Սա
Էլամի մայրաքաղաքն է եղել: Կառուցվել է մ.թ.ա. 519թ, Պերսեպոլիսից շուտ: Ավելի վատ է պահպանվել: Անհավասար
տեղանքում է, ինչպես սովորաբար վարվում էին աքեմենացիները: Սա հին էլամական դամբարանի
բլրի վրա է տեղակայված, որը հարթեցվել է ու ստելոբատի վերածվել: Պաշտպանական համակարգը
խեթական ու ասորական ամրությունների նման է և բաղկացած է եղել երեք շարքերից, որոնք մեկը մյուսից բարձր են եղել տեռասի
վրա տեղակայվելով: Դրսից լայն ջրանցքով են շրջապատվել: Ատամներ են եղել վերևում: Բոլոր
այս երեք պարսպապատերը ամրացված են հզոր ուղղանկյուն աշտարակներով, որոնք խիստ դուրս
են գալիս պատի հարթությունից:
2 բլուրների վրա է տեղակայված: Մոտակայքի 3-րդ
բլուրը հնագետների կողմից “թագավորների քաղաք” է կոչվել: Հնագետները ապադանայի, որ
նշանակում է գահադահլիճ, անվամբ դրա տակի բլուրը Ապադանա են անվանել: Իսկ մյուս բլուրը
Ակրոպոլիս:
Արևելյան
կողմում բնակելի պալատն է, հյուսիսից մեծ տոնական դահլիճը (ապադանան), իսկ արևմուտքից ամրացված միջնաբերդն
է: Ապադանայի
դիմաց պալատական-բնակելի մասն է: Հյուրերի ընդունելությունները իրականացվում էին ապադանայում:
Դեպի հանդիսավոր դարպասներ գալիս ենք կամրջով, իսկ դարպասների մեջ 4 սյուն կա: Կա 3 ներքին բակ` շուրջը կառույցներով: Կառուցապատման այս
միտքը գալիս է Միջագետքից, որին Շոշը մոտ է գտնվել:
Ապադանան
լրիվ քառակուսի է, 36 սյուներով, 20մ բարձրությամբ, խոյակներով` նման Պերսեպոլիսինին: Դարեհն
է կառուցել մթա 500-440թթ, հետո այրվել է ու
վերականգնվել Արտաքսրեկսես IIի կողմից: Պալատի պլանավորումը
վերականգնված է պահպանված բետոնավորված հատակի ու թրծած աղյուսի շարվածքի մնացորդների
հիմքով: Սկզբունքով ավելի նման է բաբելական Նաբուգոդոնոսորի պալատին, քան Պերսեպոլիսին
ու Պասարգադին: Պալատը մի քանի մուտքեր է ունեցել: Գլխավոր հարավային մուտք տանում
են երկքայլ աստիճանները, որոնք Պերսեպոլիսինի նման իրարից հեռվացող են: Նեղ միջանցքը
տանում է դեպի ոչ մեծ նախասրահը, որի հետևում մեկը մյուսից հետև
ծառաների ու հսկողների սենյակներն են: Սրանք ուղղանկյունաձև
են, խիստ ձգված ու ծածկված են եղել կիսագլանաձև թաղով:Պիլյաստրների միջև նիշաներ են
եղել: Հատակները բետոնից են: Պատերի վերևներում լուսամուտներ են եղել, որոնք վանդակով
են փակվել: Սենյակների նկատմամբ անֆիլադային կերպով տեղակայված է համարյա քառակուսի
իր պլանով դահլիճը, որն անվանում են
Ջնարակված պատերի բակ: Դեպի այս բակ էին դուրս
գալիս 8 երկփեղկ դռներ: Սրա պատերին ուղղահայաց ոչ բարձր հախճասալավորված պատնեշներ
են կանգնեցրել, որոնցով դահլիճը մի քանի բաժանմունքների է մասնատվել: Ըստ մասնագետների
հետո այս պատնեշների վրա ոչ մեծ փայտե սյուներ են դրել, որոնք պահել են ոչ թե տանիքը,
այլ դրանց վրա քաշված տենտը, պարուսինե ծածկը:
“Սյուներով հրապարակը” լավ պաշտպանված էր քամուց ու շոգից:
Սյուները չեն հայտնաբերվել, բայց ցլով պրոտոմներն են գտնվել, հիմքերը, ցոկոլները, որոնց
համաձայն սրանք Պերսեպոլիսի սյուների նման են եղել: Բակի պատերը գոտևորվել են հախճասալերով,
ուր պատկերվել են նետաձիգ-զինվորներ: Այստեղ ուշադրությունն ավելի շատ հագուստի ծալքերի
ու նկարվածքի վրա է դարձվել, քան մարդկանց դեմքերի մեկնաբանման: Սա առանցքի արևմտյան
մասում է, իսկ դրա արևելյան մասում
Գանձարնների Հրապարակն է: Երեք դռները միջանցքներով
տանում էին դեպի պահոցները, որոնք Մակեդոնացին թալանեց:
Հարեմը բաղկացած է մի բակից, որը շրջապատում
են բազում ոչ մեծ սենյակներ ու միջանցքներ: Այս տարածքում գտնվել է մի զարդագոտի, որի
վրա առյուծներ ու ֆանտաստիկ էակներ են պատկերվել` արված վառ գունավորմամբ հախճասալերով:
Կենդանիների մուսկուլատուրայի մեկնաբանությունները բավականին սխեմատիկ են, ինչպես և
գունավորումը:
Պալատական
կառույցների տանիքները հունական տեսակի կղմինդրածածկ են եղել, այսինքն լայն սալեր էին
քիչ բարձրացված ծայրերով: Կարերը ծածկվում էին երկար գլանաձև վերդիրներով: Համալիրի
հյուսիս-արևելյան մասում
ապադանան է: Սա ավանդական ձևով է Պերսեպոլիսինի
հետ, թեև դրանից տարբերվում էր իր բնակելի մասի կազմակերպվածությամբ: Սա մի շատ մեծ
քառակուսի դահլիճ է, որը միայն հարավից պորտիկ չունի: Բոլոր պորտիկները երկշար սյունաշար
են: Կենտրոնական դահլիճում 36 սյուն կար, որոնց նույնիսկ
հիմքերը չեն մնացել: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է կավե ծեփվածք, որը կարմիր
ու կապույտ գույների է եղել: Պորտիկների սյուների շուռ տված լոտոսների հիմքերի վրա
են եղել, այսինքն կլոր: Իսկ դահլիճի սյուների հիմքերը քառակուսի: Դահլիճի հատակը աղյուսից
է, գույը` դեղնա-մոխրագույն: Դահլիճի սյուներն ավելի մոտ-մոտ են դասավորվել, քան պորտիկներինը:
Բոլոր սյուները մատնեքներով են: Խոյակների 1-ին մասը լոտոսի նման է, որը հայելաձև դեպի վեր կրկնվում
է, իսկ դրանց վրա իրար հայելաձև շարունակող ցլակերպ պրոտոմներն են: Միայն խոյակները
2 մետր են: Խոյակների պրոտոմներն էլ
ռիտոնների պրոտոմների նման են: Շոշում միայն ցլագլուխներ են: Իսկ Պերսեպոլիսում 4 արարածների գլուխների նմանությամբ խոյակների հարդարանքներ
կան: Իր բարձրությամբ ու ընդարձակությամբ այս ապադանան գերազանցում է Պերսեպոլիսի դահլիճները:
Բայց չնայած դրան սա արդեն վճռական դեր չի խաղում համալիրի պլանավորման մեջ: Այն չնայած
կապված է ընդհանուր մտահղացմանը, բայց հանդիսավոր մոտեցում չունի: Գլխավոր ֆասադը օրինակ
պորտիկ չունի: Իսկ կողքի պորտիկները, թեև ուղղված են այգին, բայց այգին բավականին մեծ
չի, որպեսզի հնարավոր լինի զգալ կառույցի ողջ հզորությունը: Այստեղ պորտիկները ուղղակի
նախասրահ են, և ծավալային կոմպոզիցիայի կայացման մեջ դեր չեն խաղում: Շոշում ի տարբերություն
Պերսեպոլիսի հնարավորություն չկա բոլոր կառույցները միանգամից տեսնելու, որովհետև այդքան
ազատ տարածություն չկա: Այստեղ դիտողը միանգամից ինտերյերին է անդրադառնում:
Շոշի
ապադանայում Դարեհի կլոր քանդակը բակի կողմից
է դրված եղել “հանդիսավոր դարպասներում”: Դա մեկն է նույնանման երկուսից, մյուսի
միայն պատվանդանը կա: Շոշում շատ տարբեր վարպետներ են աշխատել տարեկան մոտ 3000 հոգի:
Մի արձանագրությունում Դարեհը գրում է Լիբանանի սոճու փայտի մասին, Հնդկաստանի, 23-28 տարբեր միջինասիական երկրներից բերվող իրերի մասին:
Այստեղից իմանում ենք, որ մարացիները ոսկե գործեր են արել, հույները քարի գործի վրա
են կենտրոնացել, բաբելացիները աղյուսներ են արել, նաև ջնարակված, եգիպտացիները` նկարներ
և այլն: Սակայն ամենամեծ ներդրումը ունեցել է մարական արվեստը աքեմենյան արվեստի ձևավորման
գործում: Շոշում հիմնականում ցուլի պրոտոմներով սյուներ են, ամբողջ եռամաս խոյակը 2մետր: Շատ սլացիկ են: Տրամագծի ու բարձրության հարաբերությունը
1/10;12 է: Քանդակը ավելի քիչ
տեղ ունի, պատերի ջնարակապատ ձևավորումներն են կարևոր. ֆանտաստիկ կենդանիներ, աքեմեյնան
զորքի ներկայացուցիչներ, առյուծներ` թևավոր ու պոզերով, ջնարակված աղյուսով շեդուներ
կան Թեհրանի թանգարանում: Կապույտը շատ է օգտագործվում: Լուվրում էլ կա ջնարակված աղյուսի
օրինակ: Հետո չի ավելացվել գույնը, ֆորմայով արվել են գունավորներ աղյուսները, հետո
հավաքվել: Լուվրի թանգարանում թևավոր առյուծներ կան, որ էլամական ակունքներից են:
Դարեհի
պատվանդանի վրա հիերոգլիֆներով գրություններ կան: Նա և վերին, և ստորին Եգիպտոսները
գրավել է և դա նշում է միասնական Եգիպտոսի պատկերը, որ արված է նրա պատվանդանին:
12-ը
մի կողմից 12-ը մյուսից մարդիկ ռելյեֆում պահում են պատվանդանը, նրանց տակի կարտուշներում
երկրների անուններն են գրած, որոնք ներկայացնում են այդ մարդիկ: Էթնիկ պատկանելությունները
շեշտված է շորերով, գլխարկներով, միայն եթովպացիների դեպքում` նաև դեմքով ու մազերով:
Վերջին
աքեմենյան թագավորը Հայաստանի սատրապն է եղել, այսինքն Հայսատանը շատ կարևոր դիրք է
ունեցել նրանց համար: Սասանյանների ժամանակ էլ Հայաստանում թագաժառանգներ են իշխել: