Սասանյանների
ժամանակ զրադաշտականությունը դարձավ պետական կրոն և պետ. ամեն ինչ անում էր այն ամրապնդելու
համար: Հիմնական միտքը լուսավոր ու մութ ուժերի բախումն էր, ի դեմս Ահուրամազդայի ու
Ահրիմանի: Արտաշիր 1ը այն ավելի ունիվերսալ դարձրեց ներմուծելով զրադաշտականության
մեջ նաև այլ պաշտամունքներ, որ տարածված էին այդ տարածաշրջանում: Այստեղից են սինկրետիզմի
գծերը, 4 տարերքների և մի շարք տեղական աստվածների պաշտամունքը: Նա հատուկ նշ. տվեց
արևի աստվածությանը` Միթրային: Կարգի հրավիրվեց այդ ժամանակ քայքայված կրոնական գիրք
Ավեստան: Ամենուր Արտաշիրը կրակի սրբարաններ ու զոհարաններ էր կառուցում: Տաճարները
առաջանում էին քաղաքներում ու բնակատեղիներում ու պալատական համալիրների անխտիր մասն
էին կազմում:
ԿՐԱԿԻ ՏԱՃԱՐՆԵՐ
Կոչվում
են չորթագ (չորս թաղ, կամար): Պարտադիր գմբեթածածկ են: Կամարների օվալաձև կտրվածքով
են: Մի տեղ գմբեթի տակի մնացած գծերը խոսում են, որ հենարաններ են եղել գմբեթի տակ:
Քարից
են կառուցվել: Կրակի տաճարները միջանցքով առանձնացված սրբարան են ունեցել, ատրուշանը,
ուր մշտական կրակը պիտի վառվեր: Նաև չորթագում էր կրակը վառվում: Հաճախ բարձունքների
վրա են կառուցվել կրակի տաճարները, որպես փարոս են ծառայել ճանապարհորդների համար: Համարվում է, որ Իրանում բնական գազի պաշարներ են
եղել նաև հնում, ու երբեմն հենց բնական գազի դուրս գալու տեղերում են կառուցվել, ու
աստվածային բան է սա համարվել: Նրանք ջուրն, օդն ու հողն էլ են պաշտել: Պարտադիր է
եղել, որ ջրավազան լինի կրակի տաճարի մոտ: Ատրուշանի մոխիրն էլ էր սրբազան, որը պահվում
էր, իսկ մյուս մոխիրները թաղում էին:
Ադրբեջանում,
Միջին Ասիայում կան նման կառույցներ, Հայաստանում Դվինում կա մի նման բան: Զրադաշտականները
բերանները կապում էին, որ կրակի վրա չշնչեին: Աղբը գետնի, ջրի մեջ չեն թաղել: Բոլոր
տարերքները սրբություն են եղել: Մահացած մարդու մարմինը կեղտոտ բան էր համարվում, մահացածի
շուրջ դևերն էին հավաքվում ու մարմինները տանում դնում էին աշտարակների վրա, որ իրան-իրան
մարմինը այդտեղ մաքրվի, արևի տակ վառվի, կենդանիները հոշոտեն, ու հետո սափորի մեջ են
դնում ու դնում խորշի մեջ: Այդպես էին նում, որ տարերքներից ոչ մեկը չպղծեն:
Զուգահեռաբար
կառուվել են չորթագեր առանց հավելյալ կառույցների ու նաև հավելյալ կառույցներով քրմերի
համար, կամ մոխիրները պահելու:
Կար
երեք սրբազան կրակ. քրմերի կրակ, զինվորականների ու բնակիչների: Ենթադրաբար կար պաշտոնական
ու ժողովրդական պաշտամունք: Հենց ժողովրդական պաշտամունքի կառույցի տեսակը Սասանյան
Իրանում կոչվել է չորթագ- “չորս կամար”: Սա քառակուսի, վրան կլոր գմբեթով տաղավար է,
քարից ու չորս մույթերի վրա հենվող կամարներով, որում սուրբ կրակն էր վառվում: Ենթադրվում
է, որ չորթագում կար, փակ տարածությունը, ուր կրակը պահվում էր: Տեսքը չոր-թագերի շատ
խիստ է, զարդաքանդակի ոչ մի հետք չունեն: Չափսերը տարբեր են. 5x5մ-ից 25x25մ: Որոշ դեպքերում
ունենում էին շրջանցող սրահ, որը կապվում էր ներքին տարածության հետ կամարներով: Չորս
կողմերից կարելի է պտտվել: Չորթագերի ձևերը նման են Խատրայի ու Կուխ ի Խոջայի պարթևական
տաճարների տեսակին, այն տարբերությամբ, որ այստեղ փակ ցելլայի փոխարեն բաց տաղավար
է, իսկ թաղերի փոխարեն գմբեթ տրոմպերի վրա:
Կային
սրբարան-հրապարակներ որ ամբողջական քարից էին արվում: Քարե սրբարանները աքեմենյան (Նախշ ի Ռուստամ,
Պասարգադ) ավանդույթ են, որ հանգչում են աստիճանաբար
Սասանյանների ժամանակ: Սրբարանի վրա փոքրիկ փոսիկ էր լինում, ինչից եզրակացնում են,
որ սրանք նվիված էին ջրի պաշտամունքին: Սրանք պատկերվում էին ռելյեֆներում ու մետաղադրամների
վրա:
Այս ժամանակ
քրիստոնեությունը պաշտոնապես օժանդակվում է: Հայտնի է մի եկեղեցի Կտեսիֆոնի արևմտյան
մասում: Սրա տակ մեկ այլն էլ են հայտնաբերել, որ անավարտ է մնացել:
Խիրայի
երկու եկեղեցիները նույնպես 6դ են, կավից են, եփած
աղյուսի որմնասյուներով, թրծած աղյուսով էր ամրացված հատակը: Մի ոչ բարձր պատնեշով
առանձնացվում էր ետևի ավելի փոքր մասը կանանց համար: Բոլոր այս կառույցները թաղավոր
բազիլիկներ են: Խիրում մեկը միանավ է, մյուսը եռանավ: Հավանաբար երկթեք են եղել:
Պարսում
Անահիտի սասանյանների պապենական տաճար կար, որտեղ քրմեր են եղել նրանք, ու հետո էլի
շարունակել են քրմեր լինել: Համատեղել են սասանյանները աշխարիկ ու կրոնական իշխանությունները:
Անահիտը բացի բնության աստված լինելուց նաև ռազմի աստվածուհի է եղել ու թշնամիների
գլուխները բերել են նրան, որպես զոհաբերություն:
Ռելյեֆների
վրա նշվում է, թե շահնշահը ինչպես է ինքն իրեն անվանում, նկարագրում: Շապուհը ոչ միայն
Իրանի այլ նաև ոչ իրանական տարածքների շահշահ է անվանում իրեն:
Կաաբա
Զարդուշտի նեքևի պատվանդանին երեք կողմերից արձանագրություն է արվել, ուր Հռոմի դեմ
ունեցած Շապուհի երեք
պատերազմների մասին է: Գրված է այն մասին, թե ինչ պաշտոններ են եղել: Շապուհն ասում
է, որ իրենք հրամայել են հիմնել փառքի տաճար “Շապուհ”-ը (իրենց
հոգու հիշատակի համար կրակի տաճարներ են սրանք), մեկը թագուհիների թագուհու համար,
մեկն էլ Հայասանի թագավորի համար: Ինչու Զարդուշտի վրա, որովետև Սասանյանների մոտ դա
հիմունքների տուն է համարվում, ուր պահել են ամենակարևոր կրոնի հետ կապված փաստաթղթերը,
Ավեստայի առաջին օրինակները: