Միհրդատ
2րդ պատկերեց ռելյեֆ մ. թ. ա.110 թ. Բեհիստունի արձանագրության տակ, որը վնասված է շատ:
Պահպանվել է միայն արտանկարը: Ցածր ռելյեֆ է: Պրոֆլյաին ֆիգուրներ են, որոնք թագավորի
դիմաց են կանգնած: Գոդերց 2րդի (մթ 1դ կես), պատկերով է, ներքևի մասում ձիավորների մենամարտի
տեսարանն է հռոմեկան կառավարչի հետ: Գոդերցի ետևում ծառան է, գլխավերևում Նիկեն: Պատկերները
պրոֆիլային են: Այս երկու տեսարանները Սասանյան ռելյեֆների նախատիպ կարելի է համարել:
Նիկեն ասես օծում է իրեն:
Մի
այլ տեղ հագստացող Հերակլեսն է կիսապառկած հանգստանալուց: Նրա կերպարը շատ տարածված
եր Պարթևների մոտ: Սա կլոր քանդակի նման է:
Բեհիստունի
(Մարաստանի տարածք) մոտ զոհաբերության տեսարաններ են արված մի քարի վրա: Հարթաքանդակ
է: Սասնյաններ ռելյեֆները բարձրաքանդակ են:
Հաջորդը
երկու ռելյեֆ Պարսից մթա2դ: Պատկերված է տղամարդու ու կնոջ
ֆիգուր: Պերսեպոլիսի կողքի տարածքներից է: Դռների պատերին են եղել: Տղամարդը քրմի նման
է, մի ձեռքին բալասանի ճյուղեր ունի: Սա անուշահոտ թուփ է, որի ճյուղերը զրադաշտական
ծեսերի ժամանակ են կիրառել: Մի տեղ Ահուրա Մազդայի ձեռքում էլ բարեսմանի այս ճյուղերից
կան: Տղամարդը գլխակապ ունի: Պրոֆիլային են երկուսն էլ: Ցածր ռելյեֆ է, ծավալայնությունը
լավ տրված չի:
ԷԼԱՄԻ ՏԱՐԱԾՔԻ ՌԵԼՅԵՖՆԵՐ
Խուզիստանում
է, Իրանի արևելքում: մթա2-1դդ
Խունկ ի Նավրուզ - Միհրդատ առաջինի կամ երկրորդի ինվեստիտուրայի տեսարանն է: Իշխանություն
է տալիս Էլամի կառավարչին: Միրդատը ձիու վրա է: Հետևից ծառան է կամ ինչ-որ ազնվական:
Դիմացը Էլամի տեղական ներկայացուցիչն է: Էլամը ինքնակառավարություն ուներ, բայց ենթարկվում
էին պարթևներին: Սեփական դրամներն էին հատում: Ռելյեֆում Էլամի կառավարիչը ուզում է
ցույց տալ, որ իր իշխանությունը օրինական է, պարթևից ստացված: Միհրդատի ֆիգուրը պրոֆիլային է, ազնվականները`
ֆաս: Ձեռքերը խաչած պահելը խոնարհման ժեստ էր, և այսպես կանգնած են ազնվականները: Ռելյեֆի
ֆոնը շրջանակի մեջ է, էն մասում, ուր ֆիգուրի գլուխը մնացածից ավելի բարձր է շրջանակը
իր ուղիղ ուրվագիծը փոխում է:
Խունկ ի Նավրուզի ռելյեֆում դիադեմա կա պարթևի գլխին
կապված: Ֆիլելիններ են եղել, դրանից է: Երկու թռչյուններ կան, մեկը կտուցին խվարենան
է կրում, իշխանության օղակը տալիս է Էլամի առաջնորդին: Մյուսն էլ պարթևի մոտ է էլի
խվարենայով կտուցին: Պարթևական յուրահատուկ հագուստ է նկատվում: Կոմպոզիցիայի կենտրոնում
Էլամի կառավարիչն է, Միհրդատի գլուխը մի քիչ մեծ է, համաչափությունները խախտված են:
Տանգ ի Սարբակի ռելյեֆը էլի Էլամի տարածքում է: Արված է մեծ ժայռակտորի վրա: Որսի տեսարան
կա, մենամարտի, ինվեստիտուրայի, պաշտամունքի տեսարան երկրպագություն ժապավենով կապված
քարին: մթ 2-3դդ պարթևական շրջանի է: Էլի շրջանակի մեջ են: Էլամի
կառավարիչը գլխավոր դերում է: Ազնվականների պատկերներ կան, ձեռքերը խաչած: Որսի տեսարանում
Էլամի կառավարիչն է էլի: Պաշտամունքի տեսարանում քառակուսի խորանադրաձև պատվանադնին
սրբազան երկարավուն քար է, ժապավենով կապված: Հետաքրքիր են ֆիգուրների գանգուր երկար,
թափված մազերը: Այս սանրվածքը Սասանյաններում էլ կա, թագավորների պատկերումներում:
Ինվեստիտուրա է հավանաբար մյուս տեսարանը, քանզի թագավորը թախտին բազմած է, կողքը աստվածություն
է, ու թագավորի ձեռքին օղակն է: Օղակից ելնելով են ասում, որ ինվեստիտուրայի տեսարան
է, քանզի կողքի ֆիգուրի աստված լինելը մատնանշող ոչ մի ատրիբուտ չկա: Ամբողջ ժայռի
չորս կողմն են այս ռելյեֆները, շուրջը պտտվելով պետք է նայել: Թագավորին թախտին պատկերելու
սովորությունը պարթևական շրջանում է առաջ գալիս: Թախտի փամփլիկները կան ու բարձը, որ
գահի իմաստ ունի: Թախտի ոտքերը թռչունի նման են: Վերևը ինչ-որ արձանագրություն կա նաև:
Ծեսերը մանավանդ բնության տարերքներին նվիրված բաց երկնքի տակ էին արվում, համաձայն
մի հույն պատմիչի վկայության ու հավանաբար այս ռելյեֆազարդ քարի մոտ էլ են ծեսեր արվել:
Էլամական
հին ռելյեֆ կա մթա7դ, ուր ռեգիստրերով ներկայացված են ազնվականները, կանոնավոր
դասավորվածությամբ: Ու դրա նման է Տանգ ի Սարբակի ռելյեֆը:
Հաջորդը
Շոշից ինվեստիտուրայի տեսարան է, կա արձանագրություն մթ215թ: Էլամի սատրապ Խվասակն է իշխանությունը ստանում Արտաբան
5ից, ով վերջին Արշակունի թագավորն
է, որին Սասանյանները հաղթել են, ու ինքը մի քանի տեղ էլի պատկերված է: Ֆիգուրները
ֆրոնտալ են: Օղակն է փոխանցում, որի վրան երևի ինկրուստացիա է արվել: Ստացողի մազերը
գանգուր են: Տվողը նստած է, Համուրաբիի ստելայի նման է: Միջագետքին, Բաբելոնին մոտ
է երևի դրանից:
Էլամից
մթա 2-1դդ քանդակի մի մասը զուտ հելենիստական
ոճի է: Մյուսը Մուսայի պատկերն է, նա երևի Պարթև թագավոր Հրահատ 4ի կինն է եղել: Կլոր քանդակ է եղել ու միայն գլուխն
է պահպանվել: Քանդակի վար արձանագրություն կա, ըստ որի հույն վարպետ է կատարել այն:
Հունական, հելենիստական լուծումներով է, միայն մեռլոններով թագի ձևը արևելյան է:
Գիպսի
քանդակներ էլ կան շորի ծալքերը հունական, ազատ ռակուսներով, շարժման մեջ: Պարթևական
շրջանում կան և տեղական արվեստի նմուշներ, որ տեղում են պատրաստվել, տեղական ավանդույթներով
ու ավելի ստատիկ են, իսկ բերվածները կամ հույնի կողմից արվածները շարժման մեջ են: Մանուկ
Էրատի պատկերն էլ կա:
Բրոնզե
քանդակն է Շամմիից (Էլամ) նշանակալի: 2մ բարձրություն ունի, մթ սահմանագծով է թվագրվում: Պատրաստվել
է տեղացի վարպետի կողմից, որը հունական քանդակի դպրոց է անցել: Վարպետորեն է պատրաստված:
Մարմինը և գլուխը առանձին են սարքվել, հետո ամրացվել են, դրանք պրոպորցիանալ խախտում
ունեն: Շարժում չկա: Լայն անդրավարտիքով է: Բեղերով է և դա արևելյան է, ինչպես և սանվածքը,
գլխին էլ դիադեմա կա, ու վզին վզնոց: Թեհրանի թանգարանում է: Նաև Դարեհի կլոր քանդակն
է այստեղ:
Խատրայի քանդակները
Նվիրատվական
են հիմնականում: Ավանդույթ կար շումերական-աքքադական, որ քանդակը տաճարին են նվիրում,
նաև ազնվականներին են նվիրել: Աստվածների արձաններ կան տաճարում ու նաև ռելյեֆներ:
Ռելյեֆներում կարելի է հանդիպել նաև զինվորների պատկերումների: Խատրայի նվիրատվականներում
անդրավարտիքներին կլորակներ կան, կոշիկները կապերով են, սա հետո Սասանյանում էլ կա:
Վերնաշապիկի վրա գործվածքի զարդանախշը մանրամասն է արվել:
Խատրայից
Հերակլեսի քանդակը հունական ավանդույթով է, խեազմը կա, մարմնի թեքվածությունը: Նա մահակով
է ու առյուծի մորթով: Պրոպորցիաները մի քիչ խախտված են:
Երկրպագության
ժեստով մի ձեռքը վերև են, ափը դեպի դիտողը: Շորի մանրամասները լավ տված են: Գրեթե կլոր
քանդակներ են, բայց պատի մոտ դնելու համար են նախատեսվել ու հետևից չեն մշակվել: Միայն
Հերակլեսը կլոր կարելի է համարել: Զորավարների քանդակներում զենքերը կան: Ինչ-որ մի
տղամարդու նվիրատվական քանդակում, երևի ազնվական որթագալարի պատկեր կա զոլերի մեջ:
Մեկը նստած է, ինկրուստացված աչքերով:
Արքայադստրեր
Վասֆարի (նստած) և Ուբալի
(կանգնած) քանդակները – Կանացի շորերին ենք ծանոթանում, Վասֆարը
պատվանդանի վրա է, աջ ձեռքը ադորացիայի ժեստով է պահած, ձախով շորից բռնած: Այս դիրքը
պարտադիր է կանացի քանդակներում: Բարձր թագի նման բան է գլխներին լինում սովորաբար,
որը երկար գլխաշորով է ծածկվում:
Կա
երևի աստվածության գլուխ դիադեմայով ու արծվով վերև մասում: Արծիվը արևի ու Խատրա քաղաքի
սիմվոլն էր: Գանգուր սանրվածք ունի:
Սանատրուկի
պատուհանների երեսակալների վրայի քառաթև ծաղիկների օռնամենտներ կան կլորի մեջ առված,
որը հետո մյուս ծաղիկի համար թևա դառնում:
Կա
մի կլոր, սև կրաքարից քանդակ, որը Բելին կամ Վաարշամին է պատկերում: Այստեղ միահյուսվել
են մի քանի ավանդույթներ: Պատկերված է շատ ստատիկ, գլուխն ու ձեռքերը չկան միայն: Բելը
գլխավոր աստվածն էր, Զևսին է մոտենում իր նշանակությամբ: Շամաշ աստծո պատկերն է կրծքին,
ճառագայթավոր թագով: Հռոմեական զինվորական հագուստով է: Ներքևում, ոտքերի մոտ Թյուխե-Ֆորտունա
ատվածուհին է: Նրա մի արձան Անտիոքում է եղել: Թյուխեն միշտ քաղաքների հովանավորն է
համարվել: Նրա թագը ամրոցի կամ աշտարակի նման է լինում: Քանդակի հետևի մասում երկու
արծիվ կա, թեփուկավոր զրահի տեսքով է: Վերևում մեդուզա Գարգոնան, որ պաշտպանիչ հատկություն
ուներ ու զինվորական զրահների վրա էր պատկերվում: Սինկրետիկ է այս քանդակը: Թյուխեն
շարժման մեջ է, իսկ Բելը ստատիկ կանգնած է:
Երկկողմանի
կացինով մի աստված բառելյեֆի վրա Ցեռբեռ շանն է վզկապով պահում ձեռքին (հունական դժոխքի դռների պահապան): Երևի Ներգալն է, անդրշիրիմայն աստվածությունը: Կա
օձ, կարիճ, ինչ-որ կին աստվածուհի գահին նստած նույն ռելյեֆում: Մի օձը գույնով է պատկերվել,
ռելյեֆ + գեղանկար է այսինքն սա:
Ներկվել է ռելյեֆը: Կարիճն էլ, օձն էլ անդրշիրիմյան կյանքի հետ են կապվում: Արծվի տեսքով
դիադեմայով է աստվածությունը:
Աֆլադը
պարթևական հագուստով է, զոհասեղանի վրա կանգնած է պատկերվել, ձեռքին օձ: Սա բառելյեֆ
է: Զևսին է մոտեցվել իր նշանակությամբ:
Երեք
աստվածուհիների ռելյեֆ կա: Մեկը ծնծղայով, մյուսները երևի ժապավենով: Հստակ չի:
Մի
տեղ երեք աստվածուհիներ են, գոռելյեֆ է: Ձեռքին երևի նիզկովը, վահանովը, սաղավարտովը,
դոշին մեդուզա-գորգոնայովը Աթենասն է մեջտեղում, որ սեմիտների մոտ Ալլատի հետ է նույնացվում:
Նրանք առյուծի վրա են կանգնած, որ բառելյեֆով է տրված:
Մի
տեղ Դիոնիսոսի գլուխն է խաղողի դիադեմայով, շատ արտահայտիչ դեմքով:
Թյուխեի
ձեռքին առատության եղջյուրն է լինում սովորաբար ու թագով, որը ամրոցապատի տեսք ունի:
Հռոմեական կրկնօրինակում նա մարմարից է, գահին նստած: Նա ոտքի տակ պատկերված է գետի
պերսոնիֆիկացիան, ինչը երևի Անտիոքի իր հովանավորումն է խորհրդանշում, որը գետի ափին
էր: 3դ նրան լուսապսակով էլ են պատկերում:
Դուրայի մի քանի ռելյեֆներ կան, որոնք նվիրատվական
են բոլորը: Կա, որ Պալմիրայի քաղաքացիներից մեկը Թյուխեին նվիրելու համար է պատվիրել:
Տաճարից են գտնվել մեծամասնությունը: Այստեղ Թյուխեն նստած է, աջից Նիկեն նրան օղակն
է շնորհում, պատվիրատուն ձախից է, հռոմեական տիպի հագուստով և գլխարկով է նա, ինչը
բնորոշ է Պալմիրային: Հատուկ է ֆրոնտալ պատկերումը:
Մյուսում
Զևսն է նստած, ձախից պատվիրատուն է: Զոհասեղանը կա այստեղ: Մ. թ. 159թ. մի այլ տեղ մեջտեղում հավանաբար
Զևսն է, աջից` Սելևկոս 1 Նիկատորը Զևսի գլխին
օղակն է դնում: Դուրան Սելևկյանների ժամանակ է հիմնվել, դրա համար երևի:
Մի
այլ տեղ զոհաբերության տեսարան է, ձախում պատվիրատուն է, քուրմը առյուծների կամ եսիմ
ինչի վրա է կանգնած, ինչը խուռիտական հին ավանդույթ է: Ինչպես Ալլադ-Աթենասը առյուծի
վրա:
Պարթևական
արվեստի ուսումնասիրություններում շեշտվում է, որ մեծ մասը պատկերների միշտ ֆրոնտալ
են: Հին աշխարհում պրոֆիլային են, օր Պերսեպոլիսում: Ֆրոնտալը կոնտակտ է ենթադրում
դիտողի ու պատկերի միջև ու կրոնական կողմն է շեշտվում այդպես: Այդպես է նաև քրիստ.
արվեստում: Պրոֆիլայինը պատմողական բնույթ է կրում: Առանձին տեղ է հունական անտիկ շրջանը,
ուր ազատ կոմպոզիցիաներ են, ազատ շարժումներ տարբեր ռակուրսներով: Այստեղ իրապաշտական
են պատկերումները, կյանքից վերցրած մի պահն է պատկերվում որովհետև:
Որմնանկարներից
շատ կան Դուրայում: Բելի կամ Պալմիրայի աստվածների տաճարում քրմերն են, որ զոհաբերություններ են
կատարում, ու էլի ֆրոնտալ են: Միթրայի տաճարում մթ 3 դ է կա երկու որսի տեսարան: Միթրայի հետ կապված մի քանի տեսարաններ
են միշտ պատկերվել: Մի տեղ էլ ցլի զոհաբերության տեսարան կա, որ Միթրայի պատկերմանը
բնորոշ էր: Նա լույսի, արդարության աստվածն է, երդման, համաձայնության: Շատ բաներ միթրաիզմից
քրիստոնեություն են անցել: Դեկտեմբերի 25-ին
է նշվել նրա ծնունդը, երբ օրերը երկարում են, արևը “մեծանում” է: Ծնվել է քարանձավում
ու սա էլ կապ ունի քրիստ. հետ: Նրա տաճարներից շատերը քարանձավի մեջ են եղել: Ցլի ծիսական
զոհաբերության տեսարանը ամենատարածվածն է, որը շատ տեղերում է հանդիպում: Սա սկիզբ
է տալիս գինուն ու ցորենին. ուղեղից ցորենի հասկերն են աճում, արյունից` խաղողը: Միթրայի
հետ միշտ երկու պերսոնաժ է պատկերվում, որոնք արևածագն ու արևամուտն են, կամ գիշերն
ու ցերեկը, որ նրանով են պայմանավորված:
Դուրայում,
Միթրայի տաճարում կան պատկերված այսպես կոչված մարգարեներ: Միթրայի քրմերն են, կամ
տաճարի ծառայողներն են: Սրանք փափախներով են, հովիվների նման: Շատ մոտ են քրիստ. որմնանկարների
ֆիգուրներին: Դուրայում վերակառուցված գծանկարում Զևս-Թեոսի որմնանկարում մեջտեղում
Զևսն է, ում օծում են երկու թռչող Նիկեները երկու կողմերից: Կողքերին կան որսի տեսարաններ,
էլի բոլորը ֆրոնտալ են:
Լուվրում
պահվում է խրախճանքի ու որսի տեսարան արված մի զարդագոտու մեջ: