Շարժման խնդրի պատմական զարգացումը

Շարժումը գեղանկարչության մեջ ավելի հեշտ է արտահայտել քան քանդակի, քանի որ գեղանկարչության մեջ զուտ օպտիկական խաբկանք է ստեղծվում լուսաստվերի միջոցով, իսկ քանդակի դեպքում դժվար է քանի որ այն պետք է ստեղծի իրական շարժում: Այդ շարժումը ստեղծվում է գծերի միջոցով:
Սկզբնական քանդակներում չկար շարժում, նրանք ֆրոնտալ էին, որը բնորոշ էր Եգիպտոսին, Հունաստանին: Եգիպտոսից բացարձակ ֆրոնտալ քանդակ է Ռամզեսի քանդակները:

Հին հունական արվեստում մեկ շարժման տեսակ կար՝ գործողության շարժումը, երբ մեկ մոտիվ էր արտահայտված: Օրինակ հունական աստվածուհիները խնձորը ձեռքներին:
Հաջորդը հունական դասական շրջանն է, երբ քանդակը շարժման մեջ է գտնվում տարախության մեջ: Սա կոչվում է տարածական շարժում,  որի տերմինը տվել է
Լ. Դավինչին: Սա սկսվում է Պոլիկլեսից, իսկ դասական շրջանում ստանում X-աձևություն և կոչվում է Խիազմ (շարժում, հավասարակշռություն): Օրինակ Սկոպասի Մենադան: Այս նոր շարժումը հակադրություն է ֆրոնտալությանը, քանի  որ սա ազատություն է հարթայնությունից խորության և քարացվածությունից՝ ազատուրյան:
Միջնադարյան քանդակը զգեստավորվախ է, որը անցնում է ռելիեֆ տեսակին: Այն կոչվում է S-աձև շարժում: Այս շարժումը ոգեղեն էներգիայի աղբյուր է: Այն շարժումը որը արտահայտում է միջնադարյան քանդակը, տանջանքների դինամիկան է դրա համար գլուխները և ձեռքերը մեծ են:
Վերածննդի շրջանում շարժման տեսակները կրկնում են անտիկ և միջնադարյան շարժումների ձևերը: Հետագայում Միքելանջելոյի շնորհիվ առանձնանում է շարժման 4 հիմնական տեսակներ, որոնք բնորոշ են Վերածննդին: Եթե հունական քանդակը ներդաշնակություն էր ստեղծում կամքի և քանդակի միջև, գոթականը էմոցիոնալ էր, ապա միքելանջելոյի մոտ շատ է կամքի և զգացմունքների արտացոլումը: Այս զուգորդության մեջ նա ստեղծում է շարժման տեսակները:
Առաջին տեսակը կոչվում է Չափազանցված: Օրինակ ''Հաղթանակ'', ''Մատթեոս առաքյալի'' քանդակը, որտեղ մարմնի բոլոր հատվածները մարզված մկաններ են: Մարմինը գտնվում է սպիռալաձև շարժման մեջ:
Երկրորդ տեսակը կոչվում է Նոր ծնվող պոտենցյալ շարժում, որը դեռ չի հասունացել, որ արտահայտվի: Օրինակ ''Դավիթի'' քանդակը, որտեղ բավական է մեկ կտրուկ շարժում և ամբողջ ցասումը կպայթի:
Երրորդը կոչվում է Զսպված շարժում: Այս դեպքում ցանկանում է շարժում կատարել, բայց ինչ-որ բան խանգարում է: Օրինակ Հուլիոս 2-րդ պապի դամբարանի քանդակները, ''Մեռնող ստրուկը'', ''Շղթայակապ  ստրուկը'':
Չորրորդ տեսակը պայքարն է կամքի և ենթագիտակցության իմպուլսների հետ: Այս դեպքում ծանր լարվածությունը և հանգիստը միասին են: Ֆիգուրները և շարժման մեջ են և հանգիստ: Օրինակ Մեդիչիի ''Կապելլան'':
Վերածննդից հետո եկավ Բարոկկոն և ստեղծվեցին նոր շարժումներ: Լորենցո Բեռնինին նոր շարժում է ստեղծում, որը կոչվում է Ակնթարթային շարժում: Այս դեպքում քանդակը բավարարում է ոչ միայն շարժումը այլև շարժման տպավորություն է թողնում: Այստեղ մեծ դեր ուներ լուսաստվերը: Շարժման այս տեսակը հարստանում է Միջնադարի և Վերածննդի փորձի վրա դառնալով ավելի գեղանկարչական քանդակ:
19-րդ դարում ստեղծվում են նոր շարժումներ քանդակում, որոնք արտահայտում են զգացմունք: Օրինակ Ռոդենի ''Մտածողը'':
Կա շարժման մի տեսակ, որ կոչվում է չկատարված երազանքների շարժում: Այս դեպքում բեկորները ամբողջովին ազատված են քանդակից և սա ակտուալ է մինչև հիմա:
Շարժման մի տեսակ էլ կա, որը պատկերում է միայն մի հատված, սակայն արտահայտում ամբողջ ասելիքը: Օրինակ ''Քայլողը'', ''Դաշնամուր նվագողը'':