Ապադանա

Սա և Դարեհ 1ինինն էր և Քսերկսեսինը: աշտարակներ են եղել աստիճաններով, տանիքները հարթ: Սյունասրահի ու դահլիճի բարձրությունը նույնն են եղել, ընդհանուր ծածկով: 62.5x62.5ի վրա, 10000 մարդ կարող էր տեղավորվել: Երեք կողմից կրկնակի սյունաշարերով պորտիկներ է ունեցել, որոնցից գլխավորը ծայրերին մասսիվ քառակուսի աշտարակներ է ունեցել:


Գտնվում է 2.5մ բարձր. հարթակի վրա, բացի ընդհանուր հարթակից: Հիմնադրման սալեր են գտնվել չորս կողմերում, լրիվ ոսկուց, եռալեզու (տրիլինգվա): Քարե տուփերի մեջ են դրվել սրանք: Այստեղ նշվում է Ահուրա-Մազդայի անունը, ում Դարեհը խնդրում է իր երկրին պահապան լինել: Նույնանման տեքստեր են: Պատերը հում աղյուսից են արվել ու չեն պահպանվել:
Ապադանայի հարթակ տանող աստիճանների կողքերին ռելյեֆներ կան: Մեջտեղի մասում, աստիճանների թևերի միջև, միանման զինվորների շարք է, 10000 անմահների գունդը, թագավորի անձնական թիկնազորը: Խարիսխները քառակուսի են եղել: Սյուները մատնեքներով: Սյունասրահում կոկոնի, լոտոսի նման են խարիսխները, եգիպտական ծագման: Բոլոր 36 սյուները այսպիսի խարիսխ են ունեցել:
Դռան պտտվող մասի փոսիկները կան: Երկաթյա գամերի անցքեր կան քարերին: Ձիերով, ցլերով գրիֆոնով, առյուծով խոյակներ կան: Խոյակներն էլ են մետաղյա ինկրուստացիաներ ունեցել: Ռիտոնի պրոտոմ են դառնում, եթե մեջտեղից կիսվեն այս կենդանակերպ խոյակները:
Ապադանայի հարթակ տանող աստիճանների կողքերի հենապատերին եռահարկ սեգմենտավորմամբ ներկայացվում են շարքով երթացող զինվորներները աջից ու հարկատուները` ձախից: Մարացի ու աքեմենյան զինվորները ձեռքներին լոտոսի ծաղիկով են (հավերժություն ,անմահություն, մաքրություն): Կլոր գլխարկներով մարացիներն են: Գլխներին բոլորը դիադեմաներ ունեն: Զգացվում է, որ նրանք հանգիստ բարձրանում են, նույնիսկ զրուցում: Զինվորների մեջ կան նետաձիգներ, ձիավորներ մարտակառքերով ուղեկցվող: Հավանաբար տրաֆարետներով են արվել դեմքերը, որովհետև բոլորն իրար նման են: Հարթ երիզով ու կանելյուրներով գլխարկներով աքեմենյան զինվորներն են:
Աստիճանների եռանկյունաձև մասերում ամեն տեղ, ցլին հոշոտող առյուծի տեսարանն է ամեն անգամ: Նշանակում է Նովրուզ (մարտի 22), Նոր Տարի: Ցուլը անցյալի հետ է կապվում, լուսնի խորհրդանիշ է, առյուծը` արևի: Նույնանման տեսարան Գեղարդի վրա կա: Ամենաանկյունային մասերում բուսական մոտիվ է:
Ձախ կողմից հարկատուների երթն է: Երեք հարկի է հարկատուների տեսարանը բաժանված: Շքերթը գնում է անկյուններից մեջտեղ, դեպի աստիճանները, դեպի Դարեհը, ում հետևում Քսերկսեսն է: Նրանց դեմը ամեն երկիրը ներկայացնողն է, ով մարացի է: Մարացու ու Դարեհի միջև երկու հատ խնկաման կա: Խնկամանների պատկերումը շատ իրապաշտական է, գտնվածի նման: Դարեհի ձեռքին լոտոս ծաղիկն է: Պարուրաձև ոտքեր ունի աթոռը, տակից էլ առյուծի թաթով վերջացող, ինչը հետո պարթևները փոխ առան: Մարացին մի քիչ կռացած է, մի ձեռքով բերանը պահած է, որ բերանի օդով Դարեհի ներկայությունը չպղծի: Շահնշահների հետ խոսալուց ընդհանրապես բերանը կապում էին: Գանձարանի տարածք է տեղափոխվել այս պատկերաշարերից մեկը Քսրերկսեսի կողմից, մյուսն էլ Թեհրանի թանգարանում է:


Դելեգացիաների անդամների թիվը տարբեր է: Բոլորը պրոֆիլ են պատկերված: Լավ է փոխանցված շարժման ռիթմը: Նրանց ուղեկցում է մարացի կամ աքեմենյան զինվորը առջևից ընթացող դելեգացիայի անդամի ձեռքից բռնած: Նրանք բոլորը զենք ունեն, այսինքն ստացվում է, որ գալիս են հոժարակամ: Էլամացիները վարժեցված առյուծներ են բերում: Հայերը երեք հոգուց են բաղկացած: Թանկարժեք անոթներ, գրիֆոններ են բերում ու ձի: Եթովպացիները դեմքով էլ են առանձնանում, բացի հագուստից: Բաբելացիները ցլեր են բերում: Փոքրասիական ժողովուրդները էլի անոթներ են բերում, ապարանջաններ: Մարացիները անոթներ, մետաղագործական իրեր են բերում: Իրերի, կենդանիների իրապաշտական պատկերումներ են այստեղ տրված, այնպես, ինչպես գտել են: Գործվածքներ բերողներ էլ կան, ուղղակի թելերի կծիկներ: Հնդիկները անուշահոտության սրվակներ են բերում: Պարթևներն ու արաբները ուխտեր են բերում, մի և երկու սապատավոր: