Մարական արվեստ

Մ.թ.ա. 8-6դ 1-ին կես, Մարաստան պետություն (Мидия, Медия), ներկայիս Իրանի կենտրոնական տարածքները, Հանգմադա մայրաքաղաքով: Չի պեղվել, քանի որ բազում մշակութային շերտերի տակն է մնացել, հիմա էլ ժամանակակից քաղաք է վրան կառուցված:
Ամրոցների մասին իմանում ենք ասորական հարթաքանդակներից: Կիակսար թագավորի օրոք (625-585) Մարաստանը Բաբելոնի հետ ուժերը համատեղելով կործանեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն 612թ.: Նրան հաջորդեց Աստիակեսը (585-520), ում Խորենացին հիշատակում է “Տիգրան և Աժդահակ” պատումում:


Կիակսարի ժամանակներում մեծ նվաճումներ են արվում մինչև Փոքր Ասիա և այլուր: Իսկ Աստիակեսը արդեն հզոր պետությունում սկսում է ներքին բարեփոխումներ անել, ինչից իշխանները դժգոհում են: Ըստ Հերոդոտոսի նա որդի չուներ, նրա աղջիկը ամուսնացավ Կյուրոսի հոր հետ ու այդպիսով հաստատվեցին Աքեմենյանները:
Քիչ տեղեկություններ կան մարական ճարտարապետության մասին: Իմանում ենք միայն պատմական աղբյուրներից: Դահլիճները սյունազարդ են եղել, նախորդելով Աքեմենյան նույնատիպ կառույցներին: Աքեմենյանների իշխանության ժամանակ մարերը հատուկ տեղում էին, կարևոր էին: Էթնիկ առումով նրանք մոտ են պարսիկներին:
Շինությունները հիմնականում լինում էին պաշտպանիչ, պաշտամունքային ու բնակելի տիպի: Բնակելիներում լայնորեն կիրառել են հում աղյուսը ու ծառը, ինչը այստեղ շատ էր: Արել են փայտից ծածկեր սյուների վրա, դեկորում գույն կար: Պալատական կառույցներում քարը մեծ տեղ ուներ: Գրավոր աղբյուրներից հայտնի է, որ մարացիները ապրում էին լավ ամրացած բնակելի կետերում, ուր ունեին բազում կից տնտեսական նշանակության կառույցներ: Կային բազում այգիներ, շատ էին խաղող աճեցնում, ջրամատակարման ցանցերով ջուրը մեծ ջրանցքներից բերելով:
Սարգոնը մի տեղ հիացմունքով նշում է նրանց քաղաքների մասին, ասելով, որ դրանք շրջապատված էին մի կամ երկու պատերով, աշտարակներով, խորը ջրանցքով դրանց դեմը և բանտախցերով ներսում: Եվ պատերը, և աշտարակները վերջանում էին ատամներով:


Հերոդոտի վկայությամբ Էկբատանը շրջապատված է եղել յոթ աստիճանաբար մեկը մյուսից բարձր պատերով, որի վրայի ատամները ներկված են եղել տարբեր գույներով: Էկբատանի ամրոցները ընդարձակ ու շքեղ էին, փայտից: Բարձր սյուները ծածկվում էին կիպարիսով ու մայրիով, և զարդարվում էին ոսկե ու արծաթե թիթեղներով: Բնակելի տները անում էին հում աղյուսից, իսկ պորտիկի սյուներն ու ծածկը` փայտից: Իսկ քաղաքից դուրս աշտարակաձև շենքեր էին կառուցվում 2-3 հարկանի, լուսամուտների ու դռների փայտե երեսակալներով, վրանածածկ տանիքով: