Տասնյակ
հազարավոր ոսկե, արծաթե և բրոնզե օրինակներ կան: Սաս. պատմ ու մշակույթի մասին շատ
բան են ասում ու օգնում իրեղեն նյութերի ժամանակագրությունը պարզելո: Բրոնզից մ-դրամները
հստակ քաշ չունեին: Սաս. մ-դրամներին բնորոշ են հստակ պատկերումները: Պատկերվում էր
հիմնականում դեպի աջ ուղղված շահնշահը կամ շահշահը հետնորդի հետ, կամ շահշահը, իր կինն
ու հետնորդը: Դրամի վրա նշվում էր շահշահի անունն ու կոչումը: Հակառակ կողմում Շապուհ
1ից սկսած պատկ. էին կրակի տաճարը
կրակի լեզվակներով մի քանի ուղղանկյուն սալերի ձևով խոյակի վրա, որն էլ իր հերթին հիմքի
վրա կանգնած սյան վրա էր: Սրա շուրջ պատկերվում էին շահնշահն ու տարբեր գլխավոր աստվածներ
(Ահուրամազդա, Անահիտ, Միթրա): Սա աստվ. ինվեստիտուրայի տեսարան է իրենից ներկայացնում:
Տաճարի անունը գրված է հենց մ-դրամի վրա:
Մինչ Որմիզդ 2րդը թագավորի ու աստվածների պատկերները հստակ երևում
են: Նրա օրոք կոմպոզիցիան չի փոխվում, միայն կրակի լեզվակների վրա առաջանում է աստծո
գլխի պատկերը: Հետագայում ետևի պատկերը շատ սխեմատիզացվում է ու մարում և վերածվում
իմաստավորվող տեսարանի: Ղեկավարի պատկ. բոլոր ատրիբուտները մանրամասն տրվում են. թագը,
որ ամեն մեկի դեպքում անհատական է, զարդարանքների համապատասխան խումբ (ժապավեններ, ականջօղեր, վզնոցներ), տարբեր սիմվոլիկ պատկերներ: Բոլոր մանրուքները ունեին բարդ
սիմվոլիկա, հիմնականում կապված զրադաշտականության հետ: Վաղ սաս. թագերում ատահայտվել
են Ահուրամազդայի, Վահագնի, Անահիտի, Միթրայի սիմվոլները: Մ-դրամների վրայի պատկերները
հստակ պատկերում են սաս. իշխ.-ի գաղափարախոսությունում ու պաշտոնական արվեստում կատարվող
բոլոր փոփ.: Սրանք թույլ են տալիս ճշտել բոլոր պատմական պրոցեսներն ու առանձին ժամանակային
էտապները: Հիմնական բաղկացուցիչները միշտ ստաբիլ կերպով եղել են: Պատկերումների մեջ
փոփ. թելադրվել են պետությունում կատարվող փոփոխություններով: Կային տարբեր մ-դրամային
վարպետանոցներ, որոնք բոլորը նույն կնիքներն էին օգտ.: Փոքր փոփոխությունները կարող
են կախված լինել նաև կնիքը սարքողից, վարպետանոցի ավանդույթներից: Երեսի կողմում ամենաէական
պակերը դա թագն է, իսկ հակառակ կողմում իշխանադրող աստծու պատկերը: Այս ամենի հետ կային
նաև սիմվոլներ, որ պատկերվում էին եկու կողմերում էլ: Դրանցից են ցլի նշանը (թագի հետնորդ), երեք կետ (բուդդիստական նշանի նման), фаррի նշանը (շահնշահ) և կիսալուսին աստղով (Պարսի
կառավարիչ) և այլն: Սրանցով
կարելի է որոշել մ-դրամների
ժամանակագրությունը և
ստանալ որոշ գիտելիքներ պատմական իրողությունների ու մանրամասների մասին, երբ դրանք պարունակում են նույն նշանները, ինչ
ռելյեֆները: Ռելյեֆներն արվում էին բոլորի
համար: Դրանք տեղեկացնում էին թագավորի փառքի, հաղթանակների, արարքների մասին: Երբեմն
ռելյեֆների վրա կամ դրանց տակը գրություն է լինում, որ մանրամասն նկարագրում է ու թվարկում
թագավորի հաղթանակները, իր աստվածներին, ենթականերին: Եվ նույն բանն էլ պատմում էին
հենց ռելյեֆները, քանզի ամեն մարդ չէր կարողանում կարդալ: Սրանք սիմվոլիկ են, ինչը
շատ հին արևելյան ավանդույթ է: Դա ատահայտվում է նաև ֆիգուրների դասավորվածության մեջ:
Երբեմն թագավորի հաղթանակը պատկերվում էր մենամարտի տեսարանով, որը հավանական է, որ
իրականում չի եղել: Պատկերերում անհատականացում չկա: Զորքերը ռիթմիկ կրկնվող միևնույն
հանդերձանքով ֆիգուրներ էին, որ բազմության էֆեկտ էին ստեղծում, կազմում ֆոնը: Կարևորը
ոչ թե դիմագծերն էին, այլ դիրքը մյուսների հանդեպ, նշանները, կեցվածքը: Շատ աճախ դրանք
պատմողական են, որը նույնպես շատ հին արևելյան ավանդույթ է:“Պաշտոնական դիմանկար” ասվածը գտնում ենք մ-դրամների վրա, դեռ Արտաշիր 1ինի օրոք արվող: Մ-դր արվել են այն ժամ., երբ դեռ ոչ մի ռելյեֆ չի եղել: Եվ այստեղ արդեն կա շահնշահի պատրաստի կերպարը, ում նման արվում էին նաև մյուս պաշտոնյաներն ու նաև Ահուրան, որոնք իրարից տարբերվում են միայն գլխարկի վրայի նշանով: Միայն բավականին ուշ զրադաշականությունը անհատականացրեց իր աստվածներին: Թագավորի փոխվելու մասին իմանում ենք մ-դր վրա ատրիբուտնեի փոփոխությամբ: Մ-դր վրայից պատկերագրական սկզբունքները տեղափովեցին ռելյեֆ: Թագի ձևը զրադաշտ. հետ սերտ կապ ուներ: Նույնպես կարևոր էին նաև պաշտոնյաների ու աստվածների նշանները: Սրանց փոփոխությունները արվում էին ամենուր, ոչ միայն մ-դր, ու պայմ. էին գաղափախոսության կամ քաղաքականության փոփ.ով: Ռելյեֆների առանձնահատկ. նրանում էր, որ ոչ միայն պատմ. իրադարձ. էին պատկ. այլ նաև թագ.ի կրոնական ու քաղաքական հակումները: Ժայռափոր ռելյեֆների հստակ թվագրության ճշտմանը, որոշմանը օգնում է ոչ միայն թագերի տիպաբանությունը այլ նաև գեմմաների ու մ-դրամների վրայի որոշ դետալները: Գեմմաների վրա բացի իշխանական տան ներկայացուցիչներից կան նաև այլ սյուժեներ: Սյուժետները բոլոր հուշարձաններում անընդհատ կրկնվում են: Եվ սա առաջ է բերում կանոնի ու սիմվոլիկայի դերի խնդիրը Սաս. արվեստում: Այսինքն ճիշտ ժամանակագրությունը որոշելու համար կարևոր է սիմվոլիկայի վերծանումը, ինչն էլ կախված է զրադաշտականության կրոնի զարգացումից: Տաճարը, որ պատկ. էր հակառակ կողմի ինվ. տեսարանում դա այն տաճարն էր, ուր թագադրվում էր թագավորը: Արտաշիր1ը իր ղեկավ. 20տ ընթացքում 6 տեսակի կոպեկ է կտրել, որոնց վրա ներկ. է իր 5 տարբեր տեսակի թագերը, ինվ. նշանները, հակ. կողմի պատկ. ու գրությունը, որոնց փոփ. պայմ է եղել գաղափարաբանության փոփ.ով: Առաջինում նա ատամնավոր թագով է, որը նման է Ահուրայի թագին ու այսպիսի թագեր քրմերն էին կրում: Կոպեկների վրա առաջին անգամ հանդիպում են զրադաշտ. աստվածների մարդակերպ պատկ.: Պարսի կոպեկները միայն թույլ են տալիս ենթադրել, (Պարսը պարթևների ժամ. միակ կիսանկախ թագավորությունն էր ու նրանց հետ միասին արծաթե դրամներ հատելու իրավունք ուներ), որ այստեղի ղեկավարները համատեղում էին աշխարհիկ ու զրադաշտ. քրմական իշխ.: Եվ իրենց իշխ “աստվածայնությունը” արտահայտում է առաջին ինվ. տեսարանը, որն արվել է պալատի պատին: Կոպեկներ հատում էին ոչ միայն իշխանության գալով այլ նաև քաղաքի գրավման կապակցությամբ, կամ պատերազմում հաղթելու: Սաս. պաշտոնական արվեստը վերցնում է պարթևականից միայն ցուցադրողական թեմատիկային վերաբերվող կերպարների նեղ շրջանակը: Շահնշահի, իր ազնվականների ու գլխ. աստվածի պատկերները սկզբում առաջանում են կոպեկների վրա, հետո գնում ռելյեֆ, հետո ռելյեֆից տեղափոխվում են մետաղագործություն ու գեմմաներ: