Սասանյան ճարտարապետությունը

226-ից սկսվում են Արտաշիր, հետո Շապուհ շահնշահերի իշխանության շրջանները: Մինչև 651թթ: Սաս. ժամանակներում արվեստը բարձր մակարդակի վրա էր: Շատ կառույցների նշանակությունն ու թվագրությունը պարզ չի: Կենտրոնացված պետականության հաստատմամբ պայմանավորված արվեստներում սկսեցին գերիշխել տեղական ավանդույթները: Ամեն քաղաքի կենտրոնում շուկան էր, և այստեղ էին հավաքած առևտրականներն ու արհեստավորները: Քաղաքները հենարաններ էին ու վարչական կենտրոններ: Նվաճումներով պայմանավորված բնակչությունը շատ բազմազան էր և դրա կազմի մեջ էին նաև արհեստավորները: Բնակիչներ մեծամասնությունը սերտորեն կապված էր հողին:



ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ  ՏԵԽՆԻԿԱՆ
պայմնավորել է սասանյան պալատների ընդհանուր տեսքը և որոշ ճ-պ ձևերը: Շինանյութերը շատ բազմազան են: Միջագետքյան շրջաններում կառուցում էին հում աղյուսից ու կավե շաղախից: Հազվադեպ եփած աղյուսից: Ամենատարածվածը քարն էր: Հիմնական նյութը անմշակ քարն էր ու անմշակ գլաքարը, որը գիպսե լուծույթով էր ամրացվում: Շարելուց ուշադրություն չէին դարձնում շարին ու կապերին: Իսկ գիպսով կպցնելուց հետո մոնոլիտի տպավորություն էր ստացվում: Արագ ամրացնելու հնարավորություն էր տալիս գիպսե լուծույթը: Իրանի տարածքում փայտը շատ քիչ է, ու ստիպված խնայում էին: Խուսափում էին աբալովկեքի համար օգտագործել փայտը:
Մասիվ կլոր սյուները շարում էին քարից կամ աղյուսից: Շին. տեխնիկան ու ձևերը հիմնվում են տեղական առանձնահատկությունների վրա: Իսկ անանտառ տարածաշրջանում դա հանգեցրեց կամարների, թաղերի ու գմբեթների:
Հատկանշական է, որ քանի որ քարից են անում թաղն ու գմբեթը դրանք շատ ծանր են ստացվում: Թաղերից գալիս է պահանգային ուժը, որ ճնշում է տալիս պատերին, դրանք իրարից հեռվացնելով: Դրա համար վերևից կլորացնում են, որ էտ ուժը մարի, ներքև իջնի: Ու նաև կոնտրֆորսեր կառուցում այդ նպատակով: Ու վերևի կլորավուն մասը ավելի բարակ են անում: Պատերը շատ հաստ են եղել մինչև 8մետր ներքևի մասում: Անմշակ քարից են, երևի նրա համար, որ ծանր գմբեթը պահվի:
Ծանր, մասսիվ կառույցի տպավորություն են թողնում: Մինչ Սասանյանները քառակուսու վրա գմբեթը պարտադիր էր կրակի տաճարների պարագայում: Սասանյաններից սկսվում է քառակուսու վրա կլոր գմբեթ կառուցելը մ. թ. 3դ-ից ոչ միայն պաշտամունքային նշ. կառույցենրում: Մեկ էլ Կուխ ի Խոջայում է քառակուսին կլոր գմբեթով ծածկված: Հռոմում միևնույն ժամանակ կլորի վրա էին կլոր դնում, իսկ քառակուսու էֆեկտը ստանում էին նիշաներով: Կան միայն տրոմպային ու առագաստային անցումներ, որոնցով ծածկում էին անկյունները: Տրոմպը հովհարաձև տեսք ունի: Առագաստները Հռոմից են գալիս: Կամարների տարբեր տեսակներ կան. կան պայտաձև ներքևում նեղացող, կիսագլանաձև, սլաքաձև: Ձվաձևը կամարները այստեղ շատ են հանդիպում: Մեծ մասն են կազմում ձվաձև կամարները: Արտաշիր 1ի հիմնած Փիրուզաբադում պատը շատ հաստ է: Սենյակի կեսի չափ էլ էին լինում պատերը: Կոնտրֆորսեր են կիրառել շատ հավելյալ ծանրություն պահելու համար: Դրանք այստեղ ներսում են, ոչ թե դրսից: Վերևում ծածկի մասում բարակում է պատի հաստությունը: Զարգացում չի ապրել Սասանյան ճ-պ, նույն ավանդույթները երկար մնացել են:
Գմբեթները արխայիկ բնույթ ունեն. տրոմպային հատվածը դեռ առանձնացված չէ: Դրանք դեռ փոքր են: Երբեմն գմբեթի տրամագիծը անցնում է պատից: Գմբեթը ողջ ընթացքում ոչ մի էական զարգացում չի ապրել:
Շին. տեխնիկայի ուսումնասիման համար նշանակալի է կրակի քառակուսի տաճարը Նեյսարում: Այստեղ նյութի բնույթը հաջորդաբար փոխվում է ներքևից վերև: Մինչև մեջտեղի մասը պատերը վայրի քարից են, ավելի բարձր` ջարդած քար է, կամարների քարը աղյուսների նման է տաշված, գմբեթը մանր թերթաքարից է, լուծույթը ամեն տեղ շին. գիպս է: Գմբեթի կամարակալները գետնին էին սարքում հետո տեղադրում: Դրանք լինում էին շամբի ու գիպսի խառնուրդներից: Սա թույլ էր տալիս շարքերը շարել չորս կողմերից զուգահեռաբար: Հիմա էլ Իրանում այդպես է. ցածր թռիչքների պարագայում մի կտորից, իսկ բարձրի պարագայում` երկու: Որոշ տեղերում գմբեթները թրծած աղյուսից են արվում: Հում աղյուսը թաղային հորինվածքների զարգացմանը նպաստեց:
Կոնտրֆորսերի շնորհիվ դահլիճում եռանավության տպավորություն է ստեղծվում: Ֆասադային բացվածքի շնորհիվ եռակի այվանի տեսք է ստանում: Պատերը ներքևում երբեմն հաստանում են: Թաղերի ու գմբեթների ծեփվածքները ծանր են: Երբեմն կիրառում են փայտից կապեր պատերի ամրության համար: Գրավոր աղբյուրներից իմանում ենք, որ եղել են նաև փայտե հեծանային (արխիտրավային) ծածկեր (մարդակ) ու փայտե ձողակառույցներ:


Սակայն շին. միտքը ողջ ընթացքում չզարգացավ, թեև հիմք եղավ հետագա ճ-պ ձեռքբերումներին: Այն հասուն շին. դպրոց չի կարելի համարել: Գմբեթները իդեալական չի կարելի համարել, որովհետև դրանք շատ ծանր են: