Շապուհ 1ինի
ինվեստիտուրան Ահուրամազդայից և հաղթանակը: Ահուրամազդան ձախից Շապուհը աջից
ձիերի վրա են: Ձիու սմբակների տակ երկու ֆիգուրներ են` Ահրիմանը Ահուրա Մազդայի ձիու
սմբակների տակ: Շապուհինի սմբակների տակ` Գորդիանը: Մեջտեղում, Շապուհի առաջ ծնկի է
եկել Փիլիպոս Արաբացին: Հաշտություն է խնդրում: 243թ է թվագրվում:
Հաջորդը
մեծ ռելյեֆ է: Երեք հռոմեական
կայսրերի նկատմամբ հաղթանակն է: Մեկը 243թ,
հետո 256թ, և 260թ, երբ Վալերիանոսը գերի է ընկնում:
Կենտրոնում Շապուհն է ձիու վրա երեք կայսրերի հետ միասին: Շապուհի հետևից շարքով ազնվականներ
են:
Ձախից ազնվականներն ու ձիավորներն են (վերջիններս ամենաներքևում): Չորս ռեգիստրից է բաղկացած ռելյեֆը, աջում գերիներն են, շղթայով
կապված են: Երկրորդ տեսարանում նույն գաղափարի շուրջ երկու ռեգիստր է, առանձին պատկերներ
քառակուսի շրջանակների մեջ են տրված: Աջում հռոմեացի ազնվականներ ու զինվորներ են:
Ձախում Շապուհի վեզիրներն ու ազնվականներն են: Կենտրոնական տեսարանում Շապուհն է, ձիու
վրա է ծնկի է եկած Արաբացին, սմբակների տակ Գորդիանն է: Այստեղ է և Վալերիանոսը: Հանճարը
կամ Նիկեն պսակ է դնում թագավորի գլխին, օծում է նրան: Թագը էլի գունդ է, բայց ներքևում ատամնավոր, մեռլոնի
նման կրող մի բան է, մազերը գանգուր են: Նրան մոտ Վալերիանոսն է, նրա ձեռքից բռնած
է Շապուհը, ցույց տալու համար, որ գերի է, առևանգված է Վալերիանոսը: Նույնիսկ Շապուհի
կոշիկից կապված ժապավեն կա: Բազալտին շատ լավ ծալքերը արել են, թանկարժեք մետաքսը պատկերել: Բիշապուհից ոչ հեռու քարանձավն էր, ուր նա թաղվել
է Շապուհը: Այստեղ ոտքերը չկան կլոր քանդակի, որը 7մ է, կոշիկները կան կապիչներով, ձեռքերը կոտրված են:
Թագի գունդը պոկված է:
Երկու
ռելյեֆ ներկայացնում են Վահրամ
1ինի ինվետիտուրան Ահուրամազդայից: Սասանյան ռելյֆներից լավագույններից
է: Մոտ 5մ բարձրություն, 10մ երկարություն ունի: Ձիերի վրա են: Վահրամը աջից է, ժապավենով
օղակով շնորհվում է իշխանությունը Ահուրամազդայի կողմից: Ձիու սմբակների տակ տապալված է ինչ-որ մեկը, բայց
հռոմեացի չի, Վահրամը չի պայքարել հռոմեացիների դեմ: Սիմվոլիկ ինչ-որ թշնամի է պատկերում,
որին նա կհաղթի ինչպես Ահուրա-Մազդան Ահրիմանին,
կամ էլ երևի ներքին գահակալական պայքարներում հաղթանակն է պատկերված այսպես:
Վահրամի հաղթանակը ապստամբած
Ոմիզդի նկատմամբ:
Որմիզդը Շապուհի որդին է, Վահրամը թոռն է: Մոգպետ Կարտիրը մեծ իշխանության էր հասել
Վահրամի ժամանակ: Այստեղ երկու ռեգիստր է: Որմիզդը արևելյան երկրների թագավոր է եղել,
ու այնտեղից շատ ավար է բերում Վահրամը, թուրը ձեռքին է, ֆրոնտալ, նստած, մյուսները
պրոֆիլով են: Վահրամի ձին պոչիկով, ժապավեններով, պոմպոններոն բերվում է ներքևի ձախ
ռեգիստրում: Որմիզդի գլուխն է ներքևի աջ ռեգիստրում մեկի ձեռքին դեպի վեր, դեպի Վահրամը
ուղղված: