Ֆայումյան դիմանկարները և վաղագույն սրբապատկերները

Ֆայումյան դիմանկարները գտնվել են 19-րդ դարում: Մեզ հայտնի առաջին հաստոցային ստեղծագործություններն են (մ.թ.ա. 1 դար): Դիմանկարները երկու տրադիցիաների սինթեզ են՝ Եգիպտական և Հռոմեական:

Դիմանկարները արվում էին տախտակի վրա (30X20) Էնկաուստիկայի տեխնիկայով: Վաղագույն դիմանկարները ավելի ռեալիստական են, ավելի մանրակրկիտ են մշակված
(1-3 դարեր): Ավելի ուշ դիմանկարները ավելի պարզեցված են: Ֆայումյան դիմանկարները հիմք են հանդիսացել սրբապատկերների համար (տեխնիկայի առումով):

Ասկետիկ սրբապատկերներ (Արևելյան)

Վաղագույն սրբապատկերները չունեն թվագրություն, թվագրվում են 6-7 դարերով:
Միջնադարյան սրբապատկերներին հատուկ է հակառակ հեռանկարի էֆեկտը, պատկերները պարզունակ են:

Հայտնի սրբապատկերներից են՝

  • Սուրբ Կատարինեի վանքում կան շատ սրբապատկերներ: 
  • Մարկոս Ավետարանիչի սրբապատկեր - Եգիպտոսից է, այժմ Փարիզում է: Մարկոսի կերպարը շատ տ կարևոր է Եգիպտոսի համար:
  • Աբրահամ նախահոր սրբապատկեր - Գտնվել է Բաուիտի վանքից, այժմ Փարիզում է: Կարևոր ատրիբուտներից է լուսապսակը:
  • "Քրիստոսը և սբ. Մինասը" սրբապատկեր - 6-7դար Եգիպտոս: Այժմ գտնվում է Լուվրում (Փարիզ): Քրիստոսը ավելի մեծ է, համաչափություն չկա, առաջինը ուշադրություն են գրավում դեմքերը՝ հայացքներն ուղղված են դիտողին:
  • "2 սրբերի պատկեր" (Սարգիս և Բաքոս) - Գտնվել է Սինայի վանքից, տեղափոխվել է Ռուսաստան, այնուհետև՝ Կիև: Կերպարները շատ նման են իրար, հիմնական գաղափարը նրանց էությունը ցույց տալն է:
  • "2 նահատակներ" - Ուսպենսկին բերել է Ռուսաստան, պատկերված են ոսկեգույն ֆոնի վրա:
Ամենավաղ սրբապատկերները նվիրված են եղել առանձին կերպարների, այնուհետև մեծ տեղ է տրվում տոների շարքին: Սրբապատկերները գնալով քչանում են քնի որ Արևելյան շատ տարածքներ իսլամացվում են և շատ պատկերներ ու ձեռագրեր՝ ոչնչացվում: