Պաղեստինը Քրիստոնեության կարևոր կենտրոններից էր: Եթե Եգիպտոսի մասին խոսելիս ասում ենք, որ կապված էր Հին կտակարանի հետ, ապա Պաղեստինը՝ Նոր կտակարանի: Պաղեստինի տարածքից է սկսում Կոստանդին Մեծը և իր իշխանությունը հաստատելու համար Պաղեստինում սկսում է մեծ շինարարական աշխատանքներ: Այդ մասին նկարագրել է Եվսեբեոս Կեսարացին:
Գմբեթավոր եկեղեցի
Երբ ասում ենք, որ բազիլիկ եկեղեցիները շատ էին դա չի նշանակում, որ գմբեթավոր եկեղեցիներ չկային, պարզապես բազիլիկը ծառայել է որպես եկեղեցի, իսկ գմբեթավորը որպես մեմորիալ դամբարան օր.՝ Էլ-Բագավատը:
Բազիլիկ եկեղեցի
Երբ Քրիստոնեությունը սկսվում է տարածվել, սկսում են եկեղեցիների կառուցումը, որոնք տարատեսակ էին: Ամենաօգտագործվող տեսակը Բազիլիկ եկեղեցին է: Սկզբում դրանք փոքր աղոթատներ էին՝ Դոմոս Էկլեսիաներ, սակայն 4-րդ դարում սկսվում է եկեղեցիների կառուցումը: Բազիլիկները հասարակական նշանակություն ունեցող կառույցներ էին բազմության համար նախատեսված՝ սյունաշար էին և կամարներով: Այդպիսին էր Բասիլևսի շենքը որտեղից էլ գալիս է այս անվանումը:
Ռաբուլայի ավետարանը և ասորական ձեռագրերը
Ռաբուլայի ավետարանը գրվել է 586թ., այն արամեերեն է, գրվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Զագբե վանքում: Այս տեղեկությունները մենք իմանում ենք ավետարանի հիշատակարանից: Ավետարանը նաև եզակի է քանի որ իմանումենք ստեղծման հանգամանքները, թիվը և այլ մանրամասնություններ: Այժմ ավետարանը պահվում է Իտալիայում՝ Ֆլորենցի գրադարանում: Ռաբուլայի ավետարանի ամենահայտնի էջը Քրիստոսի համբարձման մանրանկարն է:
Հրեական սինագոգը
Տեսնելով սինագոգի շքեղությունը պարզ է դառնում, որ հրեաները Սիրիայում լավ դիրք են ունեցել: Այն սրահատիպ դահլիճ է, որի պատերը որմնանկարներով են և այստեղի նկարները, ինչպես Քրստոնեական մատուռի նկարները, նույնպես տեղափոխվել են Դամասկոսի թանգարան:
Քրիստոնեական մատուռը
Այն մասնագիտական տերմինով անվանում ենք "Դոմոս էկլեսիա", որը նշանակում է "Աղոթքի տուն": Այն ուներ իր ներքին բաց բակը, որի շուրջը սենյակներ էին և սենյակներից մեկում հավաքվում էին մարդիկ և անում իրենց ծիսակատարությունը: Սենյակներում կային որմնանկարներ երկու շերտով՝ 225-230թթ, 245-250թթ:
Ղպտական գործվածքներ
Ղպտական գործվածքները ցույց են տալիս, թե ինչպես են վերաիմաստավորվել անտիկ կերպարները: Գտնվել են 19-րդ դարում Նեկրոպոլիսներից (դամբարանային քաղաք): Շատ փոքր չափսեր ունեն, կազմել են հագուստի մի մասը և գործվածքներում եղել են անտիկ պատկերներ: Ղպտական գործվածքներով հարդարված հանդերձանքները հիմք են դարձել եկեղեցական հանդերձանքի համար: Կարպետները հիմնականում օգտագործում էին եկեղեցին հարդարելու համար, իսկ եկեղեցու հատակը զարդարված էր խճանկարով:
Ֆայումյան դիմանկարները և վաղագույն սրբապատկերները
Ֆայումյան դիմանկարները գտնվել են 19-րդ դարում: Մեզ հայտնի առաջին հաստոցային ստեղծագործություններն են (մ.թ.ա. 1 դար): Դիմանկարները երկու տրադիցիաների սինթեզ են՝ Եգիպտական և Հռոմեական: