Այն մասնագիտական տերմինով անվանում ենք "Դոմոս էկլեսիա", որը նշանակում է "Աղոթքի տուն": Այն ուներ իր ներքին բաց բակը, որի շուրջը սենյակներ էին և սենյակներից մեկում հավաքվում էին մարդիկ և անում իրենց ծիսակատարությունը: Սենյակներում կային որմնանկարներ երկու շերտով՝ 225-230թթ, 245-250թթ:
Այստեղ չեն եղել համակարգված պատկերներ, սակայն նկարները վերձված էին սուրբ գրքից: Նկարներից էր՝ Քրիստոսը որպես հովիվ ոչխարների հոտով: Կողքի պատերի վրա կան մոտ 10 տեսարաններ, որոնցում Քրիստոսի հրաշքների տեսարաններն են՝ "Քրիստոսը քայլում է ջրի վրայով", "Քրիստոսը բժշկում է" և այլն: Այս հուշարձանը պրովինցիալ է, բայց միևնույն ժամանակ միակ հուշարձանն է որտեղ արվել է աղոթասրահի պատկերումները:

Պեղողները որմնանկարները տեղափոխել են Դամասկոսի թանգարան և արել նմանակումներ: