Համալիրը
Քերմանշահ քաղաքից ոչ հեռու կենտրոնական Իրանի տարածքում է: Շապուհ 3, հետո Արտաշիր 2, Խոսրով 2 Փարվեսի օրոք են արվել ռելյեֆները: 4դ-6 վերջ: Համալիրը երկու ժայռի վրա փորված այվաններ են:
Այվանների շուրջը պարադիզ է եղել, ուր դղյակ կար, որսի համար արգելոց էր: Այստեղ հիմնականում
Խոսրով 2-րդն է եղել: Փոքր այվանի խորքում
պատկերված են Շապուհ 2 և 3րդը: Այս այվանից աջ, ժայռի վրա ուղղանկյան մեջ Արտաշիր 2-ի
ինվ. է Ահուրայից ու Միթրայից:
Մեծ այվանի հետևի պատին Խոսրով 2ի ինվ-ն է Ահուրայից ու Անահիտայից վերևի սեգմենտում,
ներքևում Խոսրով երկրորդն է զինվորական հանդերձանքով, ձիու վրա է: Հյուսված ժապավենի
ծայրերը վեր են բարձրանում այվանի ձևավորման մեջ: Մոտ է հռոմ. հաղթակամարներին ձևավորմամբ:
Թռչող Նիկեներն են կամարի երկու անկյուններում, ձեռքներին օղակներ: Ռելյեֆի ուղղանկյան
ամենավերևի ծայրերը մեռլոններով են զարդարված: Գոռելյեֆ են սրանք: Փոքրինը Շապուհ 3ի պատվերով է արվել: Այվանի երկու կողային պատերին բազմաֆիգուր
որսի տեսարաններ են: Խորշերը, որոցում այս ռելյեֆներն են և անձավ, և այվան որպես նշվում
են գրավոր ակունքներում: Նիկեների դեմքերը, ուսերը, սանվածքը բյուզ. պատկերագրությամբ
են արված: Այվանի երկու կողմերում բուսական նախշազարդ է, հավանաբար կենաց ծառի պատկերներ
են:
Արտաշիրի
ինվ.-ում Արտաշիրը Միթրայի ու Ահուրայի մեջտեղն է: Ճառագայթներովը Միթրան է, լոտոսի
վրա կանգնած: 4դ սասանյանները կուշանների
հետ էին պատերազմում: Լոտոսը բուդդիստական տարրերից է: Կուշանները բուդդիստներ էին,
այսինքն քուշանների արվեստի ազդեցությունն է զգացվում այստեղ: Կուշանների թագավորն
է նրանց ոտքերի տակ: Ձիերի վրա չեն: Միթրայի ձեռքերին բարեսմանի ճյուղերն են: Շորերի
կտորները մետաքս չէ, այլ պարչա է, խիտ գործվածք, ուր սիրամարգ, փասիան ու սենմուրվեր
են պատկերվել:
Մեծին
Խոսրով 2ն է: Ուշ շրջան է 6դ վերջ: Խոսրովը կենտրոնում է ու ավելի մեծ է չափերով
քան Անահիտը ու Ահուրան: Շորերը փոխված են: Երեքն էլ փոքրիկ պատվանդանի վրա են: Չալմայի
նման է թագը, կիսալուսին ու արևի սկավառակ է պատկերված վրան: Դիմահայաց են բոլորը,
տակի ձիովը` պրոֆիլ: Անահիտը իշխ. օղակ ունի ու մյուս ձեռքի սափորից ջուր է թափվում:
Ներքևում Խոսրովի սաղավարտը լրիվ դեմքը փակում է: Այվանի աջ ու ձախ պատերին բազմաֆիգուր
որսի տեսարան է: Լրիվ պարադիզի պատկերն է: Նույնիսկ ցանկապատը կա պատկերված: Փղերով
քշում էին կենդանիներին: Խոսրովը մի ռելյեֆում մի քանի անգամ է պատկերվում: Արքունիքի
անդամները տարբեր բաներ են անում, մեկը հովհարն
է բռնած, քշում են եղնիկներին և այլն: Ճահճոտ տարածք է պատկերված: Օգտ է հեռանկարի
մի տեսակ է, որ զուգահեռ
հեռանկար է կոչվում. և զարդագոտու մեջ իրար վրա դասավորված պատկերները,
և տեսարանի պատկերները, նույն չափի են, կախված տեսարանում իրենց տեղակայումից նրանց
չափսերը չեն փոխվում: Չինաստանին, Ճապոնիային է բնորոշ սա: Ավելի հասարակ շորերով է,
թագով չի:
Մի
խոյակ կա Թաղ ի Բոստանում, մարմարից է: Մի տեղ Անահիտի պատկերն է, մյուս կողմին Խոսրովն
է օղակը ձեռքին: Սրանք ներքևից կլոր են վերևից քառակուսի են դառնում: Սա բյուզանդական
խոյակ է: Սեն Մուրվի պատկերներ կան Խոսրովի շորերին, որը թևավոր թեփուկավոր շան նման
ֆանտաստիկ կերպար է: Երբեմն մեդալիոնների մեջ են արվում պատկ.: