Մարաստանի
ազդեցությունը զգացվում է ի դեմս քաղաքների կառուցվածքի, կառույցների տիպի և շինարարության
տեխնիկայի: Կիրառել են հում աղյուս ու փայտ հարթ ծածկերի ու սյուների համար: Ընդ որում
այս փայտից աղքատ տեղերում փայտի լայն կիրառումը կարելի է միայն ավանդույթով բացատրել:
Քարից արվում էին հիմքերը, աստիճանները, սյուները, հատկապես բարձր սյուները, լուսամուտների
երեսակալները ու դռների բարավորները, անտերը, անկյունային մասերը: Քարե բլոկերը ամրացվում
էին երկաթե գամերով ու կեռերով: Բաբելոնի ազդեցությունը երևում է նրանում, որ Շոշում
երեսապատման համար թրծած աղյուս են կիրառել, հատակի համար` բետոն (կրաքար + աղյուսե
կտորտանքներ), դեկորում` ջնարակված աղյուս: Իրանցիների բնակելի
տները երկու տեսակի էին. սենյակով ու ծածկված տերասով իր առաջ և աշտարակաձև, որը հավանաբար
քաղաքամերձ էր լինում:
ՊԱՍԱՐԳԱՏԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
(547Թ)
Կյուրոսի
օրոք կառուցվեց, մարական Էկբատանի նմանությամբ: Նա 557-530թթ հիմնեց Աքեմենյան տերությունը:
Աքեմենյանների առաջին մայրաքաղաքն? է եղել: Կառուցման ընթացքում Կյուրոսը մահացավ և
նրան հաջորդած Դարեհը մայրաքաղաքը տեղափոխեց Պերսեպոլիս: Պասարգատն ու Պերսեպոլիսը նույն
նահանգում են: Բաբելոնն ու Շոշը եղել են ադմինսիտրատիվ նշանակության: Պերսեպոլիսը եղել
է ծիսական նշ., Պասարգադում թագադրության տոնակատարություններ են կազմակերպվել: Այստեղ
բոլոր կառույցները ցրված են հարթավայրում: Բոլորը շրջապատված են տնկված կանոնավոր այգիներով,
ոռոգելի առուներով, որոնք հատվել են ուղիղ անկյան տակ, հատման տեղերում ջրագոյացման
փոքրիկ հորեր գոյացնելով: Քաղաքը հարթավայրի վրա է տեղակայված, որը շրջապատված է սարերով:
Ունի
պաշտպանական ֆունկցիա կատարող միջնաբերդ, բարձրությունը 13մ: Միջնաբերդի
հիմքը շատ մեծ քարերից է շարվել: Այն կանգնած էր աստիճանավոր հարթակի վրա, կառուցված
լավ մշակված հսկա քարերից: Այն բլրի վրա էր, պալատներից հյուսիս-արևելք:
Քաղաքը
պաշտպանական համակարգ չի ունեցել: Ունեցել է “հանդիսավոր դարպասներ”, որ առանձին են տեղակայված եղել: Այստեղ են նաև ընդունելությունների
դահլիճն ու ամենամեծը` գահակալությունների դահլիճը: Բոլոր կառույցները շատ պարզ հատակագծեր
ունեն ու 4 կողմերից պորտիկներ են
ունեցել: Պատերը, հիմքերը, պատուհանների երեսակալները քարից են, մնացածը` հում աղյուսից:
Ընդունելության դահլիճում (8 սյուն, 15մետրանոց) ֆանտաստիկ կերպարների պատկերումներ կան: Ընդհանրապես շատ են արել
սև ու սպիտակ քարերի համադրումներ: Կան նաև ռելյեֆներ դռան արանքի երկու կողմերում,
որոնք իրար կրկնում են հայելաձև: Այս պատկերների միայն ցածի մասն է պահպանվել: Երևում
է ձկնապոչը, որը հավանաբար քուրմն է, իսկ մյուսը դրա հետևում ոնց որ կճղակներով է:
Նման պատկերներ կան նաև Ասորեստանում: Աքեմենյանները սեփական արվեստ չունեին, դրա համար
էլ վերցնում էին մյուսներից, բայց և այնպես կար կայսերական ընդհանուր, միասնական ոճը,
որին ենթարկվում էին: Սյուներից միայն խորանարդաձև հիմքերի բլոկերն են մնացել, արված
սև կրաքարից: Գլխավոր մուտքն ուղղված էր դեպի պալատական տարածքներ: Այն բաղկացած էր
ուղղանկյուն սրահից, ընդարձակ անցումներով էր և մանր սենյակներ ուներ: Հանդիպում ենք նաև քառաթև էակի պատկերման, որի նախատիպերը ասորական
արվեստում են, ուր մկաններն ավելի ընգծված են: Այս քառաթև էակներից մեկը եգիպտական
տիպի թագ ունի: Սա հավանաբար խորհրդանշում է Կյուրոսի որդու ժամանակ գրավված Եգիպտոսը:
Գահադահլիճի միջի սյուները քարից են,կողքինները`
պորտիկներինը` փայտից: Սա Կյուրոսի տոնական պալատն է: Սյունասրահում, նիշայի մեջ դեպի
այգին նայող գահ են գտել: Մեջտեղի սրահի տանիքը ավելի բարձր է եղել, քան պորտիկների
տանիքները: Պորտիկները երկու շարք սյունաշար են ունեցել: Գլխավոր պորտիկը զբաղեցնում
է ողջ ֆասադը և ամփոփվում է անտերով: Դահլիճը հարթ ծածկ է ունեցել: Պորտիկներն ու անկյունային
քառակուսի սենկյաներն ավելի ցածր էին (6մ,
իսկ դահլիճը` 13մ) դրա համար հնարավոր էր լուսամուտներ անել վերևում դահլիճը
լուսավորելու համար: Սրա հիմքերը քարից են, պատերը հում աղյուսից: Դեկորում սևի ու
սպիտակի համադրությունն է կիրառվում: Դռների երեսակալները բառելյեֆներ ունեն:
Բնակելի պալատը տոնական պալատի հետ շատ նմանություններ
ունի: Պլանում այն ուղղանկյուն է, որի կենտրոնական մասի հարթ ծածկը 30 սյուների վրա է հենված: Կողային մասերում սենյակներ
կային, որ իրար միացված էին: Ողջ ֆասադի երկարությամբ ձգվում էր տոնական մուտքի պորտիկը,
երկու շարք փայտե սյուներով, եզրավորվող անտերով: Հատակին սպիտակ ֆոնի վրա սև զոլեր
կային, արված սալերով: Հետևի պատի երկայնքով սպիտակ քարից նստարան էր արված, սև քարի
ներդիրներով: Խոյակի ոչ մի մնացորդ չի գտնվել: Այստեղ նույնպես կենտրոնական դահլիճը
ավելի բարձր էր քան մյուսները, ինչը կողային լուսավորման հնարավորություն էր տալիս:
Ներս տանող միակ ֆասադային դուռը առանցքից քիչ աջ է: Մյուս ֆասադի դուռը տանում է դեպի
հետևի պորտիկը: Վառ գունավորման հետքեր են գտնվել:
Զինդան ի Սուլեյման – աշտարակաձև պաշտպանական կառույց է: Հնարավոր
է, որ դամբարան է եղել: Նմանացնում են սուսի տիպի տաճարի հետ: Ներսի լուսավորությունը
իրականանում է միայն դռնով: Պատերին ունի 4 խուլ պատուհան: Դեպի դուռն է տանում երկար աստիճանավանդակը:
Արված են սևի ու սպիտակի համադրություններ: Միայն մի պատն է պահպանվել: Խուլ պատուհանները
մարական ճարտարապետությանն են բնորոշ, որ կա նաև ուրարտական արվեստում: Հավանաբար սրանց
ազդեցությունից են: Կիրառվել են երկաթե գամեր: Մուտքի պատերին Կյուրոսն է իր ծառայի
ուղեկցությամբ: Վրան գրված է, որ նա է:
Կյուրոսի կամ Սողոմոն արքայի մոր դամբարանը
– Փաստացի
ապացուցված չէ այն, որ սա հենց Կյուրոսի դամբարանն է: Այլ տարբերակով, սա զարատուստարայական
կրակի սրբարան է եղել: Կա տարբերակ, որ Կյուրոսը թաղված է Նախշ ի Ռուստամ նեկրոպոլում,
Կաաբա Զարդուշտ կոչվածում: 3x2ի վրա է ներսի սենյակը,
պատվանդանի հատակից` 13x12-ի: Աստիճանները դեպի
վեր փոքրանում են, ու հեռվից տպավորություն է, որ այն ավելի բարձր է: Դամբարաններից
միայն սա է պատվանդանի վրա կառուցված: Գտնվել են զենքեր, թանկ իրեր, մումիֆիկացված
մարմին: Ոչ մի զարդամոտիվներ չկան, ամեն տեսակ հարդարանքից զուրկ է:
ԲԵՀԻՍՏՈՒՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – Սա եռալեզու է. աքքադերեն,
հին պարսկերեն, էլամերեն: Դարեհի օրոք մ.թ.ա. 520թ է արվել: 105մ բարձրության վրա է գտնվում: Ենթադրում էին, որ դիրքը
այդպիսին է տեսանելի լինելու համար մոտակայքի առևտրական ճանապարհներով ընթացողներին:
Բայց ներքևից կանգնած չի երևում: Արձանագրության վերևը ռելյեֆ կա:
Երբ
522թ Դարեհը իշխանության եկավ, բոլոր
երկրներն ապստամբեցին 2 տարվա ընթացքում, Հայաստանը
2 անգամ: Բանը նրանում է,որ Դարեհը
ուղիղ ձևով չեկավ գահին, Բարդիայի տակը փորեց, հետո էլ ռեֆորմներ սկսեց անել հաստատվելու
համար: Եվ արձանագրությունը ասես իր ինքնարդարացումը լինի աստծո առջև, ուր նա Բարդիային
մեղադրում է կեղծ լինելու մեջ, ապացուցելու համար իր թագավոր լինելու օրինավորությունը:
Ռելյեֆում նա ոտքը դրել է Գաուտամա-Բարդիայի վրա, ցույց տալու համար, որ ինքնակոչին
տապալել է: Նրա ետևից զինակիրներն են: Դիմացի 9 ֆիգուրները ապստամբած երկրներն են ներկայացնում: Նրանց
ձեռքերը կապած են, վզներին էլ պարան կա գցած: Վերջին ֆիգուրը սակերի, սկյութների առաջնորդին
է ներկայացնում (իմանում ենք սրածայր
գլխարկից), Ենթադրում են , որ այս ֆիգուրը ուշ են ավելացրել, քանզի
սակեր-սկյութներին ուշ է նվաճել Դարեհը: Բոլորի գլխավերևում Ահուրա-Մազդան է, ում անունն
առաջին անգամ նշվում է այստեղ: Սրա համար կիրառվում
է ասորական Աշուրի պատկերը մ.թ.ա. 2-րդ
հազ.: Սա պատկերագրորեն ամբողջությամբ կրկնում է Անուբանինի ռելյեֆը, ուր Իշտար աստվածուհին
գերի երկրների առաջնորդների վզներովն անցակացրած պարանը բռնած, նրան է շնորհում փառքի
օղակը: