Նյութի ընտրությունը կարևոր խնդիր է, որը քանդակագործը պետք է ընտրի իր մտահաղացմանը համապատասխան: Նյութը պետք է օգտագործվի հնարավորինս օգտագործելով նրա հնարավորությունները: Ամեն մի նյութ յուրահատուկ է արձագանքում քանդակագործի ձեռքին և այն ժամանակ է լինում ցանկալի արդյուք, երբ օգտագործվում է նյութի բոլոր հնարավորությունները:
Նյութերը կարող են դասակարգվել 2 սկզբունքով՝ ամուր և փափուկ, ճկուն և դեֆորմացիայի չենթարկվող: Պինդ, ամուր նյութերով կլորավուն գծեր ստանալը հեշտ է, փափուկ նյութերով սուր գծեր ստանալն է հեշտ: Փափուկ նյութերը լինում են օժանդակ և ավարտուն: Օժանդակը ավարտուն ստեղծագործություն ստանալու համար է, իսկ ավարտունը տեսնում ենք արդեն կարծր տեսքով: Մինչ քնադակը անելը այն տարբեր դիրքերով գծվում է թղթի վրա ավելի պատկերավոր լինելու համար:
Փափուկ նյութեր
Կավ - օգտագործվում է նախապատրաստական գործի համար, այն թրծվում է և ստանում ''Տեռաբոտա'' անվանումը: Կրակի վրա թրծվելով սեղմվում է, այդ պատճառով մի փոքր մեծ պետք ե անել: Կավի հետ աշխատելը պահանջում է արագ տեմպ: Կավե արձանիկներին բնորոշ են ընդարձակված ձևերը և դա ունի տեխնիկական պատճառներ: Կավե արձանիկները հաճախ ջնարակվում են ջրից պաշտպանելու և դեկորատիվության համար, իսկ դա կոչվում է ''Գլազուռնոյե ռաբոտա'': Կավը Իրանից անցել է Իսպանիայի Մայոկա կղզի, հետո Իտալիայի Ֆայենցա քաղաք: Կավե տեռաբոտե արձանիկներ հայտնի են Եգիպտոսից, Հունաստանից, Միջագետքից: 18-րդ դարում կավը փոխարինում են ապակիով:
Նյութերը կարող են դասակարգվել 2 սկզբունքով՝ ամուր և փափուկ, ճկուն և դեֆորմացիայի չենթարկվող: Պինդ, ամուր նյութերով կլորավուն գծեր ստանալը հեշտ է, փափուկ նյութերով սուր գծեր ստանալն է հեշտ: Փափուկ նյութերը լինում են օժանդակ և ավարտուն: Օժանդակը ավարտուն ստեղծագործություն ստանալու համար է, իսկ ավարտունը տեսնում ենք արդեն կարծր տեսքով: Մինչ քնադակը անելը այն տարբեր դիրքերով գծվում է թղթի վրա ավելի պատկերավոր լինելու համար:
Փափուկ նյութեր
Ճենապակի - (Ֆարֆուր, չինական ապակի) սա տեղծվել է 7-րդ դարում Չինաստանում, իսկ Եվրոպայում հայտնի է 18-րդ դարից: Գերմանացի վարպետները կարողանում են բացահայտել ճենապակու գաղտնիքը: Այն կազմված էր Կվարցից, Կաուլինից և պալեվոյ շպարից: Այս խարնուրդը թրծում են և ստանում սպիտակ զանգված, որը բարակ և ամուր ֆորմա է ստեղծում: Այդ զանգվածը կարող են գունավորել նրան գույն տալով կամ ջնարակելով: Թրծումից հետո երբ զանգվածը արագ սառչում է ստացվում են ճեղքեր որոնք օգտագործում են առկայծող մակերեվույթ ստանալու համար: Ճենապակու հիմնական առանձնահատկությունը հաղճապակու նկատմամբ այն է, որ ավելի ամուր է, բարակ և դիմացկուն:
Գիպս - Օգտագործում են հիմնականում պատճենների համար, որպես նյութ հարատև չէ: Դեռևս Հին Հռոմում օգտագործել են կենդանի մոդելից պատճեն ստանալու համար: Հռոմեական արվեստում ընդունված էր անել գիպսե պատճեններ:
Ստուկա - Սա նույն գիպսն է ավելացրած մարմարի փոշի կամ փոքր մարմարե կտորներ: Այն կրի հետ խառնելով ստանում են հատուկ մաս, որը շպարելով չորացնում են: Ի հայտ է եկել հին արևելքում և օգտագործել են պարթևները: Այն օգտագործել են Բարոկկոյի շրջանում որով զարդարել են եկեղեցիների ինտերիերը: Մեծ տարածում է գտել մերձբալթյան շրջանում և քանի որ փափուկ էր հեշտ էր սրանով աշխատելը:
Մեղրամոմ - Օգտագործվում է բրոնզի հետ, կարող է օգտագործվել նաև առանձին:
Պլաստիրին - Օգտագործվում է որպես նախապատրաստական նյութ, հիմք է հանդիսանում ինքնուրույն ստեղծագործության համար:
Ամուր նյութեր
Փայտ - Այն ամուր նյութերից է, որը նաև ունի տեքստուրա (փայտի միջի գծերը): Տարածված է եղել Եգիպտոսում, Հունաստանում գրեթե չեն օգտագործել, իսկ Աֆրիկայում արդի նյութ է մինչ հիմա: Ճապոնիայում շատ տարածված էին և կոչվում էին կեկեներ: 20-րդ դարի քանդակում վերածնունդ է ապրում և դառնում ակտուալ: Փայտե քնդակներ օգտագործվում են մոնումենտալ, դեկորատիվ ինչպես նաև մանրաքանդակների ժամանակ:
Փղոսկր - Թանկարժեք նյութ է, թե ժանիքը,թե մարմնի մասերը Աֆրիկայից արտահանվում էին: Հին Հունաստանում համադրել են ոսկու հետ և կոչվել է Խրիսոէլեֆանտական ոճ: Միջնադարում այն մանրաքանդակի հիմնական նյութն էր: Արվել են նաև փղոսկրից գրքի կազմեր:
Քար - Սա ամենատարածված նյութն է:
Ալեվաստրը օգտագործվում է մանրաքանդակի համար:
Կրաքարը կոտրվող տեսակ է: Կրաքարից արևմտյան Եվրոպայում կառուցում էին գերեզմաններ:
Տուֆը տարածված է Հայաստանում և Իտալիայում:
Գրանիտը շատ են սիչում քանդակագործները, որովհետև այն ծակոտիներ չունի: Հիմնականում օգտագործում ոն սալաքարերով:
Մարմարը կրաքարի մի տեսակ է, ի տարբերություն գրանիտի սա լույսը կլանում է բայց չի արտացոլում, երկարակյաց է եթե պահվում է ճիշտ պայմաններում: Մարմարը կարելի է կերտել մեկ ամբողջ կտորից: Մարմարը բոլոր ժամանակներում օգտագործվել է: Մարմարի մեծ վարպետն է եղել Միքելանջելոն