Ղեկավարների
հզորությունը արտահայտվում էր իրենց կառույցների ճ-պ մեջ: Ի դեմս սրանց այդ ժամանակների
վարպետների վարպետությունն ավելի մեծ փայլով է ներկայացված: Շատ յուրահատուկ են իրենց
կոմպոզիցիայով ու դետալներով: Բայց բոլորին բնորոշ է մոնումենտալությունն ու ծավալների
սիմմետրիան: Ինչպես պարթևականի դեպքում էր, գերակա դերը այվաններինն է, ինչը ավելի
է ընդգծվում իր կապով գմբեթավոր դահլիճին: Այվանում հասարակական ընդունելություններն
էին կատարվում, գմբեթավոր դահլիճում` մասնակի: Այս երկուսը առանցքային խումբ են կազում,
որ շրջապատված են լինում ավելի փոքր թաղային ու գմբեթային սենյակներով: Պալատների շուրջը
ընդարձակ այգիներ են և որսատեղիներ:
Պատերը հաստ են…: Պալատական համալիրները ուղղված
են լինում դեպի աշխարհի ծեգերը: Սկզբում գլխավոր այվանները ուղղված են լինում տարբեր
կողմեր, և միայն վերջնական շրջանում հստակ կողմնորոշում կա դեպի արևելք: Բնորոշ են
համալիրների հստակ կազմակերպվածությունը, մասսաների հավասարակշռվածությունը: Սակայն
դրանք համաձայնեցված չեն մարդու չափսերի հետ,
անմասշտաբ են: Պլանի կոնտուրները կարող են կրկնակի կամ նույնիսկ եռակի անգամ փոքրացված
լինել: Ճ-պ հաջորդական զարգացման մասին խոսելը բարդ է: Սկզբում ավելի հավաք են, ասկետիկ,
իսկ հետո տարածության մեջ ցրված են դառնում համալիրի կառույցները, ձևերը բարդանում
են, այվանը առանձնանում է: Կրակի տաճարը անխտիր մասն էր կազմում պալատական համալիրների:
Արտաշիրի
օրոք Հուրը հիմնվեց (Փիրուզաբադ) և Դարապգերտը, երկուսն էլ Պարսում են ու կլոր հատակագիծ ունեն:
Շապուհ 1-ը ավելի շատ քաղաքներ
է հիմնել: Անտիոքը նա իր անունով է վերանվանել գրավելուց հետո: Նվաճումները մեծ հարստություններ
են բերել: Երեք պատերազմ է վարել Հռոմի երեք կայսրերի դեմ: Ու համապատասխանաբար ռելյեֆներում
երեք կայսրերն էլ պատկերվել են: Խոսրով 2 Փարվեսի ժամանակ Հռոմը չկար արդեն, Բյուզանդիայի
հետ է պատերազմել ու դրանք են արտահայտված իր ժամանակի պատկերումներում:
Շապուհը
հիմնադրել է Բիշապուհը էլի Պարսում: Պարսը նրանց օրրանն էր: Պարսում Իստահր քաղաքում
հայտնի Անահիտի տաճարն է եղել, ուր Սասանյանների նախնի քրմերը ծառայել են: Ու հետո
եկել են իշխանության ու կարողացել են հաղթել նաև պարթևներին: Էլամից հետո հաղթել են
պարթևական վերջին արքա Արտաբան 5-ին: Սասանյանների օրոք
քրմական ծիսական իշխանությունը իրենց ձեռքում է եղել: Շատ կարևոր է, որովհետև ճնշում
չի եղել հոգևորականների կողմից: Մի անգամ մի քուրմ` Կարտիրը, ում պատկերները սաս. ռելյեֆներւմ
կան Վահրամից իշխանությունը վերցրել է, բայց պարտվել հետո:
Բիշապուհը Անտիոքի գրավումից հետո է կառուցվել:
Մեծամասամբ այդտեղից բերված գերիների ուժերով է կառուցվել: Մյուսը Նիշապուհն է, արևելքում
ինչ-որ ցեղերի հանդեպ հաղթանակից հետո է կառուցվել: Կենտրոնը Տիզբոնն է եղել և սա Տիգրիսի
ձախ ափին էր, իսկ դեռ հելենիստական շրջանից հիմնված Սելևկիան` աջ ափին:
Գուռը
կլոր հատակագիծ ունի, պարթևական ավանդույթի համաձայն: Երկու շարք դարպասներով: Մեջտեղը
ջրով լցված հոր է եղել: Կենտրոնական մասում են միջնաբերդը, պալատական կառույցները:
55.5x103.5 վրա
է Փիրուզաբադի Արտաշիրի 1-ինի համալիրը: Ուղղանկյուն է: Առաջնամասում
պատերը 1/2ի են, սենյակի կեսի չափ
են: Պլանը շատ հստակ է: Գլխավոր այվանը մեկն է, որը շրջապատված է ավելի փոքր թաղակապ
սենյակներով, որոնք դեպի այվանն են բացվում: Հետո գմբեթավոր դահլիճներն են: Դրանից
հետո բաց բակն է: Առաջին սասանյան պալատներից
է: Երեք գմբեթավոր քառակուսի դահլիճով է: Աստիճաններով կարելի է հասնել նեղ սրահ, որը
շրջապատում է կենտրոնական դահլիճը, թույլ է տալիս շրջանցել այն ու կամարներից նայել
բոլոր երեք գմբեթավոր սրահներ: Գմբեթների ծայրերին կլոր անցքեր են եղել: Պատերին նիշաներ
են եղել: Դռներն ու նիշաները եգիպտական երեսակալով են շրջանակված, որ փոխառնված է Պերսեպոլիսից:
Ներսում գիպսե դեկոր է օգտագործվել: Կրկնում է Պերսեպոլիսի դռների քիվերը: Գիտակցաբար
կրկնել են պերսեպոլիսյան որոշ մոտիվներ: Սաս. շեշտում էին էն, որ աքեմենյանների հետնորդներն
են, բայց դա այդպես չէ իրականում, որովհետև Անահիտի քրմերն են եղել: Ուղղակի ցույց
տալու համար իրենց հզորությունը այդպես էին անում: Ի տարբերություն աքեմենյան դռների,
այստեղինները մույթերի վրա հենված կամարներ են իրենցից ներկայացնում: Պալատի դեմը կլոր
ջրավազան է եղել: Սիրվիստանի պատը 5դ է, 36x41.5 վրա:
Գմբեթավոր դահլիճի չափերը 13x13 է: Ոչ թե այվանը այլ
կենտրոնական գմբեթն է գերիշխում, որը ոչ թե նախկինների նման կառույցի կորպուսի մեջ
է, այլ դրանից բավականին բարձրանում է: Գմբեթին լիքը լույսի անցքեր կան, և գմբեթը տրոմպերից
ատամնավոր քիվով առանձնացված է: Գոնե պատերը բարակում են այստեղ, գմբեթը աղյուսով է
ի տարբ. Փիրուզաբադի: Մոտ 5 մետր են պատերը: Բավականին
լավ է պահպանվել: Թաղակապ դահլիճներում օգտ. են կամարներ սյուների վրա, պատերի տակ:
Դրանք կոնտրֆորսերն են: Այվանի ետևում դահլիճն է: Այստեղ կարևոր տեղ է զբաղեցնում գմբեթով
դահլիճը: Այվանները հասարակական ընդունելությունների համար են եղել: Գմբեթավոր դահլիճները
առանձին ընդունելությունների համար են եղել: Բնակելի մասը պալատից լրիվ առանձին էր
լինում: Դահլիճի կողքից, ձախից էլ այվան կա: Սերվիստանի պալատը անմշակ քարից է, գմբեթը
աղյուսից է ու ավելի թեթև: Գմբեթը օվալաձև է:
ՏԻԶԲՈՆ
Լինելով
դեռ պարթևների մ-ք սասանյանների ժամ. էլ մ-ք է մնում: Տիգրիսի վրա էր: Գետը հունը փոխել է հետո: Տակ ի
Կիսրան Խոսրով Անուշիրվանի ժամանակ է կառուցվել: 5-6դդ են թվագրվում: Երբ Խոսրովը գրավեց
Անտիոքը այն վերաբնակեցրեց ու Վեհ Անտիոք անվանեց: Տիզբոնի հիմնական պալատը 105x117 վրա է: Ամենամեծ այվանն է այստեղ,
թռիչքով ու բարձրությամբ: Հատակագծում տարօրինակ է, պարզունակ: Կազմությունը. մի մեծ
այվան, երկու թաղակապ դահլիճներ, երկու քառակուսի դահլիճ գմբեթով, միջանցքներ, մի շարք
թաղակապ դահլիճներ հետևում: Այվանի կամարակապ-թաղի ետևում դուռն է, ինչպես միշտ է լինում:
Վերևում 1մ է հասնում այվանի պատի
հաստությունը, ներքևում այն հաստանում է: Հարկաբաժիններով է ֆասադը, խորշերով ու որմնասյուներով
ձևավորված: Պարսից էին սասանյանները, բայց ադմինիստրատիվ կենտրոնը Միջագետքում էր,
սա հետաքրիր է: Բայց Պարսում էին թագադրվում: Ամեն հաջորդ թագավորը իր թագադրությունը
Նովրուզի ժամանակ էր անում: Թագավորները սովորություն ունեին կրակի հիշատակի տաճար
կառուցելու իրենց համար:
Իրաքի
տարաքում է Տիզբոնը հիմա: Ինչ-որ չափով վերակառուցված է: Բոլոր սասանյան պալատները
այգիներ ու ջրավազաններ էին ունենում, և նաև արգելոց-որսատեղի: Արձանագրություններում
դեկորի մասին են ասում: Ներսում պատերը խճանկար են ունեցել: Հատակի խճանկարը հռոմեական
ազդեցություն է: Այստեղ Խոսրով 1-ի կողմից Անտիոքի գրավումն
է պատկերվել: 651թ
արաբները երբ գրավեցին հայտնվեցին արաբական աղբյուրներ, ուր Տիզբոնի խալին է նկարագրվում,
որի վրա գարնան զարթոնքն է պատկերվել, ու խալու մեջ մարգարիտներ են եղել: Խալին զինվորների
միջև են բաժանել: Պարսկ. գործվածքները բյուզանդիայում էլ հարգի են եղել:
ԲԻՇԱՊՈՒՀ
3դ 2-րդ կես: Շապուհ առաջինի ժամանակ կառուցվեց:
Հիմնադրվել է Հռոմի նկատմամբ տարված հաղթանակների առիթով: Անտիոքից շատ վարպետներ են
բերել: Կառուցել են սիրիացի գերիները: Ունի ուղղանկյուն հատակագիծ, հիպոդամյան են փողոցներ:
Դեպի կիրճը գնացող մասում միջնաբերդն է եղել, միջնաբերդից ներքև` կիրճի մոտ ինվ. տեսարանով
ռելյեֆները: Հռոմ. ճ-պ ազդեցություններ կան: Երկու հուշասյուն է եղել, մեկին Շապուհի
արձանն է կանգնեցվել 8մ բարձրությամբ, մյուսին`
Ահուրամազդայի: Սրանք չեն պահպանվել: Բիշապուհից ոչ հեռու մի քարանձավում նա է թաղված
եղել ու այստեղ էլի նրա արձանն է եղել 7մ բարձրության ու սա է պահպանվել: Ավելի ուշ
Նիշապուհն է կառուցվել, այստեղ պալատներ չկան:
Սա
Փիրուզաբադի հետ նույն ժամանակ է կառուցվել, բայց խիստ տարբերվում է կոմպոզիցիայով
ու դեկորով: Չկա կոմպոզիցիայի ամբողջականություն ու սիմետրիա: Պալատը խաչաձև է ու շատ
մեծ: Պատերը մինչև 8մ հաստություն են ունեցել:
Մեջտեղի քառակուսի դահլիճը գմբեթով է ծածկված եղել: Շրջանցող միջանցք կա: 64 խորշեր են արվել խաչաձև դահլիճի բոլոր պատերին, գիպսե
դեկորով բոլորը զարդարված: Ցրված է պալատական համալիրը:Ներքին բակ կա, կրակի տաճար,
որի համար պետք է իջնել, փոսի մեջ է որովհետև: 4 միջանցիկ մուտք է ունեցել խաչաձև դալիճը, որ դուրս
են եկել դահլիճը շրջանցող միջանցք: Ներկվել է գիպսե դեկորը: Մարմարի տեսք են տվել ներկելով
բացի վառ գույներով ներկելուց: Այվանը հետաքրիր է նրանով, որ ոչ թե նախամուտքի դեր
է կատարում, ինչպես մյուս տեղերում, այլ լրիվ ինքնուրույն տարր է հանդես գալիս որպես:
Այվանի հատակին խճանկարներ են արված եղել: Արվել է պատի երկայնքով П-ձև: Գետնին արվող խճանկարը միանշանակ ավանդույթներ
չունի Պարսկաստանում և Հռոմից է եկել: Կան երաժիշտներ, պարուհիներ, քրմուհիներ, որոշակի
ատրիբուտերով, Նովրուզի ու Միհրագանի տոների առիթով են արվել: Միհրագանի տոնը աշնանային
գիշերահավասարի օրն էր տոնվում, բերքահավաքի տոնն է սա: Խատրայի կանանցով ռելյեֆի ժապավենների
նման բաներ կան որոշ տեղեր: Թեմատիկայից կարելի է ենթադրել, որ այվանը կերուխումի համար
է կիրառվել: Այվանի ետևի աստիճաններով իջնում ենք ոչ մեծ գմբեթավոր սրահ: Սա կապված
է կրակի տաճարին , որը գետնի մեջ է 7մ: Այն ունի հարթ տանիք, որը հենվում էր քարե կոնսոլների
վրա, որոնք ցլերի տեսք ունեին: Կրակի տաճարն ու այվանը ավելի շուտվա են, քան խաչաձև
դահլիճը: Մոզայիկան, մշակած քարը, քաղաքի պլանավորումը խոսում են շինարարության մեջ
հռոմեական զիվ. գերիների մասնակցության մասին:
ՂԱՍՐ Ի ՇԻՐԻՆԻ ՀԱՄԱԼԻՐԸ
Խոսրով
Փարվեզի օրոք է կառուցվել 590-628թթ: Շիրինը նրա կանանցից
է եղել: Նրա կանանցից երկուսը քրիստոնյա են եղել: Շիրինն ու Մարիամը, միաբնակ քրիստոնյաներ
են եղել: Սա հանգիստ է ընկալվել: Երբ Խոսրովը խաչը գերության է առնում, տուփի մեջ դրված,
ապա նա դա այդպիսով որպես սրբություն է բերում երևի կանանց համար, կամ համայնքի, որովհետև
քրիստոնեությունը Իրանում շատ տարածված է եղել: Գերիները, որոնց կազմում շատ էին սիրիացիները
օրինակ քրիստոնյա են եղել: Մեծ համալիր է 372x190մ: Պալատական այգին շրջապատում էր
ողջ կառույցը: Այգին պարիսպներ ուներ, որ միևնույն ժամանակ ակվեդուկի դեր էին կատարում:
Համալիրը 8մ բարձրության հարթակի
վրա էր և երկու պանդուսներ ուներ դեպի հարթակ տանող: Այգու խորքում Չոր-Կապու պաշտամունքային
կառույց կար, որը գմբեթավոր, կրակի տաճար է երևի: Առանձին կար ամրոց զինվորների համար
նախատեսված` Կալայի- Խոսրովուն: Ղասր ի Շիրինը Իրանի ու Իրաքի սահմանին է, որտեղ որ
Բեհիստունի արձանագրությունն է, Իրանի կենտրոնում, այդտեղ է կառուցվել: Մեծ բաց բակ
է սկզբում: Սասանյանների վերջում արևելք են ուղղվում այվանները: Այվանի մեջի սյուները
պատից մի քիչ հեռու են, կլոր են, զարդարված են գիպսե դեկորով, կոնտրֆորսի դեր ունեն:
Հետո գմբեթավոր դահլիճն է, հետո ներքին պերիստիլային բակը: Հետո մի շարք ներքին բակեր,
որոնց շուրջ բնակելի կառույցներ են: Երևի հետևում կանանց համար առանձնացված մասն էր:
ԽՈՐԿՈՒՐԻ ՊԱԼԱՏ
Շահնշահերի
պալատներից բացի ազնվականների, իշխանների պալատներ կային: Սա ազնվական է կառուցել:
Այվանը արևելք էր ուղղված: Ձգված է արևելքից արևմուտք, կողքը քառակուսի այգի է, քարավանսարա
է եղել` իջևանատուն: Դեմը երկար ավազան է ծառուղիով, որը տանում է դեպի պալատը:
ԴԱՄԳԱՆԻ ՊԱԼԱՏԸ
Այվանը
եռանավ է, որից հետո գմբեթավոր դահլիճն է: Գիպսե դեկորը շատ է: