Քանդակի տեխնիկական դասակարգումը

Քանդակի նյութը և տեխնիկան ընտրում են համապատասխան մտահաղացմանը: Քանդակը պետք է արտահայտի գեղարվեստական գաղափար: Ելնելով տարբեր սկզբունքներից դրանք ունեն տարբեր դասակարգումներ՝


I դասակարգում
1.Այն քանդակներն են որոնցում աշխատանքը ավարտում է քանդակագործը:
2.Աշխատանքը ավարտում է կրակը:
3.Քանդակագործը ստեղծում է միայն մոդելը, իսկ աշխատանքը ավարտում է ձուլումը:

II դասակարգում
1.Ծեփում տարբեր նյութերով (հաճախ ծեփումը քանդակի նախնական պրոցեսն է, բայց          կարող է նաև ավարտուն ստեղծագործություն լինել, հիմնական նյութեր՝ կավ,                      պլաստիրին):
2.Կերտում (աշխատում են ամուր նյութերով):
3.Ձուլում և դրվագում (հիմնական նյութերը մետաղներն են՝բրոնզ, պղինձ, այլումին և այլն):
4.Եռակցում, զոդում (այս դեպքում տարբեր նյութեր են օգտագործում՝ մետաղներ,                  ապակիներ, պոլիեթիլեն և այլն):