Առաջին
ռելյեֆը Արտաշիր 1ինի ինվ. տեսարանն է Ահուրայից: Միաժամանկյա է Փիրուզաբադի ինվ.-ին: Կանգնած
են, ոչ թե ձիերին նստած ի տարբ մյուսների: Ձախից Արտաշիրն է գնդաձև թագով: Շապուհն
է ետևում ու կարենյան ցեղի մի ներկայացուցիչ: Գլխարկներին նշաններ կան, որ ցույց են
տալիս նրանց ազնվական պատկանելությունը: Օղակն է ժապավենով կապված փոխանցվում Ահուրայից:
Ժապավենը եթե կապված է, ուրեմն նշանակում է, որ դա թագավորական է: Աջից Ահուրան է:
Նույն հագուստով են երկուսն էլ: Ժապավենը կոչվել է պատիվ պարսկերենում: Ահուրայի հետևի
մասում սյան նման բան է, առանձին սենյակ է, երկու կանայք են այդ ճ-պ ձևավորման մեջ:
Հավանաբար Արտաշիրի մայրն ու կինն են: Թագուհին` մայրը, կին-քույրը` առաջին տիկինը,
թագուհիների թագուհին: Թագուհու գլխարկը թռչնի, արծվի գլխի ձևով է վերջանում:
Հաջորդը
այս ինվեստիտուրայից ձախ Մոգպետ Կարտիրի
ռելյեֆն է: Նա կրոնական գործիչ է եղել, Շապուհի
օրոք, հետո Վահրամ 2-ի օրոք ավելի կարևոր
է դարձել: Վահրամի վրա մեծ ազդեցություն ուներ: Իր ձեռքին վերցրեց կրոնական իշխանությունը
Վահրամի ժամանակ: Նա սկսել է գործել դեռ Արտաշիր 1 ժամանակներից ու իր շնորհիվ է, որ
զրադաշտ. պետ. կրոն դարձավ: Վահրամը Շապուհի թոռն էր, ու 14տ Կարտիրի միջամտությամբ նա գահին եկավ: Ներսեհի օրոք
սասանյանները էլի և աշխարհիկ, և հոգևոր իշխանությունները վերցնում են իրենց ձեռքը:
Վահրամի “որս-ինվեստիտուրայի” տեսարանում էլ կա Կարտիրը, ուր Վահրամը հարսի ձեռքն է
բռնած: Որոշ տեղերում Կարտիրն է ինվ. տեսարանում օղակը Վահրամին տալիս: Ավեստայում
նրա շնորհիվ կրոնական ռեֆորմներ են արվել զրադաշատականությունը հաստատելու համար: Ցուցամատը
առաջ ցցած է, և սա երկրպագության ժեստ է: Պահլավերեն են գրությունները, որը միջին պարսկերենն
է: Նա ի տարբ. մյուսների անմորուս է պատկերվում, հաճախ գնդիկավոր վզնոցով, որ երևի
քրմական ատրիբուտ է և գլխարկին նշան ունի: Նախշի Ռաջայում են այս բոլորը, մի տեղ են,
տարբեր քարերի վրա: Կարտիրը ամենառաջին ռելյեֆի քարին էր, դրա ձախ մասում:
Շապուհի ինվ.
Ահուրամազդայից:
3-4դդ են բոլորը: Աջում Շապուհ 1ն է: Տարբերվում են միայն թագի ձևերով: Ձիերի վրա են:
Ձիերի շարժումը զգացվում է: Ծածանվում են ժապավենները, անդրավարտիքի ծալքերը պարտադիր
վարպետորեն պատկ. են, մանրակրկիտ տրված են ձիու հարդարանքը, մազերը:
4րդ ռելյեֆում Շապուհն
է ձիու վրա, նրա 4 որդիները իր ետևից,
թագուհին, հետո նույնիսկ եթե տեղ չկա հետևներում ազնվականներին պատկերելու եռանկյունիների
մեջ կարենների, սուրենների և այլ թագավորին մոտ կանգնած ազնվականների կիսանդրիներն
են անում: Ամեն ինչ մանրամասն է: Մազերը գանգուր: Ազնվականներից մեկը հովհարն է բռնած:
Նրա գլխարկին իր տոհմի նշանն է: Մյուսները ձիու վրա չեն: