Աքեմենյան
մետաղագործությունում կայսերական ոճը տարբերվում է: Ափսեներ կան, որոնց բնորոշ է ընդհանրացված
երկրաչափական ռելյեֆը, ռոմբաձև, գդալաձև օռնամենտը: Մանր չեն: Զուսպ են: Արմավազարդի
մոտիվ էլ կա: Շատ տարածված են կանելյուրները ի տարբերություն Հին Իրանականի,
համ հորիզոնական, համ ուղղահայաց: Ափսեներից մեկի վրա էլ կա ցուլին հոշոտող առյուծը:
Սասանյանի մշակույթում օռնամենտը շատ է, իսկ այստեղ օռնամենտը շատ չի: Ցուլը մի կոտոշով
է լինում աքեմենյանում: Կենդանակերպ բռնակներն են բնորոշ:
Փոքր իրեր կան, գունավոր
պաստայի օգտագործմամբ ոսկե իրեր, երևի ինետրյերի հարդարանքի համար: Արծաթից մի եղնիկ
կա ոսկե չալ-պտուրիկով, էլի բռնակ է: Նռան ձևով ոսկե մանրակրկիտ մաշկմամբ գնդիկազարդ
ականջօղ կա: Մի գլխանի երկու մարմնով առյուծի պատկեր կա օղակի մեջ: Այս մոտիվը հետո
շատ տեղերում է կրկնվում:
Քարից
Ահուրա-Մազդայի պատկերմամբ ցիլինդրիկ կնիքներ են արվել մի քանի տեղ: Կնիքների վրա սյուժեները
կրկնվում են: Օր., թագավոր, ձեռքին լոտուս: Սա և սրա նմանները շտամպելային էին: Կա
նաև 3 կանանց պատկերով կնիք, էլի անուշաբուրության
հարմարանքով: Այստեղից նկատում ենք, որ կանայք գլխաշորով են:
Մի
քարե կնիքի վրա երեք պրոտոմային պատկերմամբ ձիեր են մի շրջանի շուրջ իրար միացված:
Շարքով
դասավորված վարդյակներ էլ են բնորոշ, որ կարող է պատկերը ներսից էլ զարդարեին: Հյուսածո
զարդանախշը Մառլիկից փոխ առած նույնպես բնորոշ է: Բնորոշ է նաև արմավազարդը: