Քանդակի ձևերը

Ըստ ձևերի քանդակը լինում է երկու տեսակ՝ մեծ և փոքր, կլոր քանդակ և ռելիեֆ: Մեծը ավելի մոնումենտալ է, որը նախատեսված է հեռվից դիտելու համար, իսկ փոքրը կարող ենք բռնել շոշափել:
Կլոր քանդակը կարող ենք չորս կողմից նայել, այն ազատ է, եռաչափ և կապված չէ որևէ տեղից, Կլոր քանդակի օրինակներ են՝ ձիարձանը, կիսանդրին, խմբակային քանդակը: Ռելիեֆը ունի երեք տեսակ՝

  • Խորաքանդակ (կոնտրռելիեֆ)-երբ քանդակը հարթության ներսում է:
  • Հարթաքանդակ (բառելիեֆ)-երբ հարթությունը և քնդակը մի հարթության վրա են:
  • Բարձրաքանդակ (գոռելիեֆ)-երբ քանդակը հարթությունից առաջ է: