Մարական դամբարաններ

Մեզ են հասել դամբարաններ որոնք փորված են ժայռերի մեջ ու որոնց հիմքով որոշ չափով կարող ենք դատել նաև այն ժամանակվա բնակելի տների մասին: Սրանք կրկնում են բնակելի տների ձևը, ֆասադում պորտիկից են բաղկացած, որից ետ մեկ կամ մի քանի սենյակներն են:


Սակկավենդի դամբարանները ուղղանկյունաձև խցեր են, 2 զոհասեղանով, աղոթող ֆիգուրների պատկերումներով վերևում, ճակատին, որոնք մեկը մյուսից մեծ ու փոքր են ու կանգնած են զոհասեղանի մոտ:

Ֆահրիկա և Սեհնե ժայռափոր դամբարաններ – ուղղակյունաձև փորվածքներ են: Առանձին կանգնած 2 սյուներով: Վաղ շրջանում սյուները առանձին են եղել, հետո պատին կպել, դառել են որմնասյուներ: Ի տարբերություն մյուսների Ֆահրիկայի ներքին սենյակը ֆասադային պատ չունի, պորտիկը մեծ նախասրահի է վերածված, որը ֆասադային մասում ունի 2 սյուն, և ևս երկուսը խորքում: Սրանք պորտիկը առանձնացնում են թաղման խցից: Գետնին երեք փոս կա թաղման համար, որոնք ժամանակին քարե սալերով են ծածկվել: Սյուները դորիականի նման են:
Սեհնեի մուտքի մոտ թևավոր արևային սկավառակի  ռելյեֆը կա, ինչը լայնորեն տարածված էր Հին Արևելքում: Մյուս դամբարաններից սա տարբերվում է բարդ պլանավորմամբ: Ներսում մի աստճանավանդակ կա, որ տանում է ներքևում գտնվող գլխավոր թաղման սենյակը:

Դուկան  ի  Դաուդ – Սա առավել մոնումենտալներից է: Բարձր արհեստականորեն հարթեցված ժայռի պատի մեջ փորված է խորը պորտիկը: Նախկինում այն երկու սյուներով էր, որոնցից միայն հիմքերն ու խոյակի մնացորդներն են մնացել: Ժայռի հարթեցված պատի վրա, պորտիկից ցած մի մարդու ֆիգուր կա էլամական հագուստով ու իրանական գլխարկով և սուրբ ճյուղերի փնջով ձեռքին: Հավանաբար սա թագավորական դամբարան է: Բոլոր դամբարանները 7-6դդ են: Պատին կպած սյուները կոնստրուկտիվ առումով ավելի նշանակալի են, ավելի մեծ ծանրություն են կրում, և այստեղ դրանք այդպիսին են:
Կան ևս երկու ժայռափոր դամբարաններ, որ ասորական տարածքների վրա են արվել: Կուրխ ու Կիչում սյուներն արդեն բավականին մոտ են կանգնած պատին, թեև դեռ ազատ կանգնող են:


Այս ամենը ազդեց աքեմենյան Իրանի ճ-պ վրա: Մարական ավանդույթների վրա է կառուցված Դա ու Դուխտարը, որը պատկ. է Կյուրոսի նախնիներից մեկին: Երկու խցերից մեկը ավելի հին է: Հատկանշական են պրոտոիանական խոյակները: Սյուները կիսով չափ դուրս են գալիս ժայռից: Աքեմ. ժայռափորներում մարական ժայռափոր պորտիկը փոխարինված է դրա գոռելյեֆային պատկերմամբ և կիսով չափ երևացող սյունը սյան գոռելյեֆային պատկ. դեր է խաղում: Սա ավելի ամրություն էր հաղորդում ու արագացնում գործը: Թագավ. դամբ ֆասադները ահռելի մեծությունների են հասնում և իրար շատ նման են, որովհետև բոլորը կրկնում են Դարեհ 1ինինը: Աք. ավելի շքեղ ու հարուստ են քան մարականները: Բոլորը մոտ 20մ բարձրության վրա են փորված և ժայռի մեջ խորացած խաչի տեսք ունեն: