Էկբատանը
և Բաբելոնը մտնելով պարթևների կազմի մեջ ադմինիստրատիվ կենտրոններ էին մնացել, Սելևկիան
հելենիստական
մշակույթն էր ներկայացնում Արևելքում, Տիզբոնը (Տիգրիսի ձախ ափին) հետո Սասանյանների մ-ք
դարձավ: Աշուր հին
ասորական քաղաքը պարթևների ժամանակ դեռ շարունակում է գոյատևել ու ծաղկում է ապրում,
Խատրան զուտ պարթևական քաղաք է, ինչպես և Նիսան: Իրենց կողմից է հիմնադրված, ծաղկում
է մթ 1-2դդ: Առևտրական ուղիների վրա էր սա նաև ծիսական քաղաք է եղել, չնայած կոչվել
է նաև Շամաշի Խատրա սեմիտական աստծո անվամբ: Նաև Դուրա Եվրոպոսը Եփրատի ափին, Սելևկյանների
կողմից հիմնադրվեց, Մակեդոնացուց հետո: Հիպոդամյան հատակագիծ է ունեցել, այսինքն փողոցները
ուղիղ անկյան տակ են հատվել: Այս բոլոր քաղաքները վերջում հռոմեացիները գրավեցին 117թ մոտ, իսկ 260թթ սրանք բոլորը գրավվեցին Շապուհի կողմից: Խատրան ու
Աշուրը չբնակեցվեցին այլևս Շապուհ առաջինի գրավելուց հետո:
Պարթևական
քաղաքները այս դինաստիայի անկումից հետո կործանվեցին: Պարթևները կլոր քաղաքներ ստեղծելու
տենդենցներ ունեին: Կլոր պլանը հավանաբար գալիս է ասորական զինվորական ճամբարներից:
Քիչ ջանք ու նյութ էին ծախսում այսպես:
Սելևկիան
լինելով հելենիստական մշակույթի հզոր կրողը կառուցված էր հիպոդամյան սկզբունքով: Պարթևների
գոյության վերջին շրջանում ծաղկում էին Աշուրն ու Խատրան:
Էթնիկ
տարբեր տարրեր են ապրել: Երեք տարրեր են նկատվում` իրանական, սեմիտական, հունական:
Պարթևական
ամրոցաշինությունից են Չիլ-Բուրչ և Դուրնալի ամրոցները: Նիսան Աշխաբադից 18կմ հեռավորության վրա է: Ադմինիստրատիվ կենտրոն չի եղել
սա, այլ իրենց ոստանն է եղել: Հիմնական դամբարանն է այստեղ եղել և որոշ ծիսական կառույցներ:
Օգտ. է հիմնականում հում աղյուսը:
ՆԻՍԱ – Պեղումները սովետական շրջանից արել
են 46թ-ից: Երկու Նիսա են գտել. հին ու
նոր: Երկուսն էլ մթա2 դարում: Հինը բուն միջնաբերդն է, Նորը ամբողջական քաղաքն
է: Հնում կյանքը պարթևներից հետո չի շարունակվել, իսկ նորում մինչև ուշ միջնադար ապրել
են: Հինը Միհրդատակերտ էլ է կոչվում: Քառակուսի դահլիճ կա կամ քառակուսի սրահ, աշտարակաձև
կառույց, կլոր տաճար, “քառակուսի տուն”, ունեցել է պաշտպանական համակարգ:
“Քառակուսի տուն”ը թագավորական գանձարան
է եղել, Արշակունիների թանկարժեք իրերն են պահվել այստեղ: Տարածքը Յունեսկոն է պահպանում:
Պեղումների ղեկավարը Մասոն է եղել իր կնոջ` Պուգաչենկովոի հետ (ճ-պ): 60x60
վրա, ներքին պերիստիլային բակ ունի 38x38վրա
շրջապատված ուղղանկյուն սենյակներով: Երեք շին. փուլ է ունեցել: Առաջինում հաստ պատերն
են արվել: Հում աղյուսներ են կիրառել: Բոլոր սենյակները կոնսերվացվել են` սկզբում անկյունայինները
հետո մեջտեղինները: Զմռսվել են իրերը մեջը: Վերջին փուլում պերիստիլային բակի սյուները
վերացվել են ու նորից փոքրիկ սենյակներ են կառուցվել: Փղոսկրյա եղեջերագավաթները այստեղից
են գտել: Սյուներն էլ են աղյուսից արել:
Հաջորդ
կառույցը քառակուսի սրահն է: Սյուների համար հատուկ
կլորավուն աղյուսներ են արել, փնջաձև սյուներ են: Սյուների մեջտեղի աղյուսները լավ
թրծված չեն: 20x20 վրա, մեջտեղում 4 հատ փնջաձև սյուն: Ներսից բաժանված է եղել երկու հարկաբաժինների:
Երկրորդը կարմիր, ներքևինը` սպիտակ: Սյուներն էլ վրայից կավով են պատել կամ գիպսով
(ալեբաստր): Երբեմն գիպսը կավի հետ են խառնել ու գաջ են ստացել: Պատել են սրանցով ու վրայից ներկել:
Պատի վրա
խորշեր են եղել, որոցում մոտ 12 արձան է եղել: Շատ քիչ
բան է մնացել ու ընդհանուր պատկերացում կազմելը բարդ է: Զինվորական հագուստով տղամարդկանց
քանդակներ են եղել, և թափվող շորերով կանացի, որ հելենիստական ազդեցություն են արտահայտում:
Աստվածացված նախնիներն և Արշակունիների հովանավոր աստվածներն են եղել սրանք: Բոլորը
կավից են, վրայի շերտը մանրամասները ավելի լավ մանրահատիկ կավից է արվել: Վերջում ներկվել
են: Քանդակները արվել են փայտից կարկասով: Որմնասյուներ կան, խոյակներում կան հելենիստական
ոճով արված զարդամոտիվներ, օրինակ կորնթական: Օրդերային համակարգը օգտագործված է դեկորատիվ
նպատակներով: Ծածկը վրանային է եղել, հազարաշեն
թաղածածկով, որ վերևում բացվածք ունի: Հստակ փայտից է: Հայկական ժողովրդական ճ-պ մեջ
շատ հայտնի է: Այսպիսի ծածկեր Հնդկաստանում էլ կան: Կեղծ գմբեթի միտքն է սա տանում
ու կեղծ աստիճանաձև կամարի: Վրաստանում էլ կան: Հետո փայտը քար է դառնում: Եկեղեցիների
գրատներում ու գավիթներում են լինում հազարաշեններ երդիկով ու վրանածածկ (Սանահին, Հաղպատ, Հաղարծին): Սրանք 4 սյուների հենք են պահանջում:
Էս կառույցը գահադահլիճ է համարվում ու պաշտամունքային նշանակություն է ունեցել հավանաբար:
Մյուսը կլոր տաճարն է: Սա ունի 17 մ տրամագիծ ու 17մ բարձրություն: Բաժանված է եղել երկու մասի: Ունեցել
է շրջանցող միջանցք: Հենց կողքին աշտարակաձև կառույցն է 6մ պատվանդանի վրա, որի վերևի մասում կրակի բացօթյա զոհասեղան
է եղել: Աշտարակաձև կառույցը շրջանցող միջանցք
ունի: Սպիտակ ու կարմիր գույներ է ունեցել կլոր տաճարը, կլոր երդիկով: Կլոր կառույցի
մեջ էլ է կրակի զոհասեղան եղել ենթադրաբար: Կանոնիկ դեկորատիվ որմնասյուներով իրարից
բաժանվող խորշերի մեջ արձաններ են եղել: Երկու հարկաբաժիններ է ունեցել: Կանացի արձանները
դիմահայաց են, հունական հագուստներով:
Գտնվել
են մոտ 40 փղոսկրից եղջերագավաթներ
“քառակուսի տնից”: Երեք մասից են բաղկացած, մետաղից ինկրուստացիաներով. բրոնզից, ոսկուց,
արծաթից: Կան մեծերը ու փոքրերը: Բոլորը մ.թ.ա.
2րդ դար են: Մի մասը Աշխաբադի թանգարանում,
մի մասը Էրմիտաժում են պահվում: Ծիսական նշանակություն են ունեցել: Մեկ կամ երկու ծորակներով
են տակից: Գտնվելուց միանգամից փշրվել են: Մեծ մասի ներքևում գրիֆոնի պատկեր է (անգղառյուծներ), և սիրիններ` հուշկապարիկներ: Պրոտոմից
վերև ականթազարդ է շատ ռեալիստորեն: Վերևում` ֆրիզի վրա տարբեր տեսարաններ են լինում: Կան մի տեղ Օլիմպոսի
12 աստվածները, մյուսին Ապոլոնը մուսաների
հետ, մուսաները և Հեփեստոսը, Արտեմիսը նիմֆաների հետ, կան նաև Դիոնիսոսյան տեսարաններ:
Սրանք Էրմիտաժում են: Այստեղ գահի իրապաշտական պատկերումն էլ է հանդիպում: Պարուրաձև
փղոսկրյա ոտքով, աքեմենյան առյուծաթաթի տեղը ականթազարդով: Պարթևները հելենասեր են
եղել և այդպես գրել են “ֆիլելիններ”:
Կոտոշավոր
գրիֆոնը իրենից ավելի վեր ականթազարդով է: Արշակունիները դինաստիան աստվածացրել են,
օրինակ Տրդատը իրեն Հելիոս է անվանել մի գրությունում, Միհրի տեղն է դրել իրեն, կամ
համարել, որ նրանից է սերված: Այսինքն այս հիմքով կարելի է ասել, որ Գառնին համ էլ
Արշակունիներին է նվիրված:
Կնոջ
պրոտոմովն էլ կա:
Կան
դրամներ:
Երկու
հելենիստական քանդակները Նիսայից են: Մեկը “Նիսայի աստվածուհի” է կոչվում (լրիվ շորերով ծածկված մարմնով), մյուսը “Ռոդոգունայի պատկեր” է կոչվում (Միհրդատի դուստրը) Աֆրոդիտեի նման պատկերվող: Սրանք երևի բերված են կամ պատվիրվել
են: Վերջինը երկու մարմարից է. հագուստը մգից, վերևինը` բացից ու կոնտրաստ են ստեղծում:
Նիսայից
են նաև բրոնզե իրերը: Օրինակ սֆինկսի տեսքով բռնակը, փոքրիկ Աթենասի արձանը: Այսինքն
հելենիստական մշակույթը շատ տարածված է եղել:
Ռիտոնների
ձևը իրանական են, պատկերները` հելենիստական: Իրար ամրացված երեք մասերից են: Որոշների
վրա ֆրիզի վրա դիմակներ ու մարդկային դեմքեր են: Ականթազարդն է բնորոշ: Թևավոր կենտրավրոսի
պրոտոմովը կա Թուրքմենստանի թանգարանում: Կա թևավոր գրիֆոնովը, կենտավրոս մեջքին ֆիգուրով
պրոտոմ էլ կա:
Խատրան
այժմյան Իրաքում է: Բուն պարթևական ավանադույթով է այսինքն կլոր հատակագծով: Սասանյաններն
էլ ունեն կլոր հատակագիծ: Դա տեղական ավանդույթ է: Եռամաս պաշտպանական համակարգ է ունեցել.
մի պատը քարից, երկուսը աղյուսից, արանքը պաշտպանական հորով: Մեջտեղում պալատական ու
ծիսական կենտրոնն է:
Հին
ասորական Աշշուր քաղաքի ակրոպոլիսը պարթևական շրջանում կառուցվեց հին ասորական այդ
քաղաքի ծիսական կառույցների վրա:
Դուրա-եվրոպոսը կանոնավոր է, հիպոդամյան սկզբունքով:
Արևելյան մասում գետի ափին է պալատական կառույցը:
ԽԱՏՐԱ – Խատրայում չորս այվաններ են, մեկն
էլ Ամառային պալատը: Կլոր
հատակագիծ, երեք շարքից պարսպապատից պաշտպ. համակարգ ուներ: Ծիսական քաղաք է եղել,
շատ տաճարներով, բայց հիմնականում նվիրված էր արևի աստված Շամաշին: Պալատական և ծիսական
համալիրը մ. թ. 2 դ է թվագրվում մ.թ. 1-2դդ է ծաղում, մ.թ.ա. 3դ արաբների փոքր բնակատեղի է եղել:
Քարավանային ճանապարհների վրա է եղել: Հարթավայրային տեղանքի վրա է կառուցվել: Քաղաքային
պատերի ուրվագիծը նման է անկանոն բազմանկյան, որ ավելի մոտ է օվալին: Գլխավոր պատը
աշատարակներով է ամրացված:
Խատրայում
շատ կառույցներ կրաքարից են, քարի հանքը քաղաքից հեռու չի եղել: Քարե կառույցների,
պալատների ու գերեզմանների ավերակները համարյա ողջ բարձրությամբ պահպանվել
են:
Խատրայի
ամրոցը շատ հզոր էր, քարե ընդարձակ պարսպապատով: Երեք մեծ բակերի էր բաժանված դրա տարածությունը:
Ողջ բակերի մասը սալապատված է եղել, կամ այգիներով ու ավազաններով: Կազմված է եղել հիմնական կառույցը
երկու թաղակապ այվաններից, երկու հարկերում էլ սենյակներով: Պարթևական շրջանում մթ1դ սկզբում առաջ է գալիս ճ-պ կարևոր կառույցի ձև` այվանը: Բնակելի
ճ-պ հետ է կապվում սրա առաջացումը: Ներքին բակ ունի դեպի հյուսիս բացվող ուղղանկյունի
կառույց է, որի ֆասադը լրիվ բաց է ու առանձին ծավալով է ներկայանում: Ունի կամարակապ
ֆասադ անպայման, թաղածածկ կամ ուղիղ ծածկով վերևից: Հետո պարթևական ու հետո սասանյան
շրջանում դառնում է ճ-պ մեջ հատկանշական: Ծագումը Միջագետքի ու Իրանի տարածքի հետ է
կապվում: Շոգ ժամանակ պատսպարվելու համար էր: Դրա համար հյուսիս են ուղղված: Արև չի
ընկնում: Այվանները հետո դառնում են պալատական կառույցների ամենակենտրոնական ճ-պ. շեշտերից
մեկը: Ընդունելությունների սրահներ էին բնակելիի պարագայում, և պալատականում ընդունելության
դահլիճներ են դառնում, այսինքն պահպանում են իրենց նախկին նշանակությունը: Խատրայում
մեկը ընդունելության համար է, մյուսը բնակելի մասի վրա է ընկնում: Հետո ավելացրել են
էլի երկու այվան, բացի Արևի աստվածության տաճարից:
20մ է դրանց ընդհանուր
բարձրությունը, 15x30ի վրա: Պատերի հաստությունը`
3մ-ից ավելի է, ինչը թույլ է տալիս,
որ դրանցում աստիճաններ լինեն: Այվանը մի կամ երկու հարկանի կարող է լինել, ու դա կարող
է երևա հենց ֆասադից: Խատրան հիմա Յունեսկոն է պաշտպանում: Ի տարբերություն Աշուրի
ու Դուրայի, Խատրայում քարե, կրաքարի ճ-պ է: Տեղում եղել է այդ քարը որովհետև: Մթ.1դ Հռոմ ճ-պ ազդեցություն է նկատվում` օրդերային համակարգ
+ որմնասյուն:
Կարևորը
Խատրայի համար պալատի ետևի քառակուսի կառույցն է 25x25ի վրա մեջտեղում ցելայով ու շրջանցող միջանցքով: Այս
քառակուսին հենց Շամաշի տաճարն է եղել: Կրաքարից է: Սրա պատերն էլ քանի որ 3մ-ից ավելի հաստություն ունեին, դրա համար սրանց մեջ
էլ աստիճաններ կային: Վրան կա Արևային աստծո էմբլեման: Գլանաձև ծածկ են ունեցել և ցելան,
և միջանցքը:
Եռամաս
դարպասներ են եղել բակերում, դրանցից արահետները տարել են գլխավոր այվանները:
Խատրան
հետաքրքիր քանդակներ ունի ճ-պ դեկորի մաս որպես: Պատերին ամրացված են դիմակներ, որոնց
նշանակությունը դեռ պարզ չի: Կամարի վրա ռեալիստորեն արված մարդու գլուխներ են քանդակված:
Հնարավոր է, որ ղեկավարների գլուխներն են, կամ էտ տաճարի հովանավորների, համայնքի անդամների:
Աստված չեն, որովհետև ատրիբուտներ չունեն: Պալմիրայում էտ ժամանակ քաղաքի փողոցներում
կամարաշարեր կային, որոնց վրա սյունից դուրս եկող կոնսոլներ կային, որոնց վրա հովանավորների
քանդակներն էին դրվում: Բայց կարող էին լինել նաև կայսեր քանդակները: Ու այստեղից ենթադրում
են, որ էտ բյուստերը էտ նշանակությունն են ունեցել: Զոոմորֆ մոտիվներն էլ են տեղ զբաղեցնում,
օր. կոնսոլներ ցուլի պրոտոմի նման ուշ ավելացված այվաններին: Հռոմ ճ-պ հաղթակամարներ
են հիշեցնում Խատրայի շքամուտքերը, դրանց կիսակլոր մեծ ու փոքր կամարները, որմնասյուներով
ու արխիտրավով, կորնթական խոյակներով, ականթազարդ զարդագոտիներով:
Բոլոր
երեք բակերում էլ քարե տաղավարներ են եղել թաղակապ այվանների նման, բայց ավելի փոքր:
Դրանցից մեկը պայմանական Ամառային պալատ անվանումն է ստացել, թեև արևելք է նայում:
Փոքր երկու բակերում ջրավազաններ են եղել: Բակերի պատերին կից շինություններ կան: Այդպիսի
շինությունները միշտ դեպի բակն են բացվում: Շատ շատ քանդակներ կան:
ԱՇՈՒՐ - Սրա պալատը, մթ 1-2դդ: Երեք շինարարական փուլ կա: Հիմնական ճ-պ շեշտերը
այվանի վրա են: Կենտրոնական մասում բաց չորսանկյուն բակն է եղել, ուր 4 մեծ այվաններ էին բացվում, որոնցից հարավայինը մեծն
էր, ամենահովը ու հյուսիս էր նայում: Բոլոր
այվանները ունեցել էլ շրջանցող միջանցքներ, որոնց մուտքերը էլի դեպի բակ էին բացվում:
Խատրայի համեմատ այվանները, ճ-պ դեկորը ու բնակատները այստեղ ավելի շատ են: Հյուսիսային
մասում պատը երեք հարկաբաժինների էր բաժանվում, խորշերով ու եռահարկ օրդերային որմնասյուներով
ձևավորվում էին ֆասադները: Աշուրի պալատում հնից եկացող այդ ավանդույթը պահպանված է:
Հին Միջագետքի աղյուսե ճարտարապետությանը բնորոշ է ֆասադի այսպիսի ձևավորումը: Պալատի
հյուսիսային մասում էլի բաց բակ կար, դեպի այն բացվող հարավային այվանով: Հարկ է նշել,
որ այվանները կամարակապ են եղել: Թաղակապ կարող էին լինել սենյակներն ու միջանցքները:
Որմնասյուները
հիմքեր չունեն, խոյակներում դորիականի ու իոնականի համադրություններ կան: Զարդամոտիվը
երկրաչափական է: Նաև գունավորման հետքեր են գտել:
Ուշագրավ
են նաև պերիստիլային բակն ու քառասյուն դահլիճը: Դահլիճում կան չորս քառակուսի մույթեր,
որոնք տարբեր բարձրության թռիչքի կամարներով են իրար միացել, այսպիսով գոյացնելով եռանավ
կառուցվածք: Փոքր բակը կամարաշարով է շրջապատվել չորս կողմերից` հենված կլոր սյուների
վրա: Ողջ համալիրի սյուները նույնպես հում աղյուսից են:
Հաջորդ
պալատական համալիրը ԴՈՒՐԱ-ԵՎՐՈՊՈՍն է: Սա Եփրատի ափին
է, ու համալիրի մի մասը ջրի տակ է անցել: Սրա պարթևական շրջանի կառույցը երեք մեծ այվաններից
է կազմված, որոնք դեպի հյուսիս են նայում և դրանց արանքում փոքրիկ ուղղանկյուն սենյակներ
են: Բակ չկա, ավելի շուտ բացօթյա միջանցք է, որը ընդարձակվում է ծայրամասերում և դեպի
որը բացվում են հսկա այվանները: Երեք իրար կողք կողքի դասավորված հսկա այվաններից մեջտեղինի
ետևում էլի տաճար կա, որը լրիվ շրջանցելի է: Սա պերիստիլային բակի տպավորություն է
ստեղծում մեջտեղում տաղավարով: Քառակուսի տաճար է սա: Արևի պաշտամունքի հետ է կապվել:
Այս ձևը զարգանալով Սասանյանների կողմից կրակի կառույցի նախատիպ է ընդունվում: Ամրոց-միջնաբերդի
մի մասն է մնացել: Վերակազմությունից ստացվել է սիմետրիկ կոմպոզիցիա: Սելևկյանների
շրջանում Դուրայի պատերն ու աշտարակները հում աղյուսից են եղել, պարթևների հետ քարի
են փոխվում, որոշ տեղերում մնալով աղյուսե: Միջնաբերդը հավանաբար լրիվ պարթևական է:
Բնակատեղիները միայն պարթևական են, որոնք պալատական տիպին են պատկանում, տարբերվելով
միայն չափսերով ու դեկորով: Հելենիստական ազդեցությունը միայն որոշ հարուստ բնակատեղիներում
է արտահայտվել: Պատերը ծաղկային ու գորգային ոճով են ծածկվել:
ԿՈՒԽ Ի ԽՎԱՋԱ – Նաև վաղ Սասանյան շրջանում է շարունակել
գոյություն ունենալ 3դ վերջ 4 դ: Գտնվում է Իրանի արևելքում: Պալատը ուղղանկյուն
բաց բակի շուրջ է, արևմտյան ու արևելյան կողմերում երկու մեծ այվաններով: Այստեղ բակը
շրջանցող սրահներ ունի, հյուսիսային մասից աստիճաններով կարելի է բարձրանալ կրակի տաճար,
որը պալատական մասից ավելի բարձր, մոնումենտալ հարթակի վրա է: Տաճարը քառակուսի է և
բոլոր կողմերից ունի շրջանցող միջանցքներ: Այստեղ ունենք գմբեթի առաջին օրինակը ուշ պարթևական վաղ Սասանյան շրջանի: Տաճարում թաղային
ծածկեր են եղել: Պատերը ծեծած կավից են եղել, իսկ թաղերը` աղյուսից:
Այստեղ
որմնանկարներ են եղել: Մի տեղ թագավորական տան անդամներ են: Այստեղ էլ Աշուրի տաճարում էլ մեջը գիպսե դեկոր է կիրառվում,
երկրաչափական ու բուսական օռնամենտով: Սա առաջ է գալիս Պարթևական շրջանում ու ծաղկում
ապրում Սասանյան շրջանում: декоративный
штук-ով
են ձևավորել: Ֆորմաների մեջ էին ստանում այս զարդերը կամ միանգամից թաց գիպսի վրա ինչ-որ
գործիքով անում: Կարող էր ներկված լինել: Կան նաև մեանդրանման զարդեր: Պարթևական շրջանում
տարածված էր որմնանկարչությունը, ուղղակի քիչ են պահպանված: Դրանք պահպանված են Դուրա-Եվրոպոսում,
Կուխ ի Խվոջայում էլ: Հունական, տեղական ու հունա-բակտրիական ազդեցությամբ է պայմանավորված
սյուժետային գեղանկարչությունը:
Նիպուրի
պալատը
վաղ պարթևական ժամակաշրջանի է: Հունական աշխարհի ճ-պ ավանդույթներ կան, հիմնական մասում
պերիստիլային բակն է: Բոլոր սյուները աղյուսից էին, ծածկերը` հեծանային: Այվանի դասական
օրինակ այստեղ չկա: