Ռաբուլայի ավետարանը գրվել է 586թ., այն արամեերեն է, գրվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Զագբե վանքում: Այս տեղեկությունները մենք իմանում ենք ավետարանի հիշատակարանից: Ավետարանը նաև եզակի է քանի որ իմանումենք ստեղծման հանգամանքները, թիվը և այլ մանրամասնություններ: Այժմ ավետարանը պահվում է Իտալիայում՝ Ֆլորենցի գրադարանում: Ռաբուլայի ավետարանի ամենահայտնի էջը Քրիստոսի համբարձման մանրանկարն է:
Միջնադարյան ձեռագրերի համար կարևոր էր պատկերը և խոսքը: Պեռգամում սկսում են պապիրուսի փոխարեն օգտագործել կաշին, քանի որ կաշին ավելի դիմացկուն էր, կարելի էր գրել երկու կողմերում, կարելի էր ջնջել և նորից գրել: 20-րդ դարի երկրորդ կեսին արդեն հնարավոր դարձավ ջնջածը վերծանել: Ձեռագրերը հավաքվում են տետրերից այդ պատճառով էլ կոչվում է տետրադիոն (codex):
Մինչ 11-րդ դարը ձեռագրերը արվում էին մեծ, իսկ 11-րդ դարից սկսած՝ տարբեր չափսերով: Վաղ ձեռագրերը խոշոր էին, մանրանկարները գտնվում էին սկզբում, իսկ 11-րդ դարից հետո փոխվում են չափսերը, մանրանկարները արվում են ավելի փոքր: Նաև սկսում են ավետարանիչներին պատկերել նստած դիրքով իր գրած տեքստից առաջ:
Պահպանվել է Սիրիական N33 ավետարանը, որը պահվում է փարիզում, և պահպանվել է 7-8դդ մի ձեռագիր:
Ավետարաններն ուներն իրենց կառուցման սկզբունքը, որը ձևավորվել է Կոստանդին Մեծի ժամանակ: Կոստանդի Մեծի հրամանով ձևավորվել են 50 ձեռագրեր և ուղարկվել երկրի տարբեր մասեր որպեսզի ընդօրինակեն: Բոլոր ավետարանները ունեն հետևյալ կառուցման պատկերը՝

- Եվսեբեոսի նամակը, որը կարող է կազմել մեկ կամ երկու էջ:
- Համաձայնության տախտակ(խորաններ): Սա արվում էր բովանդակությունն իմանալու համար:
- Ամբողջ ավետարանը բաժանված էր գլուխների , որոնք նկարազարդվում էին, իսկ պատկերները տատանվում էին 7-10 հատի միջև:
- Կար տաղավարիկ:
- Ավետարանի հեղինակների դիմանկարները:
- Տոնական շարք՝ մանրանկարներ Քրիստոսի ծննդյան, մկրտության տեսարաններով:
- Տեքստը սկսվում է՝ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, իսկ վերջում ունենում է հիշատակարան որտեղից իմանում ենք ավետարանի հանգամանքները:
- Մարգարեների պատկերներ
- Քրիստոսի կյանքից պատկերներ
- Ծառեր, բույսեր դրախտից