Իրանի արվեստի զարգացման հիմնական փուլերը

 1.    Պրոտոիրանական, մ.թ.ա. 12-6դդ: Սա այն ժամանակներն էին, երբ վաղ ցեղային              միությունները ու Մարական արվեստը ձևավորվեցին Իրանի սարահարթի         
        հյուսիս-արևելքում:
2.    Աքեմենյան, մ.թ.ա. 550-330թթ.
3.    Պարթևական, մ.թ.ա. 250-մ.թ.226թթ.
4.    Սասանյան, մ.թ. 226-651թթ.

Իրանական ժողովուրդները արդեն մ.թ.ա. 9դ. ասորական սեպագրերում հիշատակվում են:
Ժամանակակից Իրանի տարածքը դեռ այն ժամանակներից բնակլիմայական պայմանների առումով շատ բազմազան է եղել, դրա համար էլ այստեղ կազմավորվող մշակույթները նույնպես այդպիսին են եղել: Կան տրոպիկական (Կասպից ծովի հարավային ծովեզր), ծովից ցածր մասեր (նույնիսկ անմիջապես ծովի կողքին), լեռնային շրջաններ (Զագրոսի լեռնաշղթան, Էլբրուսի լեռները), սարահարթային, անապատային գոտիներ, անապատներ և այլն:
Պարսկաստանի հյուսիս-արևելքում ապրել են իրանալեզու ցեղեր. մարերը, պարթևները, աֆղանները, տաճիկները, սկյութները, սարմաթները, կիմերները և այլն:
Պարսկաստան անվանումը գալիս է Մակեդոնացու ժամանակներից: Հույները այսպես անվանեցին Պարս նահանգի անունով: Ավելի հին անվանում է Իրանը, որ ավելի մոտ է “արիացիների երկրի” իրենց ինքնանվանմանը: