Մշակումը
Մետաղե քնդակները հիմնականում ստեղծվում են բրոնզից, այլումինից, օգտագործվում է նաև թուջը, որը ավելի դժվար է մշակվում: Բրոնզը բաղկացած է անագից և պղնձից, հաճախ նաև ավելացնում են արճիճ և ցինկ, եթե պղինձը շատ է բրոնզը ավելի կարմրավուն տոնայնություն է ձեռք բերում, բայց եթե արճիճն է գերակշռում ապա ավելի մոխրագույն տոնայնություն է ունենում:
Բրոնզը և՛ կռում են, և՛ ձուլում, և՛ դրվագում: Բայց առհասարակ մետաղե քանդակը ձուլում են: Քարի համեմատ մետաղե քնդակը ավելի ամուր է, երկարակյաց և ավելի թեթև: Բրոնզը օգտագործվում է և՛ մոնումենտալ, և՛ հաստոցային քանդակներում: Տարիների ընթացքում բրոնզը փոխում է իր գույնը և կոչվում է Պատինա: Շատ հաճախ քանդակագործը քանդակը պատում է պատինայով, որը նրբերանգային հավելում է հաղորդում քանդակին: Բրոնզե քանդակները լույս չեն կլանում, բայց արտացոլում են:
Ձուլման տեսակները
Հին եգիպտացիները և հին հույները տիրապետել են ձուլման արվեստին, հատկապես հույները: Տեսակներից են՝
Կռումը հայտնի է հին աշխարհից: Այն արվում է սառը մեթոդով և ֆինանսապես ավելի մատչելի է, քան ձուլման միջոցով արված քանդակները: Կռած մետաղե թիթեղներով ծածկվում է կավե կամ փայտե կմախքները: Սա տարածված է եղել միջնադարում: Եթե քանդակը մեծ չափսերի է ապա այն կռվում է առանձին կտորներով և իրար միացվում զադման միջոցով:

- Դատարկ ֆորմայով ձուլում՝ այս դեպքում բրոնզը հալեցնում են կրակի վրա և լցնում դատարկ ֆորմայի մեջ: Սա պարզ տեխնիկա է, որը հին աշխարհի կուռքերի արձանների համար էր պատրաստվում և օգտագործվում է մինչև հիմա:
- Ձուլում մասերով՝ այս դեպքում ձուլում են տարբեր մասեր, որոնք սառելուց հետո միաձուլվում են իրար: Այս տեխնիկայով աշխատել է Դոնաթելը:
- Ձուլում մեղրամոմի միջոցով՝ սա ավելի բարդ է, բայց բավական տարածված: Նախ կավից կամ գիպսից պատրաստվում է մոդելը, թրծվում, ապա ծածկվում մեղրամոմով: Կաղապարի մեջ է դրվում և վրան լցվում հալված մոմ: Մեղրամոմը տաք մետաղի մասն է և ձուլվում են իրար, իսկ մոդելի սառելուց հետո հանվում է կաղապարը: Սա տեխնիկապես բարդ է, բայց ամուր է և երկարակյաց: