Սասանյան նումիզմատիկան և կնիքները

Տասնյակ հազարավոր ոսկե, արծաթե և բրոնզե օրինակներ կան: Սաս. պատմ ու մշակույթի մասին շատ բան են ասում ու օգնում իրեղեն նյութերի ժամանակագրությունը պարզելո: Բրոնզից մ-դրամները հստակ քաշ չունեին: Սաս. մ-դրամներին բնորոշ են հստակ պատկերումները: Պատկերվում էր հիմնականում դեպի աջ ուղղված շահնշահը կամ շահշահը հետնորդի հետ, կամ շահշահը, իր կինն ու հետնորդը: Դրամի վրա նշվում էր շահշահի անունն ու կոչումը: Հակառակ կողմում Շապուհ 1ից սկսած պատկ. էին կրակի տաճարը կրակի լեզվակներով մի քանի ուղղանկյուն սալերի ձևով խոյակի վրա, որն էլ իր հերթին հիմքի վրա կանգնած սյան վրա էր: Սրա շուրջ պատկերվում էին շահնշահն ու տարբեր գլխավոր աստվածներ (Ահուրամազդա, Անահիտ, Միթրա): Սա աստվ. ինվեստիտուրայի տեսարան է իրենից ներկայացնում: Տաճարի անունը գրված է հենց մ-դրամի վրա:

Թաղ ի Բոստանի ռելիեֆները

Համալիրը Քերմանշահ քաղաքից ոչ հեռու կենտրոնական Իրանի տարածքում է: Շապուհ 3, հետո Արտաշիր 2, Խոսրով 2 Փարվեսի օրոք են արվել ռելյեֆները: 4դ-6 վերջ: Համալիրը երկու ժայռի վրա փորված այվաններ են: Այվանների շուրջը պարադիզ է եղել, ուր դղյակ կար, որսի համար արգելոց էր: Այստեղ հիմնականում Խոսրով 2-րդն է եղել: Փոքր այվանի խորքում պատկերված են Շապուհ 2 և 3րդը: Այս այվանից աջ, ժայռի վրա ուղղանկյան մեջ Արտաշիր 2-ի ինվ. է Ահուրայից ու Միթրայից:

Նախշ ի Ռուստամի ռելիեֆները

8 ռելյեֆ կա սասանյան շրջանի: Սրանց միջից ամենավաղը ինվ. տեսարանն է: Այստեղ, այս ժայռերի մի հատվածում հարթեցված տարածք կա ռելյեֆի համար հավանաբար, որ հետո չի զարդարվել: Առաջինում Ահուրան ու Արտաշիր 1ին են ինվ. տեսարանում: Ձախում Արտաշիրն է, հետևում ծառան, հետո մի կարենյան: Արտաշիրի գլխարկը գնդաձև է: Արտաշիրի մորուքը օղակով կապված է: Ձիերի գլուխները իրար կիպ մոտեցված են: Երկուսինի սմբակների տակ ֆիգուրներ են: Ձիու հարդարանքի մաս են պոմպոնները, որ պարտադիր են ամենուր: Արտաշիրինի սմբակների տակինի գլխին ժապավեն կա կապված, մորուքով է, կլորավուն գլխարկով, ինչից իմանում ենք, որ Արտաբան 5-ն է, պարթևների վերջին թագավորը:

Նախշ ի Ռաջայի ռելիեֆները

Առաջին ռելյեֆը Արտաշիր 1ինի ինվ. տեսարանն է Ահուրայից: Միաժամանկյա է Փիրուզաբադի ինվ.-ին: Կանգնած են, ոչ թե ձիերին նստած ի տարբ մյուսների: Ձախից Արտաշիրն է գնդաձև թագով: Շապուհն է ետևում ու կարենյան ցեղի մի ներկայացուցիչ: Գլխարկներին նշաններ կան, որ ցույց են տալիս նրանց ազնվական պատկանելությունը: Օղակն է ժապավենով կապված փոխանցվում Ահուրայից: Ժապավենը եթե կապված է, ուրեմն նշանակում է, որ դա թագավորական է: Աջից Ահուրան է: Նույն հագուստով են երկուսն էլ: Ժապավենը կոչվել է պատիվ պարսկերենում: Ահուրայի հետևի մասում սյան նման բան է, առանձին սենյակ է, երկու կանայք են այդ ճ-պ ձևավորման մեջ:

Բիշապուհի ռելիֆները

Շապուհ 1ինի ինվեստիտուրան Ահուրամազդայից և հաղթանակը: Ահուրամազդան ձախից Շապուհը աջից ձիերի վրա են: Ձիու սմբակների տակ երկու ֆիգուրներ են` Ահրիմանը Ահուրա Մազդայի ձիու սմբակների տակ: Շապուհինի սմբակների տակ` Գորդիանը: Մեջտեղում, Շապուհի առաջ ծնկի է եկել Փիլիպոս Արաբացին: Հաշտություն է խնդրում: 243թ է թվագրվում:
Հաջորդը մեծ ռելյեֆ է: Երեք հռոմեական կայսրերի նկատմամբ հաղթանակն է: Մեկը 243թ, հետո 256թ, և 260թ, երբ Վալերիանոսը գերի է ընկնում: Կենտրոնում Շապուհն է ձիու վրա երեք կայսրերի հետ միասին: Շապուհի հետևից շարքով ազնվականներ են:

Սասանյան վաղ ռելիեֆներ

Արվել են ժայռերի վրա, բազալտե ժայռաբեկորներ են մեծամասամբ: Մեծ մասը, 90%ը վաղ շրջանի են վերաբերվում 3-4դդ: Առաջին յոթ թագավորների ժամանակ մոտ 30 ռելյեֆ է արվել 80 տարվա ընթացքում: Բոլորը Պարսում են: Միայն վերջում Թաղ ի Բոստանում են արվել: Միայն Արտաշիր 1ինը երեք ինվեստիտուրայի տեսարան է պատվիրել: Առաջին վաղագույն ռելյֆները Փիրուզաբադից են, դրա պալատից ոչ հեռու գտնվող ժայռաբեկորին էլ են արված, ժայռին էլ:

Զրադաշտականության արտահայտումը

Սասանյանների ժամանակ զրադաշտականությունը դարձավ պետական կրոն և պետ. ամեն ինչ անում էր այն ամրապնդելու համար: Հիմնական միտքը լուսավոր ու մութ ուժերի բախումն էր, ի դեմս Ահուրամազդայի ու Ահրիմանի: Արտաշիր 1ը այն ավելի ունիվերսալ դարձրեց ներմուծելով զրադաշտականության մեջ նաև այլ պաշտամունքներ, որ տարածված էին այդ տարածաշրջանում: Այստեղից են սինկրետիզմի գծերը, 4 տարերքների և մի շարք տեղական աստվածների պաշտամունքը: Նա հատուկ նշ. տվեց արևի աստվածությանը` Միթրային: Կարգի հրավիրվեց այդ ժամանակ քայքայված կրոնական գիրք Ավեստան: Ամենուր Արտաշիրը կրակի սրբարաններ ու զոհարաններ էր կառուցում: Տաճարները առաջանում էին քաղաքներում ու բնակատեղիներում ու պալատական համալիրների անխտիր մասն էին կազմում:

Սասանյան քաղաքնեն ու համալիրները

Ղեկավարների հզորությունը արտահայտվում էր իրենց կառույցների ճ-պ մեջ: Ի դեմս սրանց այդ ժամանակների վարպետների վարպետությունն ավելի մեծ փայլով է ներկայացված: Շատ յուրահատուկ են իրենց կոմպոզիցիայով ու դետալներով: Բայց բոլորին բնորոշ է մոնումենտալությունն ու ծավալների սիմմետրիան: Ինչպես պարթևականի դեպքում էր, գերակա դերը այվաններինն է, ինչը ավելի է ընդգծվում իր կապով գմբեթավոր դահլիճին: Այվանում հասարակական ընդունելություններն էին կատարվում, գմբեթավոր դահլիճում` մասնակի: Այս երկուսը առանցքային խումբ են կազում, որ շրջապատված են լինում ավելի փոքր թաղային ու գմբեթային սենյակներով: Պալատների շուրջը ընդարձակ այգիներ են և որսատեղիներ:

Սասանյան ճարտարապետությունը

226-ից սկսվում են Արտաշիր, հետո Շապուհ շահնշահերի իշխանության շրջանները: Մինչև 651թթ: Սաս. ժամանակներում արվեստը բարձր մակարդակի վրա էր: Շատ կառույցների նշանակությունն ու թվագրությունը պարզ չի: Կենտրոնացված պետականության հաստատմամբ պայմանավորված արվեստներում սկսեցին գերիշխել տեղական ավանդույթները: Ամեն քաղաքի կենտրոնում շուկան էր, և այստեղ էին հավաքած առևտրականներն ու արհեստավորները: Քաղաքները հենարաններ էին ու վարչական կենտրոններ: Նվաճումներով պայմանավորված բնակչությունը շատ բազմազան էր և դրա կազմի մեջ էին նաև արհեստավորները: Բնակիչներ մեծամասնությունը սերտորեն կապված էր հողին:

Պարթևական քանդակը և ռելիեֆները

Միհրդատ 2րդ պատկերեց ռելյեֆ մ. թ. ա.110 թ. Բեհիստունի արձանագրության տակ, որը վնասված է շատ: Պահպանվել է միայն արտանկարը: Ցածր ռելյեֆ է: Պրոֆլյաին ֆիգուրներ են, որոնք թագավորի դիմաց են կանգնած: Գոդերց 2րդի (մթ 1դ կես), պատկերով է, ներքևի մասում ձիավորների մենամարտի տեսարանն է հռոմեկան կառավարչի հետ: Գոդերցի ետևում ծառան է, գլխավերևում Նիկեն: Պատկերները պրոֆիլային են: Այս երկու տեսարանները Սասանյան ռելյեֆների նախատիպ կարելի է համարել: Նիկեն ասես օծում է իրեն:
Մի այլ տեղ հագստացող Հերակլեսն է կիսապառկած հանգստանալուց: Նրա կերպարը շատ տարածված եր Պարթևների մոտ: Սա կլոր քանդակի նման է:
Բեհիստունի (Մարաստանի տարածք) մոտ զոհաբերության տեսարաններ են արված մի քարի վրա: Հարթաքանդակ է: Սասնյաններ ռելյեֆները բարձրաքանդակ են:
Հաջորդը երկու ռելյեֆ Պարսից մթա2դ: Պատկերված է տղամարդու ու կնոջ ֆիգուր: Պերսեպոլիսի կողքի տարածքներից է: Դռների պատերին են եղել: Տղամարդը քրմի նման է, մի ձեռքին բալասանի ճյուղեր ունի: Սա անուշահոտ թուփ է, որի ճյուղերը զրադաշտական ծեսերի ժամանակ են կիրառել: Մի տեղ Ահուրա Մազդայի ձեռքում էլ բարեսմանի այս ճյուղերից կան: Տղամարդը գլխակապ ունի: Պրոֆիլային են երկուսն էլ: Ցածր ռելյեֆ է, ծավալայնությունը լավ տրված չի:

Պարթևական պաշտամունքային ճարտարապետություն

Մի քանի տեսակի են քանի որ տարբեր էթնիկ կազմեր կային ու տարբեր կրոնական պատկերացումներ: Տարբեր աստվածություններ էին պաշտում, սինկրետիկ կրոն էր, ու մանրից նույնացվում են աստվածները միմյանց հետ: Սա հելենիստական մշակույթի հետևանքներն են:  Դրա համար 4 հիմնական տիպի պաշտամունքային կառույցներ կան, տարբեր ծագման:

Պարթևական քաղաքները

Էկբատանը և Բաբելոնը մտնելով պարթևների կազմի մեջ ադմինիստրատիվ կենտրոններ էին մնացել, Սելևկիան հելենիստական մշակույթն էր ներկայացնում Արևելքում, Տիզբոնը (Տիգրիսի ձախ ափին) հետո Սասանյանների մ-ք դարձավ: Աշուր հին ասորական քաղաքը պարթևների ժամանակ դեռ շարունակում է գոյատևել ու ծաղկում է ապրում, Խատրան զուտ պարթևական քաղաք է, ինչպես և Նիսան: Իրենց կողմից է հիմնադրված, ծաղկում է մթ 1-2դդ: Առևտրական ուղիների վրա էր սա նաև ծիսական քաղաք է եղել, չնայած կոչվել է նաև Շամաշի Խատրա սեմիտական աստծո անվամբ: Նաև Դուրա Եվրոպոսը Եփրատի ափին, Սելևկյանների կողմից հիմնադրվեց, Մակեդոնացուց հետո: Հիպոդամյան հատակագիծ է ունեցել, այսինքն փողոցները ուղիղ անկյան տակ են հատվել: Այս բոլոր քաղաքները վերջում հռոմեացիները գրավեցին 117թ մոտ, իսկ 260թթ սրանք բոլորը գրավվեցին Շապուհի կողմից: Խատրան ու Աշուրը չբնակեցվեցին այլևս Շապուհ առաջինի գրավելուց հետո:

Պարթևական արվեստ

Աքեմենյաններից հետ Մակեդոնացին արշավեց ու էտ տարածաշրջանում ստեղծվում է հելենիստական մշակույթ: Մակեդոնացին և իր հետևորդները (Սելևկյաններ) տարբեր հել. մշ. կենտրոններ էին հիմնում: Աքեմենյանները հող մշակեց հելլենիստականի համար, միասնական ահռելի տերության գիտակցություն: Մակեդոնացուց հետո սելևկյանները էլի շարունակում են զավթողական քաղաքականությունը: Երկու քաղաք են  հիմնադրում Սելևկյանները. Սելևկիա (Տիգրիսի աջ ափին) և մ-ք. Անտիոքը: 3րդ դարում Սելևկայնները թուլանում են, իրենց տարածքում հունա-բակտրիա պետութ. է ստեղծվում:

Աքեմենյան դամբարաններ

Աքեմենյան դամբարաններից Կյուրոսինը կառուցված է միայն: Մյուսները ժայռափոր են ու կրկնում են Դարեհ I-ինի դամբարանը: 4-ը Պերսեպոլիսի կողքն են. Արտաքսերքսես I, II, III և Դարեհ III-ի անավարտ դամբարանը:
Պերսեպոլիսի մի կողմում 4 դամբարաններն են: Նախատիպերը մարական ժայռափորներն են: Ճակատային մասը բնակելի տան պորտիկ է պատկերում: Ապադանայի գլխավոր պորտիկի նման: Կենդանակերպ խոյակներով, բայց սյուն չի որմնասյուն է: Ներսում խորշերն են գետնի մեջ, որտեղ թաղումներ են արվել: Վերևում գահն է թագավորի, դիմացը զոհասեղան է, ամենավերևում` Ահուրա-Մազդան: Գահը պահում են ենթական ժողովուրդները: Լուսնի ու արևի սիմվոլները կան: Կողքից էլ զինվորներն են: Ենթակաները շրջանակի մեջ են գահի ոտքերի զարդարանքով արված: Ախցքի դամբարանի նման է այն առումով, որ թաղման խորշերը կամարաձև են:

Աքեմենյան մետաղագործություն

Աքեմենյան մետաղագործությունում կայսերական ոճը տարբերվում է: Ափսեներ կան, որոնց բնորոշ է ընդհանրացված երկրաչափական ռելյեֆը, ռոմբաձև, գդալաձև օռնամենտը: Մանր չեն: Զուսպ են: Արմավազարդի մոտիվ էլ կա: Շատ տարածված են կանելյուրները ի տարբերություն Հին Իրանականի, համ հորիզոնական, համ ուղղահայաց: Ափսեներից մեկի վրա էլ կա ցուլին հոշոտող առյուծը: Սասանյանի մշակույթում օռնամենտը շատ է, իսկ այստեղ օռնամենտը շատ չի: Ցուլը մի կոտոշով է լինում աքեմենյանում: Կենդանակերպ բռնակներն են բնորոշ:

Ապադանա

Սա և Դարեհ 1ինինն էր և Քսերկսեսինը: աշտարակներ են եղել աստիճաններով, տանիքները հարթ: Սյունասրահի ու դահլիճի բարձրությունը նույնն են եղել, ընդհանուր ծածկով: 62.5x62.5ի վրա, 10000 մարդ կարող էր տեղավորվել: Երեք կողմից կրկնակի սյունաշարերով պորտիկներ է ունեցել, որոնցից գլխավորը ծայրերին մասսիվ քառակուսի աշտարակներ է ունեցել:

Պերսեպոլիս

Մ.թ.ա. 518-450թթ կառուցվել է, հետո էլի կառուցել են: Դարեհն է կառուցել: Կյուրոսից սկսած այստեղ ծիսական տոներ են արվել, Նովրուզը գարնանային գիշերահավասարի օրը և սա նաև թագավորի երկրպագության օրն էր: Ու բոլորը իրենց տուրքերով գալիս ներկայանում էին: Ադմինիստրատիվ չի եղել: Պարս նահանգում է գտնվում, 43կմ հեռու Պասարգատից: Հարթավայրի վրա է, արևելյանը կողմը միայն բլուրի վրա է: Ամբողջ համալիրը 13-14մետր բարձրությամբ 500x300 հարթակի վրա է: Հին աշխարհի առավել լավ պահպանված ու լավ ուսումնասիրված հուշարձաններից է: Կան սեպագրեր կավի վրա: Վառել է Մակեդոնացին իր զինվորների հրահրմամբ: Բնակեցված չի եղել, ինչի շնորհիվ լավ պահպանվել է:

Շոշը

Սա Էլամի մայրաքաղաքն է եղել: Կառուցվել է մ.թ.ա. 519թ, Պերսեպոլիսից շուտ: Ավելի վատ է պահպանվել: Անհավասար տեղանքում է, ինչպես սովորաբար վարվում էին աքեմենացիները: Սա հին էլամական դամբարանի բլրի վրա է տեղակայված, որը հարթեցվել է ու ստելոբատի վերածվել: Պաշտպանական համակարգը խեթական ու ասորական ամրությունների նման է և բաղկացած է եղել երեք  շարքերից, որոնք մեկը մյուսից բարձր են եղել տեռասի վրա տեղակայվելով: Դրսից լայն ջրանցքով են շրջապատվել: Ատամներ են եղել վերևում: Բոլոր այս երեք պարսպապատերը ամրացված են հզոր ուղղանկյուն աշտարակներով, որոնք խիստ դուրս են գալիս պատի հարթությունից:

Աքեմենյան Ճարտարապետությունը

Մարաստանի ազդեցությունը զգացվում է ի դեմս քաղաքների կառուցվածքի, կառույցների տիպի և շինարարության տեխնիկայի: Կիրառել են հում աղյուս ու փայտ հարթ ծածկերի ու սյուների համար: Ընդ որում այս փայտից աղքատ տեղերում փայտի լայն կիրառումը կարելի է միայն ավանդույթով բացատրել: Քարից արվում էին հիմքերը, աստիճանները, սյուները, հատկապես բարձր սյուները, լուսամուտների երեսակալները ու դռների բարավորները, անտերը, անկյունային մասերը: Քարե բլոկերը ամրացվում էին երկաթե գամերով ու կեռերով: Բաբելոնի ազդեցությունը երևում է նրանում, որ Շոշում երեսապատման համար թրծած աղյուս են կիրառել, հատակի համար` բետոն (կրաքար + աղյուսե կտորտանքներ), դեկորում` ջնարակված աղյուս: Իրանցիների բնակելի տները երկու տեսակի էին. սենյակով ու ծածկված տերասով իր առաջ և աշտարակաձև, որը հավանաբար քաղաքամերձ էր լինում:

Մարական դամբարաններ

Մեզ են հասել դամբարաններ որոնք փորված են ժայռերի մեջ ու որոնց հիմքով որոշ չափով կարող ենք դատել նաև այն ժամանակվա բնակելի տների մասին: Սրանք կրկնում են բնակելի տների ձևը, ֆասադում պորտիկից են բաղկացած, որից ետ մեկ կամ մի քանի սենյակներն են: