Բազիլիկ եկեղեցի

Երբ Քրիստոնեությունը սկսվում է տարածվել, սկսում են եկեղեցիների կառուցումը, որոնք տարատեսակ էին: Ամենաօգտագործվող տեսակը Բազիլիկ եկեղեցին է: Սկզբում դրանք փոքր աղոթատներ էին՝ Դոմոս Էկլեսիաներ, սակայն 4-րդ դարում սկսվում է եկեղեցիների կառուցումը: Բազիլիկները հասարակական նշանակություն ունեցող կառույցներ էին բազմության համար նախատեսված՝ սյունաշար էին և կամարներով: Այդպիսին էր Բասիլևսի շենքը որտեղից էլ գալիս է  այս անվանումը:

Հայտնի Բազիլիկ եկեղեցիներ են՝

  • Տաֆկայի բազիլիկը (4-րդ դարի վերջ), այստեղի նավերը ունեն լայնակի բացվածք և ձգվում են հյուսիսից հարավ:
  • Դար-Կիտայի բազիլիկը, խորանը ուղղանկյուն է:
  • Իլ-Բարաքի մեծ բազիլիկան 5-6դդ կիսակլոր խորանով, նավերը իրարից բաժանվում են սյուներով, այսպիսի սյուներ օգտագործվել են Հռոմում:
  • Կալբ-լյուզեի բազիլիկը եռանավ է, նավերը բաժանված են մույթերով:
  • Ռուսաֆայի բազիլիկը գտնվում է Սերգեոպոլիսում, եռանավ է, մույթերով:

Բազիլիկը ուղղանկյուն եկեկեղեցիներն են արևմուտքից արևելք ձգվածությամբ: Ասորական և Սիրիական եկեղեցիները նման են իրենց արտաքին տեսքով՝ երկուսն էլ հարուստ ճարտարապետական տեսք ունեն: