Սասանյան վաղ ռելիեֆներ

Արվել են ժայռերի վրա, բազալտե ժայռաբեկորներ են մեծամասամբ: Մեծ մասը, 90%ը վաղ շրջանի են վերաբերվում 3-4դդ: Առաջին յոթ թագավորների ժամանակ մոտ 30 ռելյեֆ է արվել 80 տարվա ընթացքում: Բոլորը Պարսում են: Միայն վերջում Թաղ ի Բոստանում են արվել: Միայն Արտաշիր 1ինը երեք ինվեստիտուրայի տեսարան է պատվիրել: Առաջին վաղագույն ռելյֆները Փիրուզաբադից են, դրա պալատից ոչ հեռու գտնվող ժայռաբեկորին էլ են արված, ժայռին էլ:
Արտաիշիրը Ահուրամազդային իշխանությունն է ստանում: Վեզիրը հովհարը պահել է Արտաշիրի գլխին, ով գնդաձև թագով է, Ահուրա Մազդայի թագը մեռլոնի տեսքով է: Ահուրան նույնպես շահնշահի հագուստով է: Իրարից տարբերվում են միայն թագի ձևով: Գրություն չկա: Սակայն գրություններ երբեմն լինում են: Բոլոր շահնշահերը անհատական թագեր են ունեցել: Բարդ սիմվոլիկա ունեին թագերը: Մետաղադրամները հազարներով պահպանվել են: Դրանց վրա մանրամասն ամեն մեկի թագը պատկերվում էր ու տակն էլ անունն էր գրվում պատկերվողի, ու սրանցով  են թվագրությունը ճշտում: Որոշ ազնվականներ հարեցին Արտաշիրին ու դարձան առաջին, ազդեցիկ տոհմերը: Ու թագավորի հետևում էտ տոհմերն են պատկերվում. պարթևական ծագման Կարենները, Վարազներն ու Սուրենները: Սուրեններից մեկը սպանեց հայ թագավորներից մեկին որսի ժամանակ: Տոհմի ներկայացուցիչների գլխարկներին տոհմական յուրատիպ նշաններն են:

Երեք մենամարտի տեսարաններ կան Փիրուզաբադում, որոնցից մեկում Արշատաշիրը պայքարում է պարթև Արտաբանի հետ: Թեփուկավոր սաղավարտով է: Զինվորական հագուստով ու ժապավենով են բոլորը: Արտաշիրի նույնիսկ մորուքին էլ կա ժապավեն: Երկուսն էլ ձիու վրա են: Զրահապատ են բոլորը: Երկրորդում Շապուհն է խոցում պարթև ազնվականին: Երրորդում կարենյան ցեղից մեկը էլի պարթևի դեմ է պայքարում: Սրանք հնարավոր է, որ սիմվոլիկ պատկերներ են, հնարավոր է, որ իսկականից նման բախում, մենամարտ չի եղել:



Դարաբգերդի ռելյեֆներ. Արտաշիրի հաղթանակն է Գորդիան 3-րդի նկատմամբ: Սա այն ժամանակն է, երբ Արտաշիրն է շահնշահ, բայց Շապուհը արդեն գահի էր եկել, չնայած դեռ Նովրուզով հաստատված չէր: Գորդիանը Արտաշիրի ձիու ոտքերի տակ է: Կենտրոնում Արտաշիրն է ձիու վրա: Աջ կողմում երկու հռոմեացի ազնվականներ են, որ հաշտություն են խնդրում: Հռոմը տուրք է հետո վճարել Շապուհ առաջինին: Հռոմեական անմորուս զորքն է պատկերվել հռոմեացիների հետևում: Արտաշիրի հետևում պարսիկները: Շատ մանրամասն է հագուստի ձևը տրված, կան իշխանության ատրիբուտներ, զարդը սիմվոլիկ նշանակություն ուներ:

ՍԱՐԻ  Ի  ՄԵՇՀԵՏ

Եզակի տեսարան է: Որս-ինվեստիտուրայի տեսարան է: Առյուծների որսն է, Վահրամ երկրորդն է: Մի ձեռքով խոցում է առյուծին, պատկերված մյուս առյուծը արդեն տապալված է: Պատմողական բնույթի է: Եվ պրոցեսը, և արդյունքը ցույց է տալիս: Շարքում երկրորդ մարդկային ֆիգուրը թագուհուն է պատկերում, որի ձեռքից նա բռնած է: Որսը սիմվոլիկ նշանակություն ունի, որովհետև թագուհու ձեռքից չէր բռնի, եթե իսկական որս լիներ: Շորերն էլ որսի չեն: Առյուծը իշխանության հետ էր կապվում, վարազը հաղթանակի, այծը, խոյը խվարենայի հետ էին կապում: Այստեղ որսի տեսարանը իշխելու իրավունք ստանալն է պատկերում, ինվեստիտուրայի տեսարան է: Սասանյան որսի տեսարան մի հատ է, սա է, որ ռելյեֆ է, մյուսները ափսեների վրա են: Վահրամի թագը գունդ է թռչնի թևի վրա: Բազեն էր Վահագն աստծո խորհրդանիշը, ում հովանավորության տակ էր Վահրամը ու դրա համար թևերով էր թագը: