Ղպտական գործվածքները ցույց են տալիս, թե ինչպես են վերաիմաստավորվել անտիկ կերպարները: Գտնվել են 19-րդ դարում Նեկրոպոլիսներից (դամբարանային քաղաք): Շատ փոքր չափսեր ունեն, կազմել են հագուստի մի մասը և գործվածքներում եղել են անտիկ պատկերներ: Ղպտական գործվածքներով հարդարված հանդերձանքները հիմք են դարձել եկեղեցական հանդերձանքի համար: Կարպետները հիմնականում օգտագործում էին եկեղեցին հարդարելու համար, իսկ եկեղեցու հատակը զարդարված էր խճանկարով:
Ղպտական գործվածքներից մեզ են հասել հիմնականում մեդալյոններ: Վաղագույն գործվածքները (2-5դդ) արված են համաձայն անտիկ ավանդույթներին: Գործվածքներում շատ լավ արված լուսաստվերները, ծավալային անցումները, գործվածքները գեղանկարներ են հիշեցնում: Շատ եին պատկերում հունահռոմեական աստվածուհիների: Հաջորդ փուլում (4դար) արդեն զգալի է պատկերների պարզեցումը, արդեն պատկերվում են լուսապսակները: Գեղարվեստական լեզուն գնալով պարզանում է կապված նոր մտածելակերպի հետ: Շատ էր պատկերվում Դիոնիսոսը ում կերպարը նմանեցնում էին Քրիստոսի կերպարին: