Հարության և Ծննդյան տաճարները

Պաղեստինը Քրիստոնեության կարևոր կենտրոններից էր: Եթե Եգիպտոսի մասին խոսելիս ասում ենք, որ կապված էր Հին կտակարանի հետ, ապա Պաղեստինը՝ Նոր կտակարանի: Պաղեստինի տարածքից է սկսում Կոստանդին Մեծը և իր իշխանությունը հաստատելու համար Պաղեստինում սկսում է մեծ շինարարական աշխատանքներ: Այդ մասին նկարագրել է Եվսեբեոս Կեսարացին:

Պաղեստինի ամենամեծ սրբավայրը Երուսաղեմում է՝ Սբ. Հարության տաճարը, իսկ երկրորդը Սբ. Ծննդյան տաճարը Բեթխեհեմում:

Հարության տաճարի կառուցման նախաձեռնությունը եղել է 326թ.(հստակ թիվ), իսկ 327թ.-ից Կոստանդին Մեծի մայրը՝ Հեղինեն սկսում է փնտրել խաչափայտը: Հարության տաճարը կառուցված է Գողգոթա լեռան վրա: Մինչ կառուցումը այստեղ եղել են Վեներայի և Յուպիտերի անտիկ տաճարները: Տաճարի կառուցումը սկսվում է 326թ.-ին և ավարտվում 337թ.ին, իսկ Սեպտեմբերի 14-ին՝ խաչափայտի վերադարձման օրը, նշվում է Սբ. Հարության տաճարի բացումը: Մուտքը Արևմուտքից է:
Հատակագիծը բյուզանդագետների ջանքերով վերականգնվել է: Այն սկզբնամասում ունեցել է բաց բակ որտեղից մուտք են գործել հնգանավ բազիլիկա՝ մարմարյա սյուներով և արծաթյա խոյակներով: Հետո երկրորդ բաց բակը, որի երկայնքով սյուների շարք էր, իսկ հարավային կողմում Գողգոթա լեռան մի հատված: Այնուհետև մուտ ենք գործում Սբ. Հարության ռոտոնդա, այն կլոր է և այնտեղ է գտնվում քրիստոսի գերեզմանը: Այնտեղ հայերը ունեն իրենց մասնաբաժինը: Հայկական են Սբ. Վարդանի մատուռը և Սբ. Գրիգոր Լուսավորիչը:

Ծննդյան տաճարը գտնվում է Բեթխեհեմում, միջնադարում եղել է վանքային համալիր: Այն օծվել է 338թ.-ին՝ Կոստանդին Մեծի մահից հետո: Սկզբում բաց բակն էր, հետո հնգանավ բազիլիկան, այնուհետև օգտագոնը և խորանը: Սկզբում եղել է հնգանավ բազիլիկա այնուհետև 6-րդ դարում կառուցվում է Տրանսեպտ: Այն մեծ բազիլիկա շինություն է հեծանային ծածկով, ունի հարուստ խճանկարներ: Այստեղ հայերը նույնպես ունեն մասնաբաժին՝ կախված 15 կանթեղներից 5-ը հայերին է պատկանում: