆոն-ճակատագիր, հաջողություն, առյուծ-Միթրա, ցուլ-նախնիների հետ է կապվել, ձի-Միթրա
երևի: Ապադանայի ներքին տարածքում շուռ տված կոկոնի նման են խարիսխները:
Ոմանց
կարծիքով դահլիճը միայն դռներով է լուսավորվել, իսկ մյուսները կարծում են, որ վերևի
մասում լույսի համար անցքեր են եղել, որոնք անհրաժեշտության դեպքում փակվել են գորգերով
ու կտորներով:
Դռների
պատերին քանդակներ կան, ուր փառաբանվում է թագավորը: Հետաքրքիր է, որ առաջին անգամ թագավորին ձոնված այս կառույցները աշխարհիկ
կառույցների տիպով են, մինչդեռ մինչ այդ Միջագետքում ու Եգիպտոսում, նման կառույցները
պաշտամունքայինների նմանությամբ էին: Սա բացատրվում է կայսրության բազմացեղ լինելով,
որում միասնական կրոն չէր կարող լինել: Մի տեսարանում թագավորն է գահին բազմած, ում
28 ֆիգուրներ են պահում, ենթակա ժողովուրդների
ներկայացուցիչները հավանաբար: Մի այլ նման դեպքում էլ զինվորներն են պատկերված, բայց
թագավորին չեն տանում: Մյուսում թագավորի մենամարտն է հրեշի դեմ: Հայելային արտացոլմամբ
էլի կրկնվում է սա դիմացում: Ծառայի ձեռքին հովհարն է, апахалаն:
Աքեմենյանների
հագուստները Դարեհի շորի նման են: Մարացիները կողքից ակինակ-թրերով են: Աքեմենացիները`
տեգերով: Ակինակների վրա շատ ճգրիտ ու մանրամասն դրանց զարդամոտիվներն են կենդանական
պատկերներով: Կա նաև կծկված ոտքերով խոյի պատկեր, որ սկյութական ավանդույթ է:
Գահի
ոտքերի հետ նույն նմանությամբ դռան պատերի կողքերն են զարդարված (պարուրաձև ու առյուծի թաթերով): Այստեղ ենթակա երկրների ներկայացուցիչներն են մատերի
ծայրերի վրա պահում Դարեհին, որ ամենավերևում գահին է պատկերված:
Մի
այլ դռան պատի ռելյեֆին ամառային անձրևանոց է պահում Դարեհի հետևի ծառան:
Ահուրա-Մազդայի
պատկերն էլ կա, Բեհիստունյան արձանագրության նման: Այստեղ ձեռքին բռնած օղակը ավելի
հստակ է երևում:
Տրիպիլոնով պրովինիցիալ մասից
բնակելի մասն ենք անցնում: Սա միակ մուտքն է այդտեղ տանող: Սա գտնվում էր 100-սյունանիի
ու մեծ ապադանայի միջև: Մոնումենտալ կրկնակի աստիճանները, որ ապադանայի աստիճանների
նման նույնպես զինվորների ու կենդանիների բառելյեֆներով է զարդարված տանում են դեպի
պրոպիլեյները: Չորս սյուների վրա տանիքն էր, որ քառակուսի սենյակ էր ստեղծում, կողքերից
երկսյունանի պորտիկներով: Համալիրը սպասարկողների հատվածը փոքր, իրար կպած սենյակներով
է, և ետևի հարավային մասն է ընկնում: Այստեղ է նաև հարեմը, Քսերկսեսի պորտիկով պալատը:
Քսերկսեսի պալատը նույն սկզբունքով է, մի պորտիկով,
ետևում սյունազարդ քառակուսի դահլիճով: Շինարարական գրության մեջ գրված է, որ սա իրենն
է: Սրա կենտրոնական քառակուսի դահլիճը շրջապատված է մանր սենյակներով, որոնք լրացուցիչ
կերպով կարող է բաժանված լինեին միջնորմներով: Դռների ու լուսամուտների շատ երեսակալներ
են պապանվել, բայց ծածկերի ու սյուների (նույնիսկ
դրանց հիմքերի) հետքեր չկան:
Արտաքսերկսես III-ի բնակելի պալատը Քսերկսեսինի
արևմտյան ֆասադին է հարում: Այն իր մակերեսով ավելի փոքր է: Գլխավոր ֆասադը պորտիկով
դեպի հյուսիս է ուղղված: Սրա դիմացը Դարեհի տաճարան է:
Տաճարան 486թ է: Միակն է, որ մուտքը հարավից է, ինչի համար Ձմեռային
Պալատ անունն է ստացել: Սա բոլորից փոքրն է իր մակերեսով: Ուղղանկյունաձև էր, հյուսիսից-հարավ
ձգվածությամբ: Հարավային պորտիկի վերջույթներին երկու աստիճաններ կային, որ պալատ էին
տանում: Պորտիկը երկշար սյուներով էր: Պորտիկի հետևը գլխավոր դահլիճն էր 12 սյուներով,
որը երեք կողմից փոքր սենյակներով ու դահլիճներով է շրջապատված: 2.4մ հարթակի բարձրությունն է: Հարթակին արձանագրություն կա, էլի զինվորներ,
ցուլը առյուծից հոշոտվող: Դռների քիվերը եգիպտական պապիրուսի նման են: Այստեղ էլ թագավորը
դանակով խոցում է հրեշին, որ մի տեղ ցուլի նման է, մյուսում թռչնի ոտքերով, կարիճի
պոչով, պոզով, թևով, առյուծի դեմքով: Ապադանայի ետևում է անմիջապես տաճարան: Սա Դարեհ I-ի
պալատն է, որ կոչվում է տաճարա արձանագրությունում: Պատերի վրա ռելյեֆներ կան, ուր
թագավորը հերոս է ներկայացված, աստվածացման ձգտում է արտահայտվում: Ապրելու համար չէր,
հանդիսավոր նշանակություն ուներ:
Գանձարանը թալանվել է Մակեդոնացու կողմից: Մեծ հիպոստիլային
դահլիճներ են: Ոչ մի սյուն չի պահպանվել: Ենթադրում են, որ փայտից են եղել ու Մակեդոնացու
հրդեհից այրվել են: Այստեղ
ողջ նվերներն են պահվել:
Հարեմի
տարածքում էլ թագավորը հրեշի հետ մենամարտում է: Սրա տեղում հիմա թանգարանն է:
Չնայած
նրան, որ այստեղ տարբեր ժամանակներ տարբեր թագավորներ շինարարություններ են կատարել,
բայց միևնույն է բոլոր կառույցները միանման կողմնորոշում ունեն, համալիրը ունի խիստ
ռեգուլյար պլանավորում: Այսինքն շինարարները ինչ-որ մոդուլից են օգտվել: