Իրանական
արվեստի վաղագույն նմուշները գտնվել են իրանական սարահարթի հնավայրերից, դամբարաններից,
գանձարաններից: Սրանք իրենցից ներկայացնում են խեցեղեն ու գեղարվեստական մետաղագործության
նմուշներ (торевтика): Մետաղի տեսակներից հանդիպում
են ոսկի, արծաթ, բրոնզ: Վերագրվում են մ.թ.ա. 12-7դդ.-ին:
Գտածոները
խմբավորվում են ըստ գտնվելու վայրի: Պահվում են Թեհրանի, Լուվրի, Բրիտանական և այլ
թանգարաններում:
Հասան լուի ամրոց - Գտնվում է Ուրմիայից արևմուտք,
այն ժամանակների Մանա պետության տարածքում (Իզիրտու կենտրոնով): Մարական պետությունը ձևավորվել է Մանայի հիմքի վրա:
Գտնվել է ոսկե անոթ մ.թ.ա. 10-9դդ, բարձրությունը 28սմ,
950գրամ ոսկի, վրան խուռիթական հավանաբար
ջրի աստված Կումարվիի առասպելից արված սյուժե կա:
Լուրիստանից (կենտրոնական Իրան) գտնվել են իրեր, որոնք միայն բրոնզից են, մ.թ.ա. 12-7դդ. թվագրվող: Ծիսական նվիրատվության իրեր են, կամ զենքեր,
հաճախ կենդանիների, ֆանտաստիկ արարծների պատկերումներով: Կան ձիու սանձի մասեր, շքասեղներ,
կացիններ, բրոնզե կուռքեր, զինվորական շտանդարտներ, հերալդիկ պատկերումներով գավազաններ
և այլն: Գտնվել է փոքր եղնիկի մի брошка: Սա
արտահայտում է դեռ հնուց մնացած տոտեմիստական պատկերացումները: Ֆանտաստիկ արձանների
մեջ կենտրոնացնում էին այն կազմող կենդանիների ուժերը: Այսպիսի պատկերումներ լինում
էին զինվորական շտանդարտներում, որ տանում էին բանակի դիմացից: Մի ռելյեֆ կա բրոնզին
արված, որտեղ պատկերված է ծննդաբերության տեսարան:
Մառլիկի դամբարան- մ.թ.ա. 1 հազ., գտնվում է Կասպից ծովի հարավ-արևմուտքում: 10-յակից ավել ոսկյա անոթներ են գտնվել: Գտնվել են արծաթե,
բրոնզե ամաններ, ռիտոններ: Կան թռչունների, կենդանիների, նաև ֆանտաստիկ կենդանիների
պատկերումներ, որոնք դասավորված են իրար վրա գոտիների մեջ առնված կերպով և ուղեկցվում
են հյուսածո զարդամոտիվներով: Բնորոշ է բարձր ռելյեֆը ներդրված թիթեղների միջոցով:
Մարլիկին բնորոշ են ցլակերպ անոթները, որովհետև ցլի պաշտամունքը այստեղ շատ տարածված
է եղել:
Զիվիե – Հվ. Ադրբեջան, Հասան-լուից հեռու:
1946թ. պատահական գտնվել է մ.թ.ա. 8-7դդ մի գանձ: Ոսկի, արծաթ, բրոնզ: Կա ոսկե պեկտորալ
(դոշակալ), ոսկե գոտի, որը հյուսածո զարդամոտիվով է` բնորոշ ուրարտականին:
Պեկտորալում անընդհատ կրկնվում է ոտքերը տակը ծալլած եղնիկի պատկերը: Այսպիսի բան`
տակը կծկակ ոտքերով կենդանու պատկերումներ տեսնում ենք սկյութական пряжка-ների պարագայում: Համարում են, որ այս դիրքում կենդանին
առավելագույնս կենտրոնացնում է իր էներգիան, դրա համար այսպիսի դիրքով նրա պատկերումը
առավել զորեղ են համարել: Սկյութական արվեստում ամենաբնորոշ բանը դա նապաստակի պատկերումն
է, որ ուրիշ ոչ մի տեղ չի պատահում: Սա երջանկությունն է նշանավորում, որը նապաստակի
նման արագ գալիս ու արագ էլ հեռանում է: Իսկ երբեմն հանդիպող թևավոր առյուծները էլամական
արվեստից են: Ենթադրում են, որ Զիվիեն սկյութական հարուստ առաջնորդի դամբարան է: Այստեղից
նաև եղեջերագավաթներ են գտնվել:
Սկյութերը առաջացել են քոչվոր
ազգակից ցեղերի միավորումից մ.թ.ա.7-5;3դդ:
Հարազատ են կիմերներին, սակերին, սարմատներին: Գիր չեն ունեցել: Սկյութերենին ավելի
մոտ է օսեթերենը: Պետություն ստեղծել են միայն Ղրիմի տարածքում, Նեապոլիս մայրաքաղաքով,
մ.թ.ա. 2դ. – մ.թ. 3դ.: Մնացած տեղերում քոչել են: Նրանցից
մեզ են հասել շատ ու հարուստ դամբարաններ, առաջնորդների դամբարանաբլուրներ, курганаներ: Դրանցից մեկը` Չիլիկտինը, գտնվել
է Ղազախստանի տարածքում, Пазырик-ը` Ալթայում (Ուրալյան լեռներից ներքև): Այս վերջին տեղը շատ կարևոր է, որովհետև սա սառցակալել էր ու դրա շնորհիվ լավ պահպանվել
են մումիաները, փայտը, նաև ամենահին գորգը (մ.թ.ա. 5դ.): Էս դամբարանները անկանոն հատակագիծ են ունեցել: Пазырик-ի դամբարանը լեռան տակ է: Ճարտարապետական
նմուշներ չեն թողել սկյութները, միայն Ղրիմում հունական պոլիսների հետ ունեցած կապերի
շնորհիվ, դրանց ազդեցությամբ որոշ բաներ կան: Գտնված ամենահին գորգը ենթադրում են,
որ իրանական ծագման է, ձիու վրա գցելու համար:
Սկյութական
կոմպոզիցիաները ազատ են դասավորված, կիրառում են տարբեր ռակուրսներ, ավելանում է նաև
շարժում, դինամիկա հունական ազդեցության տակ, մ.թ.ա. 4դ.: Գտնվել է նաև սանր, որի վերին հատվածում մենամարտի
տեսարան է պատկերված, որտեղ փայլուն երևում է հունական ազդեցությունը: Սանրի ատամներն
ու մենամարտի տեսարանը իրար են կպած ոտքերը տակը ծալլած եղնիկով:
Ենթադրում
են, որ սկյութներն են առաջինը ձի հեծնել ու նետուաղեղ կիրառել, դրա համար հավանական
է, որ նրանք են առաջինը անդրավարտիք կրել: Գտնվել են նաև դաշույններ, անոթ, ձիու սանձեր
էլեկտրայից արված:
Մ.թ.ա.
2-րդ հազ. Առաջավոր Ասիայում հայտնվում
են եղջերագավաթները. Միջագետքում, Փոքր Ասիայում, Իրանում,
Կրետե-միկենյան արվեստում: Սակայն սրանք առավել հատուկ են Հին Իրանի մշակույթին: Սրանց
պատկերումները կան նույնիսկ ասորական բարձրաքանդակի ճաշի տեսարաններում, մեծահարուստների
ձեռքերին: Լինում են կավից, քարից, բրոնզից, պղնձից, արծաթից, ոսկուց: Սրանք ծիսական
ու տոնական հանդիսավոր ըմպանակներ են: Սրանք կազմված են փողից և առաջնամասից (պրոտոմ),
որը իրենից մի որևէ կենդանու գլուխ է ներկայացնում: Դրանցից խմողը տվյալ կենդանու ուժին
է հաղորդակցվել ըստ պակերացումների: Գտնվել են եղեջերագավաթներ նաև Զիվիեից: