Քանդակի տեսակները

Ըստ բովանդակության և ֆունկցիայի քանդակը ունի հետևյալ տեսակները՝
  1. Մոնումենտալ քանդակ
  2. Մոնումենտալ դեկորատիվ քանդակ
  3. Հաստոցային քանդակ
  4. Մանրաքանդակ
  5. Մանրակերտ
1.Մոնումենտալ քանդակը նախատեսված է շրջակայքի և տարածության համար այդ պատճառով արվեստագետի կողմից նախապես հաշվարկ է արվում թե որտեղ է դրվելու քանդակը և ընտրվում է համապատասխան երկարակյաց նյութ և իրականացնում
գեղարվեստական մտահաղացում: Այն իր ձևով պետք է համահունչ լինի շրջապատին, պետք է ունենա վայելչություն, ներկայացչություն: Եթե հուշարձանը մոնումենտալ է և հոծ բազմության համար, ապա այն պետք է լինի ընդհանրացված:

2.Մոնումենտալ դեկորատիվ քանդակը հանդիպում է մոնումենտալ հուշարձանում մի մաս կրելով թե՛ դեկորատիվ, թե՛ կոնստրուկտիվ բնույթ: Մոնումենտալ դեկորատիվ քանդակի խնդիրը ճարտարապետությունը լրացնելն է, ամբողջական տեսք հաղորդելն է թե՛ կառուցողական, թե՛ բովանդակային իմաստով: Այն ճարտարապետական թե՛ ինտերիերի, թե՛ եքստերիերի մաս է հանդիսանում:

3.Հաստոցային քանդակին բնորոշ է ավելի փոքր տեսքը: Այն տեղադրվում է թանգարաններում դահլիճներում: Ճարտարապետության հետ ընդհանուր կապ չունի: Հետաքրքրությունը դեպի անհատի բնութագիրն է և ժանրային առումով էլ անիմալիստական, կենցաղային, դիմաքանդակի, պատմողական ժանրերն են: Իբրև նյութ օգտագործում են կավ, գիպս, մարմար, գրանիտ և այլ նյութեր:

4.Մանրաքանդակներ են նաև մեդալները, կնիքները: Կարող են պատրաստվել տարբեր քարերից, փղոսկրից: Գեմաները օգտագործվում են որպես կնիքներ, իսկ Կամեյաները որպես զարդեր: Սրանք հայտնի են հին արվեստից, պատրաստվել են փափուկ նյութերից:

5.Մանրակերտները փոքրածավալ գործեր են որոնք պատկերում են ամրոց, բերդ կամ այլ շինություններ փոքր չափսերով մանրակերտի վրա:


Այս բոլոր տեսակների համար մշակման եղանակը և նյութը ընդհանուր է: