Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան

Այցելության ժամեր
Երեքշաբթի-Շաբաթ՝ 10:30-16:30
Կիրակի՝ 10:30-15:30
Հանգստյան օր՝ Երկուշաբթի

Տոմսեր
Մուտքի տոմս՝ 400դր.
Աշակերտների համար՝ 300դր.
Էքսկուրսիա՝ հայերեն՝ 1000դր., ռուս., անգլ.,՝ 1500դր.


Թանգարան անվճար կարող են այցելել.

• մինչև 6 տարեկան երեխաները
• դպրոցական խմբերին ուղեկցող մանկավարժները
• թանգարանների աշխատողները
• ժամկետային զինծառայողները
• բոլոր այցելուները՝ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը

Կոնտակտներ
Հասցե՝ Նալբանդյան 21
Հեռ.՝ +(374 10) 58 07 83, +(374 10) 52 12 99
Կայք՝ http://www.spendiaryanmuseum.am/

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

Աշխատանքային ժամեր
Երեքշաբթի-Շաբաթ՝ 11:00-16:00
Կիրակի՝ 11:00-15:00
Հանգստյան օր՝ Երկուշաբթի

Տոմսեր
Մուտքի տոմս՝ 500դր.
Աշակերտների, ուսանողների և թոշակառուների համար՝ 300դր.
Էքսկուրսիա՝  հայերեն՝ 2000դր., օտար լեզվով՝ 2500դր.
Աուդիո գիդ՝ 800դր.
Ամսվա վերջին Շաբաթ օրը անվճար է

Կոնտակտներ
Հասցե՝ Զարոբյան 20
Հեռ.՝ +(374 10) 56 24 24, +(374 10) 58 73 80
Կայք՝ http://www.isahakyanmuseum.am/

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Աշխատանքային ժամեր
Բաց է ամեն օր՝ 10:30-17:00

Տոմսեր
Տոմսի արժեքը՝ 700դր.

Կոնտակտներ
Հասցե՝ Ազգագրական թաղ. 15-16
Հեռախոս՝ +(374 10) 53 84 73
Կայք՝ http://parajanovmuseum.am/

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Աշխատանքային ժամեր
Երեքշաբթի-Շաբաթ՝ 10:00-17:00
Կիրակի՝ 10:00-16:00
Հանգստյան օր՝ Երկուշաբթի

Կոնտակտներ
Հասցե՝ Մաշտոցի պողոտա 17
Հեռախոս՝ +(374 10) 53 14 12, +(374 10) 53 55 94
Կայք՝ http://www.charents.am/

Էրեբունի արգելոց-թանգարան

Աշխատանքային ժամեր
Երեքշաբթի-կիրակի՝ 10:30-16:30
Հանգստյան օր՝ Երկուշաբթի

Տոմսեր

Մուտքի և բացատրության արժեքը թանգարան (ներառյալ այցելությունը հնավայր)
Մեծահասակների համար1000 դրամ
Դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար300 դրամ
Բացատրություն (հայերենով)2000 դրամ
Բացատրություն (օտար լեզվով) 2500 դրամ
Մուտքի և բացատրության արժեքը հնավայր
Մեծահասակների համար500 դրամ
Դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար200 դրամ
Բացատրություն (հայերենով)1000 դրամ
Բացատրություն (օտար լեզվով) 2500 դրամ
Անվճար մուտք 
Դպրոցականների և նրանց ուղեկցող ուսուցիչների համա
Յուրաքանչյուր ամսվա 2-րդ ուրբաթ օրը
ՀՀ քաղաքացիների  համարՅուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը
Թանգարանային աշխատողների, պաշտոնական պատվիրակությունների, մշակութային ժառանգության բնագավառում մասնագիտացող ուսանողների, ժառանգության բնագավառի միջազգային կազմակերպությունների անդամների, զինծառայողների, լրագրողների, նախադպրոցական տարիքի երեխաների (մեծերի ուղեկցությամբ) համար Բոլոր աշխատանքային օրերին
Այլ պայմաններ
Թանգարանի ցուցասրահում սիրողական լուսանկարման և տեսագրման թույլտվության համար1000 դրամ
Թանգարանի ցուցասրահում արգելվում է
Մասնագիտական լուսանկարումը և տեսագրումը` լուսային սարքերի և լուսանկարչական ամրակալի օգնությամբ:

Կոնտակտներ
Հասցե՝ Էրեբունի փ. 38
Հեռախոս՝ 
+(374 10) 45 82 07
Կայք՝ 
http://www.erebuni.am/

Հայաստանի ազգային պատկերասրահ

Աշխատանքային ժամեր

Երեքշաբթի-շաբաթ՝ 11:00-17:30
Կիրակի՝ 11:00-17:00
Փակ է՝ Երկուշաբթի

Տոմսեր

Մեծահասակներ-800դր.
Աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ-300դր.

Էքսկուրսիա՝ հայերեն-3500դր., ռուս., անգլ., ֆրանս.-5000դր.

Անվճար է՝

  • Մինչև 7 տարեկան երեխաների, գեղարվեստական ուսումնական հաստատությունների ուսանողների, նկարիչների միության անդամների, պատերազմի անդամների, հաշվանդամների, թանգարանների աշխատողների, պետական պատվիրակությունների, ժամկետային զինծառայողների համար:
  • Յուրաքանչյուր ամսվա վերջին Շաբաթ օրը :

Կոնտակտներ
Հասցե՝ Արամի 1 (Հանրապետության հրապարակ)
Հեռախոս՝ +(374 10) 56 74 72
Կայք՝ http://www.gallery.am/

Հայաստանի պատմության թանգարան

Աշխատանքային ժամեր
Երեքշաբթի-Շաբաթ՝ 11:00-18:00
Կիրակի՝ 11:00-17:00
Թանգարանը փակ է  Երկուշաբթի և տոնական օրերին

Տոմսեր
Մուտքի տոմս՝ 1000դր.
Ուսանողների, թոշակառուների, աշակերտների համար 300դր.
Էքսկուրսիա բացատրությամբ՝ (ռուս. անգլ. ֆրանս. գերմ)-5000դր. հայերեն-3000դր.

Մուտքն անվճար է՝
  • Թանգարանների աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, նկարիչների միությունների անդամների, զինծառայողների, լրագրողների համար. (կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է).
  • Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը


Կոնտակտներ
Հասցե՝ Արամի 1 (Հանրապետության հրապարակ)
Հեռախոս՝ +(374 10) 52 06 91 (տեղեկատու), +(374 10) 58 27 61 (ադմինիստրացիա)
Կայք՝ http://www.historymuseum.am/

Հարության և Ծննդյան տաճարները

Պաղեստինը Քրիստոնեության կարևոր կենտրոններից էր: Եթե Եգիպտոսի մասին խոսելիս ասում ենք, որ կապված էր Հին կտակարանի հետ, ապա Պաղեստինը՝ Նոր կտակարանի: Պաղեստինի տարածքից է սկսում Կոստանդին Մեծը և իր իշխանությունը հաստատելու համար Պաղեստինում սկսում է մեծ շինարարական աշխատանքներ: Այդ մասին նկարագրել է Եվսեբեոս Կեսարացին:

Գմբեթավոր եկեղեցի

Երբ ասում ենք, որ բազիլիկ եկեղեցիները շատ էին դա չի նշանակում, որ գմբեթավոր եկեղեցիներ չկային, պարզապես բազիլիկը ծառայել է որպես եկեղեցի, իսկ գմբեթավորը որպես մեմորիալ դամբարան օր.՝ Էլ-Բագավատը:

Բազիլիկ եկեղեցի

Երբ Քրիստոնեությունը սկսվում է տարածվել, սկսում են եկեղեցիների կառուցումը, որոնք տարատեսակ էին: Ամենաօգտագործվող տեսակը Բազիլիկ եկեղեցին է: Սկզբում դրանք փոքր աղոթատներ էին՝ Դոմոս Էկլեսիաներ, սակայն 4-րդ դարում սկսվում է եկեղեցիների կառուցումը: Բազիլիկները հասարակական նշանակություն ունեցող կառույցներ էին բազմության համար նախատեսված՝ սյունաշար էին և կամարներով: Այդպիսին էր Բասիլևսի շենքը որտեղից էլ գալիս է  այս անվանումը:

Ռաբուլայի ավետարանը և ասորական ձեռագրերը

Ռաբուլայի ավետարանը գրվել է 586թ., այն արամեերեն է, գրվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Զագբե վանքում: Այս տեղեկությունները մենք իմանում ենք ավետարանի հիշատակարանից: Ավետարանը նաև եզակի է քանի որ իմանումենք ստեղծման հանգամանքները, թիվը և այլ մանրամասնություններ: Այժմ ավետարանը պահվում է Իտալիայում՝ Ֆլորենցի գրադարանում: Ռաբուլայի ավետարանի ամենահայտնի էջը Քրիստոսի համբարձման մանրանկարն է:

Հրեական սինագոգը

Տեսնելով սինագոգի շքեղությունը պարզ է դառնում, որ հրեաները Սիրիայում լավ դիրք են ունեցել: Այն սրահատիպ դահլիճ է, որի պատերը որմնանկարներով են և այստեղի նկարները, ինչպես Քրստոնեական մատուռի նկարները, նույնպես տեղափոխվել են Դամասկոսի թանգարան:

Քրիստոնեական մատուռը

Այն մասնագիտական տերմինով անվանում ենք "Դոմոս էկլեսիա", որը նշանակում է "Աղոթքի տուն": Այն ուներ իր ներքին բաց բակը, որի շուրջը սենյակներ էին և սենյակներից մեկում հավաքվում էին մարդիկ և անում իրենց ծիսակատարությունը: Սենյակներում կային որմնանկարներ երկու շերտով՝ 225-230թթ, 245-250թթ:

Ղպտական գործվածքներ

Ղպտական գործվածքները ցույց են տալիս, թե ինչպես են վերաիմաստավորվել անտիկ կերպարները: Գտնվել են 19-րդ դարում Նեկրոպոլիսներից (դամբարանային քաղաք): Շատ փոքր չափսեր ունեն, կազմել են հագուստի մի մասը և գործվածքներում եղել են անտիկ պատկերներ: Ղպտական գործվածքներով հարդարված հանդերձանքները հիմք են դարձել եկեղեցական հանդերձանքի համար: Կարպետները հիմնականում օգտագործում էին եկեղեցին հարդարելու համար, իսկ եկեղեցու հատակը զարդարված էր խճանկարով:

Ֆայումյան դիմանկարները և վաղագույն սրբապատկերները

Ֆայումյան դիմանկարները գտնվել են 19-րդ դարում: Մեզ հայտնի առաջին հաստոցային ստեղծագործություններն են (մ.թ.ա. 1 դար): Դիմանկարները երկու տրադիցիաների սինթեզ են՝ Եգիպտական և Հռոմեական:

Մետաղե քանդակ

Մշակումը

Մետաղե քնդակները հիմնականում ստեղծվում են բրոնզից, այլումինից, օգտագործվում է նաև թուջը, որը ավելի դժվար է մշակվում: Բրոնզը բաղկացած է անագից և պղնձից, հաճախ նաև ավելացնում են արճիճ և ցինկ, եթե պղինձը շատ է բրոնզը ավելի կարմրավուն տոնայնություն է ձեռք բերում, բայց եթե արճիճն է գերակշռում ապա ավելի մոխրագույն տոնայնություն է ունենում:

Կլոր քանդակի մշակման մեթոդները

  1. Արխայիկ մեթոդ, որը օգտագործվել է Եգիպտոսում և Հին Հունաստանում: Քարե բեկորը մշակում են քառանիստներով և  ամեն կողմը առանձին-առանձին մշակում: Այս քանդակներում կլորություն չկա, բնորոշ է ֆրոնտալությունը:
  2. Այս տեխնիկան զարգանում է երբ  արխաիկ քանդակից անցում է կատարվում կլոր ձևերին և ստանում են կլոր քանդակ: Սա ի հայտ է եկել հունական դասական շրջանում(օր՝. Հերմեսի և Դիոնիսոսի քանդակը): Այս դեպքում հարվածները հորիզոնական են:
  3. Ամբողջական կտորի մեջ քանդակագործը տեսնում է ողջ քանդակը: Մի կողմից սկսում և հասցնում ավարտին: Այս դեպքում պահվում է մարմարե կտորի պլաստիկան, որը ավելի բարդ է:

Մարմարի մշակման մեթոդները

Մարմարե քանդակ ստեղծելու համար նախ սկզբում գիպսից, կավից պատրաստվում է մանրաքանդակը, այնուհետև աշխատում են հիմնական նյութերով: Մարմարի հետ աշխատելու մեթոդը կերտումն է որի համար օգտագործվում է հատուկ գործիքներ և ունի աշխատանքային փուլեր որոնցում օգտագործվում է մուրճը:

Քանդակի տեխնիկական դասակարգումը

Քանդակի նյութը և տեխնիկան ընտրում են համապատասխան մտահաղացմանը: Քանդակը պետք է արտահայտի գեղարվեստական գաղափար: Ելնելով տարբեր սկզբունքներից դրանք ունեն տարբեր դասակարգումներ՝

Քանդակի նյութը

Նյութի ընտրությունը կարևոր խնդիր է, որը քանդակագործը պետք է ընտրի իր մտահաղացմանը համապատասխան: Նյութը պետք է օգտագործվի հնարավորինս օգտագործելով նրա հնարավորությունները: Ամեն մի նյութ յուրահատուկ է արձագանքում քանդակագործի ձեռքին և այն ժամանակ է լինում ցանկալի արդյուք, երբ օգտագործվում է նյութի բոլոր հնարավորությունները: