Նախշ ի Ռուստամի ռելիեֆները

8 ռելյեֆ կա սասանյան շրջանի: Սրանց միջից ամենավաղը ինվ. տեսարանն է: Այստեղ, այս ժայռերի մի հատվածում հարթեցված տարածք կա ռելյեֆի համար հավանաբար, որ հետո չի զարդարվել: Առաջինում Ահուրան ու Արտաշիր 1ին են ինվ. տեսարանում: Ձախում Արտաշիրն է, հետևում ծառան, հետո մի կարենյան: Արտաշիրի գլխարկը գնդաձև է: Արտաշիրի մորուքը օղակով կապված է: Ձիերի գլուխները իրար կիպ մոտեցված են: Երկուսինի սմբակների տակ ֆիգուրներ են: Ձիու հարդարանքի մաս են պոմպոնները, որ պարտադիր են ամենուր: Արտաշիրինի սմբակների տակինի գլխին ժապավեն կա կապված, մորուքով է, կլորավուն գլխարկով, ինչից իմանում ենք, որ Արտաբան 5-ն է, պարթևների վերջին թագավորը:
Դեմքով դեպի վար է: Ահրիմանն էլ Ահուրայինի տակ է: Նա պատկ. է վարազի ականջով, օձի մազերով, ինչպես սովորաբար: Ձիերը վահանակներով են զարդարված, Արտաշիրինի վրայի վահանակներին առյուծներ են: Երկու ձիերի կրծքներին գրություններ կան, գրված է, թե ով է պատկերված, գենեոլոգիան է տրված այսնքն, մյուսինի վրա գրված է, որ Ահուրամազդան է:  Ահուրայի ձեռքերին հաճախ բարեսմանը կամ բալասանի ճյուղերն են պատկերում ու այստեղ դա դուբինկայի, մահակի ձևով է:
Հաջորդում Վալերիանոսի նկատմամբ Շապուհի հաղթանակն է պատկերված: 256թ պատերազմն է, որը երկրորդ պատերազմն է Հռոմ հետ, երբ Վալերիանոսի հետ հաշտ. է կնքվել: Դեռ նա գերի չի բերել Շապուհի արքունիք: Ծնկի է եկած Վալ.: Ծածնվում են շորերը, թիկնոցը: Հետը հռոմեացի ազնվական է: Շապուհի թագը ատամնավոր է, մեռլոնային է տակից, որի մեջը գունդ է: Գլխարկը պատկերի մեջ տեղավորելու համար հստակ ուրավգծվող ռելյեֆին հատկացված հարթեցված ուղղանկյունին գլխարկի մասում գլխարկի ուրվագծով մի քիչ վեր է բարձրանում, ու ստացվում է, որ այդ հատվածը ընդհանուր շրջանակի ուրվագիծը խախտում է մի քիչ դեպի վեր: Շապուհի ձիու պոչիկը երկու ժապավենով է` վերևից ու ներքևից, հյուսված է պոչը, ինչպես սովորաբար լինում է: Կարտիրի պատկերը հետևում է, ցուցամատը դեպի վեր ցցած, կիսանդրիով:
Մյուսում Վահրամ 2ը արքունիքի անդամների հետ է: Սա նախկինից աջ է: Նրա երկու կողմից են արքունիքի անդամները: Թագաժառանգներն են, թագուհին, Կարտիրը: Գլխարկներին նշանները կան: Կարտիրը անմորուս է, ձախից երկրորդն է: Թագուհու գլխարկը առյուծի պատկերով է վերջանում: Վահրամ 2րդը կենտրոնում է, բոլորը նրա երկու կողմերից դեպի նա են ուղղված: Նա կանգնած է, թուրը ծայրով գետնին հենած, բազեի թևերով թագով է: Բազեն Վահագն աստծո մարմնավորումն էր, Վահրամն էլ համարվում էր, որ նրա հովանավորության տակ էր:
4 մենամարտի տեսարաններ կան: Մեկում Վահրամ 1ին ու 2րդ են: Հորիզոնական սեգմենտներով բաժանված են այս պատկ.: Տեսարանները մեկը մյուսից վեր են դասավորված: Ձիերի վրա են նստած, տեգերով են: Վահրամի ժամ., Միջին Ասիայի որոշակի տարածքների իշխանների դեմ են պայքարել: Չկա արձանագրություն: Սիմվոլիկ նշանակություն ունեն այս պատկերները, երևի զորքերն են պատկերվում ուղղակի որոշակի մարդկանցով խորհրդանշվող:
Որմիզդ 1ին ու 2րդն են մյուսներում: Կարենյանների դեմ են սրանք պայքարում: Վահրամին էին հարում սրանք: Ներսեհը` Շապուհի որդին, Վահրամի` Շապուհի թոռան դեմ էր: Էլի նախկինի պես երկու սեգմենտով են, ձիերի վրա: Կարենյանի ձին տապալված է, ինքը գլխիվայր ընկնում է: Թագավորի ետևը ծառան է, շտանդարտով, երկու պոմպոններով դրանից կախված, որը երևի իշխ. ատրիբուտ էր: Ու լիքը ծածանվող ժապավեններ:
Առանձին կա նաև Որմիզդ առաջինը կարենյանի դեմ: Հետևից էլի ծառան է շտանդարտով: Թագի ձևը մի քիչ ուրիշ է:


Ներսեհի ինվ. Անահիտայից: Ներսեհը արևելյան տարածքների թագավորն է եղել: Պայքարում է Վահրամ 2ի դեմ: Ու ստանում է Անահիտից իշխանությունը, որովհետև այսպիսով նշում է, որ քրմական պաշտոնը վերադարձվում է թագավորին: Այս տեսարանը իրենց պապենական Անահիտային նվիրված Ստահրի տաճարի մասին է հիշեցնում սա, ուր իրենք քրմեր են եղել: Վահրամի օրոք Կարտիրն էր տալիս իշխանությունը: Անահիտան աջ կողմի վերջին ֆիգուրն է: Թագավորի թագի ձևը փոխված է: Անահիտի թագը ատամնավոր է Ահուրայինի նման: Ներսեհի թագը գունդ է, որը ներքևից կանելյուներով է զարդարված: Որմիզդ 2ը թագաժառանգն է ու նա է ամենաձախ մասում, գլխարկը ձիու տեսքով է վերջանում: Անահիտի շորը ծածանվում է, երկար նուրբ հագուստով է, որ գրկում է ոտքերը, ընդգծում է ֆիգուրը և սա պատկերագրական մանրամասն է, որ ափսեներին էլ կա: Սանրվածքը մանր հյուսերից է: