Մի
քանի տեսակի են քանի որ տարբեր էթնիկ կազմեր կային ու տարբեր կրոնական պատկերացումներ:
Տարբեր աստվածություններ էին պաշտում, սինկրետիկ կրոն էր, ու մանրից նույնացվում են
աստվածները միմյանց հետ: Սա հելենիստական մշակույթի հետևանքներն են: Դրա համար 4 հիմնական տիպի պաշտամունքային կառույցներ կան, տարբեր
ծագման:
Առաջինը
Միջագետքի ավանդական տիպն է: Սկզբունքորեն դրանք կառույցներ են, որոնք ունեն ներքին
բակ ու կառույցները դրա շուրջ են համախմբված: Բակ տանող մուտքի դիմաց տեղադրված էր
տաճարը պրոնաոսով: Տաճարը պրոնաոսից ու ցելայից էր բաղկացած: Ցելայում մուտքի դիմաց
խորշի մեջ աստծո արձանն էր: Դուրա-Եվրոպոսի Արտեմիսի տաճարը օրինակ առաջին տիպին է
պատկանում: Այս տիպի բակերում ավազաններ, բաց զոհասեղաներ կարող էին լինել: Թատերականացված
ծեսեր են արել հավանաբար ամֆիթատրոնատիպ կառույցում, որ կա Արտեմիսի տաճարի բակի մի
անկյունում: Դուրա-Եվրոպոսում Գադեի տաճարը վերևից հարթ ծածկեր ունի: Սա էլ առաջին
տիպին է պատկանում:
Երկրորդ
տիպը քառակուսի սրբարաններն են: Մեկը Խատրայում, մյուսը Դուրա-եվրոպոսում ու Կուխ ի
Խովջայում մյուսը:
Երրորդը
հելենիստական են, Աշուրում ու Խատրայում: Խատրայում այվաններից հեռու “այսպես կոչված
հունական” տաճար է եղել և Շահիրու տաճարը: “Հունական տաճարում” դրսի սյուները ավելի
մեծ են եղել քան միջինները: Անտեր է ունցել: Երեք կողմից սյուներով է շրջապատվել: Երեք-չորս
շեղում կա հունական նախատիպից. դրսի սյուները ավելի մեծ են, ստելոբատը մինչև վերջ չի,
ֆրոնտոնը ամբողջությամբ չի ծածկում անտամբլեմենտը: Ճակտոնի վրա կամարիկ կա, որը կամարակապ
անամբլեմենտ է ստեղծում: Այս շեղումների համար այսպես կոչված է անվանվում: Շահիրուն
պրոստիլի է նման, միայն դիմացից սյուներով: Ունի 4 սյուներով պորտիկ, որի հետևի մասում
այվանային մուտքով է, այսինքն սյուներից հետո մեծ շքամուտքն է: Աշուրի տաճարը “պերիպտեր”
է: Շեղումն այն է, որ դեմը սյուներ չունի,
էլի բարձր այվանային մուտք ունի: Սյուները կամարակապ են, որից վերև պատ է գնում: Ֆասադը
երեք հարաբաժինների է բաժանված, մանր որմնասյուներով ու որմնախոշերով ձևավորված:
Խատրայի
դամբարանները աշտարակաձև են եղել: Դուրա-եվրոպոսում էլ են այսպես եղել: Նիսայում էլ
աշտարակաձև դամբարաններ են եղել, կարմիր ներկված: Ներսում մի քանի խորշերով, տոհմական
դամբարաններ են եղել: Պատշգամբ կարող է լիներ վերևում ճակատին, ուր քանդակ էր դրվում
հավանաբար:
Չորրորդը
այվանային տեսակն է: Սրա օրինակներից է Խատրայում Միթրայի տաճարը: Պալատական կառույցների
կողքին է, դրանց հետ մեկ ամբողջական համալիր է կազմում, ընդհանուր պատով, կողքի պալատի
հետ: Երկու ծայրի այվանները Միթրային են նվիրված: Աշուրում երեք այվան կա: Մեջտեղինը
ավելի բարձր կողայիններից: Ամբողջ ճակատի լայնությունը 36մ
է: Երեք սենյակներ է ունեցել: