Հայաստանի ազգային պատկերասրահ

Աշխատանքային ժամեր

Երեքշաբթի-շաբաթ՝ 11:00-17:30
Կիրակի՝ 11:00-17:00
Փակ է՝ Երկուշաբթի

Տոմսեր

Մեծահասակներ-800դր.
Աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ-300դր.

Էքսկուրսիա՝ հայերեն-3500դր., ռուս., անգլ., ֆրանս.-5000դր.

Անվճար է՝

  • Մինչև 7 տարեկան երեխաների, գեղարվեստական ուսումնական հաստատությունների ուսանողների, նկարիչների միության անդամների, պատերազմի անդամների, հաշվանդամների, թանգարանների աշխատողների, պետական պատվիրակությունների, ժամկետային զինծառայողների համար:
  • Յուրաքանչյուր ամսվա վերջին Շաբաթ օրը :

Կոնտակտներ
Հասցե՝ Արամի 1 (Հանրապետության հրապարակ)
Հեռախոս՝ +(374 10) 56 74 72
Կայք՝ http://www.gallery.am/

Հայաստանի պատմության թանգարան

Աշխատանքային ժամեր
Երեքշաբթի-Շաբաթ՝ 11:00-18:00
Կիրակի՝ 11:00-17:00
Թանգարանը փակ է  Երկուշաբթի և տոնական օրերին

Տոմսեր
Մուտքի տոմս՝ 1000դր.
Ուսանողների, թոշակառուների, աշակերտների համար 300դր.
Էքսկուրսիա բացատրությամբ՝ (ռուս. անգլ. ֆրանս. գերմ)-5000դր. հայերեն-3000դր.

Մուտքն անվճար է՝
  • Թանգարանների աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, նկարիչների միությունների անդամների, զինծառայողների, լրագրողների համար. (կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է).
  • Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը


Կոնտակտներ
Հասցե՝ Արամի 1 (Հանրապետության հրապարակ)
Հեռախոս՝ +(374 10) 52 06 91 (տեղեկատու), +(374 10) 58 27 61 (ադմինիստրացիա)
Կայք՝ http://www.historymuseum.am/

Հարության և Ծննդյան տաճարները

Պաղեստինը Քրիստոնեության կարևոր կենտրոններից էր: Եթե Եգիպտոսի մասին խոսելիս ասում ենք, որ կապված էր Հին կտակարանի հետ, ապա Պաղեստինը՝ Նոր կտակարանի: Պաղեստինի տարածքից է սկսում Կոստանդին Մեծը և իր իշխանությունը հաստատելու համար Պաղեստինում սկսում է մեծ շինարարական աշխատանքներ: Այդ մասին նկարագրել է Եվսեբեոս Կեսարացին:

Գմբեթավոր եկեղեցի

Երբ ասում ենք, որ բազիլիկ եկեղեցիները շատ էին դա չի նշանակում, որ գմբեթավոր եկեղեցիներ չկային, պարզապես բազիլիկը ծառայել է որպես եկեղեցի, իսկ գմբեթավորը որպես մեմորիալ դամբարան օր.՝ Էլ-Բագավատը:

Բազիլիկ եկեղեցի

Երբ Քրիստոնեությունը սկսվում է տարածվել, սկսում են եկեղեցիների կառուցումը, որոնք տարատեսակ էին: Ամենաօգտագործվող տեսակը Բազիլիկ եկեղեցին է: Սկզբում դրանք փոքր աղոթատներ էին՝ Դոմոս Էկլեսիաներ, սակայն 4-րդ դարում սկսվում է եկեղեցիների կառուցումը: Բազիլիկները հասարակական նշանակություն ունեցող կառույցներ էին բազմության համար նախատեսված՝ սյունաշար էին և կամարներով: Այդպիսին էր Բասիլևսի շենքը որտեղից էլ գալիս է  այս անվանումը: