Կլոր քանդակի մշակման մեթոդները
- Արխայիկ մեթոդ, որը օգտագործվել է Եգիպտոսում և Հին Հունաստանում: Քարե բեկորը մշակում են քառանիստներով և ամեն կողմը առանձին-առանձին մշակում: Այս քանդակներում կլորություն չկա, բնորոշ է ֆրոնտալությունը:
- Այս տեխնիկան զարգանում է երբ արխաիկ քանդակից անցում է կատարվում կլոր ձևերին և ստանում են կլոր քանդակ: Սա ի հայտ է եկել հունական դասական շրջանում(օր՝. Հերմեսի և Դիոնիսոսի քանդակը): Այս դեպքում հարվածները հորիզոնական են:
- Ամբողջական կտորի մեջ քանդակագործը տեսնում է ողջ քանդակը: Մի կողմից սկսում և հասցնում ավարտին: Այս դեպքում պահվում է մարմարե կտորի պլաստիկան, որը ավելի բարդ է: